Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել երկրում ակցիաների պատճառ դարձած բարեփոխումների գործընթացը
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել երկրում դատական բարեփոխումների գործընթացը: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում: Նախագահը դիմել է Կնեսետի բոլոր խմբակցությունների առաջնորդներին` թե կոալիցիոն, թե ընդդիմադիր` հորդորելով երկրի քաղաքացիների շահերն ամենից վեր դասել: «Հանուն Իսրայելի ժողովրդի միասնականության` ես կոչ եմ անում դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- գրել է նա: Մարտի…
