Ոստիկանները լուսադեմին ցուցարարներից ազատել են Ռուսթավելու պողոտան
Վրաստանի մայրաքաղաքում ողջ գիշեր տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել են ցուցարարների և իրավապահների միջև բախումներով։ Ցուցարարները լուսաբացը դիմավորել են Ռուսթավելու պողոտայում։ Ոստիկանությունը կարողացել է այն ազատել ցուցարարներից միայն լուսադեմին։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ պայքարող քաղաքացիները փողոցներ էին դուրս եկել չորեքշաբթի: Նախ կանանց երթ է իրականացվել, որին մասնակցել է մի քանի հազար…
