Արտակարգ իրավիճակների ծառայություն. Առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան, առանց տեղումների եղանակ, կմեծանա անտառային և դաշտային հրդեհների վտանգը

Արտակարգ իրավիճակների ծառայություն. Առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան, առանց տեղումների եղանակ, կմեծանա անտառային և դաշտային հրդեհների վտանգը

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է բնակչությանը։ Ինչպես նշվում է գործակալության տարածած տեղեկատվության մեջ, առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան և առանց տեղումների եղանակ, ինչի պատճառով կմեծանա անտառային և դաշտային հրդեհների վտանգը։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ «Տեղեկացնում ենք, որ առաջիկա օրերին Արևելյան Վրաստանում կպահպանվի բարձր ջերմաստիճան…

Read More
Ուկրաինայում ռուսական զորքերի «Արևելք» խմբավորման ղեկավար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը

Ուկրաինայում ռուսական զորքերի «Արևելք» խմբավորման ղեկավար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդունել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից ռուսական զորքերի «Արևելք» խմբավորման ղեկավար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: «Հրամանատարական կետում «Արևելք» խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարին զեկուցել է պատասխանատվության գոտում ներկա իրավիճակի և հակառակորդի ուժերի ջախջախման վերաբերյալ մարտական ​​առաջադրանքների կատարման առաջընթացի մասին»,- հայտնում են ՊՆ-ից։ Ստուգման ժամանակ Շոյգուն հրամայել է…

Read More
Արցախում մեկ շաբաթում վնասազերծվել են 1 հակահետևակային ական և հրթիռակասետային 8 ռումբ
		18.07.2022 . Արցախ

Արցախում մեկ շաբաթում վնասազերծվել են 1 հակահետևակային ական և հրթիռակասետային 8 ռումբ 18.07.2022 . Արցախ

Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 622-ը՝ ճանաչողական բնույթի:   Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 12, տեխնածին՝ 7 և սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ:   Գրանցված 10 հրդեհի դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված…

Read More
Զելենսկին գլխավոր դատախազի և անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնանկությունը բացատրել է դավաճանության գործերով

Զելենսկին գլխավոր դատախազի և անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնանկությունը բացատրել է դավաճանության գործերով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բացատրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովի և երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի պաշտոնանկության պատճառը, գրում է DW-ն։ Հունիսին Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը ցանկանում է փոխել Անվտանգության ծառայության ղեկավարին՝ պատերազմի ժամանակ Խերսոնի կորստի պատճառով։ Զելենսկու խոսքով՝ երկրում 651 քրեական գործ է հարուցվել դատախազության, նախաքննության և…

Read More
Այս տարվա առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 792 երեխա

Այս տարվա առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 792 երեխա

2022 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա՝ 406 տղա, 386 աղջիկ:   Ստեփանակերտում ծնվել է 697 երեխա, ծնված երեխաների առավելագույն քանակ է գրանցվել Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29:   Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ:   Նախարարությունից տեղեկացնում են, որ 6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման…

Read More
Էնթոնի Բլինկենը դրական քայլ է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում

Էնթոնի Բլինկենը դրական քայլ է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն արձագանքում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երեկ Թբիլիսիում կայացած հանդիպմանը և այն գնահատում որպես դրական քայլ։ Այս մասին Էնթոնի Բլինկենը գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայմովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական քայլ կատարեցին՝ հանդիպելով Թբիլիսիում։ Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության…

Read More
Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալները կհասցնի օրական մինչև 13 միլիոն բարելի

Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալները կհասցնի օրական մինչև 13 միլիոն բարելի

Համաշխարհային տնտեսությունը կախված է էներգակիրների գների կայունությունից։ Այդ մասին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (Ջեդդայի գագաթնաժողով) գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը: «Հարկավոր է շարունակել ներդրումներ կատարել մաքուր էներգիայի ոլորտում: Էր Ռիադը որոշել է նավթի արդյունահանման ծավալները հասցնել օրական մինչև 13 միլիոն բարելի»,- նշել է թագաժառանգը։ Նա Իրանին կոչ…

Read More
Բայդենը Սաուդյան Արաբիայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Իրաքի ղեկավարների հետ

Բայդենը Սաուդյան Արաբիայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Իրաքի ղեկավարների հետ

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (Ջեդդայի գագաթնաժողով) գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ: Միացյալ Նահանգների նախագահն առանձին երկկողմ հանդիպումներ է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի ղեկավարների հետ, քննարկել նրանց հետ ռազմավարական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսության, ներդրումների, պարենային անվտանգության և այլ ոլորտներում։ Բայդենը հանդիպել…

Read More
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Մերձավոր Արևելքում որոշ երկրներ գերիշխեն մյուսների նկատմամբ. Բայդեն

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Մերձավոր Արևելքում որոշ երկրներ գերիշխեն մյուսների նկատմամբ. Բայդեն

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում նավագնացության ազատությանը սպառնալիքներ թույլ չի տա և չի հաշտվի տարածաշրջանում ռազմական ուժի ավելացմամբ այլ երկրների նկատմամբ գերիշխելու՝ որոշ պետությունների փորձերի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին։ Նա ընդգծել է, որ համաշխարհային տնտեսության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է պահպանել Մերձավոր…

Read More
Շրի Լանկայի նախագահի թեկնածուները հայտնի կդառնան հուլիսի 19-ին

Շրի Լանկայի նախագահի թեկնածուները հայտնի կդառնան հուլիսի 19-ին

Շրի Լանկայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Դհամիկա Դասանայակեն պատգամավորներին պաշտոնապես տեղեկացրել է, որ երկրի նախագահի պաշտոնը Գոթաբայ Ռաջապաքսի հրաժարականից հետո թափուր է, և պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուները պետք է ներկայացվեն հուլիսի 19-ին: Ակնկալվում է, որ կներկայացվի մեկից ավելի թեկնածություն: Ուստի հուլիսի 20-ին խորհրդարանում քվեարկություն կանցկացվի. պատգամավորները կընտրեն երկրի նոր ղեկավարին: Ընտրված թեկնածուն այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև…

Read More
Արցախի կառավարությունը սուբսիդավորում է անասնաշենքերի էլեկտրիֆիկացման և ջրաֆիկացման ծախսերի 90 տոկոսը

Արցախի կառավարությունը սուբսիդավորում է անասնաշենքերի էլեկտրիֆիկացման և ջրաֆիկացման ծախսերի 90 տոկոսը

Արցախի կառավարությունն աջակցում է անասնաֆերմա կառուցող, վերակառուցող տնտեսություններին, սուբսիդավորում անասնաշենքերի էլեկտրիֆիկացման և ջրաֆիկացման ծախսերի 90 տոկոսը: Տիգրան Առստամյան (Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ) — Մեկ պայմանական գլխի մասով պետության աջակցությունը կազմում է 70 հազար դրամ: Այսինքն՝ եթե ֆերմերն ունի 50 պայմանական անասնագլխաքանակ, ապա նրան աջակցության ծավալը կազմում է 3,5 միլիոն դրամ: Ասկերանի շրջանի Խաչեն գյուղից ոչ…

Read More
Թուրքիան կարևոր դեր է խաղում պարենային ճգնաժամի կարգավորման գործում. Չավուշօղլու

Թուրքիան կարևոր դեր է խաղում պարենային ճգնաժամի կարգավորման գործում. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առաջատար դեր է խաղում պարենային ճգնաժամի կարգավորման գործում: «Ուկրաինայի ճգնաժամը ցույց տվեց, որ տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունն անհնար է ապահովել առանց Թուրքիայի մասնակցության։ Նա կարևորագույն խաղացող է, որն անկեղծորեն աշխատում է պատերազմի դադարեցման և պարենային ճգնաժամի լուծման ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։ Նա կարծիք է հայտնել, որ բոլորը…

Read More
Հացահատիկի արտահանման պայմանավորվածությունները կապ չունեն Մոսկվայի և Կիևի բանակցությունների հետ. Սլուցկի

Հացահատիկի արտահանման պայմանավորվածությունները կապ չունեն Մոսկվայի և Կիևի բանակցությունների հետ. Սլուցկի

Հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը կապված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին: Նրա խոսքով՝ հացահատիկի արտահանման հարցում պայմանավորվածության ձեռքբերումը երաշխիքներ չի տալիս, որ Մոսկվան և Կիևը կվերսկսեն բանակցությունները: Սլուցկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինան ցանկանում է…

Read More
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն այցելել են Թբիլիսի |

Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն այցելել են Թբիլիսի |

Այսօր Վրաստան է ժամանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորությամբ։ Վրաստան է այցելել նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպումներ են ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։Այս մասին տեղեկանում…

Read More
Համացանցում անհայտ անձինք վարկային բացասական պատմությունը մաքրելու պատրվակով գումար են պահանջում. Արցախի ոստիկանությունը զգոնության կոչ է անում

Համացանցում անհայտ անձինք վարկային բացասական պատմությունը մաքրելու պատրվակով գումար են պահանջում. Արցախի ոստիկանությունը զգոնության կոչ է անում

Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է անում: Հուլիսի 14-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի Ռ.Ա.-ն Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ ս.թ. հուլիսի 11-ին իր ամուսին՝ Ա. Գ.-ի հետ միասին Facebook սոցիալական ցանցի, այնուհետև Viber և Telegram հավելվածների միջոցով Natixis Group կազմակերպությունը…

Read More
Իրանի ռազմավարություններից մեկը աջակցությունն է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. Շամխանի
		16.07.2022 . Միջազգային

Իրանի ռազմավարություններից մեկը աջակցությունն է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. Շամխանի 16.07.2022 . Միջազգային

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր ռազմավարություններից մեկը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը մշտական աջակցությունն է: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ ներմուծվող անվտանգությունը չի համապատասխանում տարածաշրջանի պետությունների երկարաժամկետ շահերին: Շամխանին անթույլատրելի է համարել այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում անկայունության…

Read More
G20-ի երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը կավարտվի առանց ամփոփիչ կոմյունիկեի. Reuters

G20-ի երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը կավարտվի առանց ամփոփիչ կոմյունիկեի. Reuters

Բալի կղզում ընթացող «Քսանի խմբի» երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը կավարտվի առանց ամփոփիչ կոմյունիկեի՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետ կապված տարաձայնությունների պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը։ Ենթադրվում է, որ դրա փոխարեն Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Սրի Ինդրավատին, որպես նիստի նախագահող, հանդես կգա հայտարարությամբ՝ ամփոփելով երկօրյա հանդիպման արդյունքները: Միջոցառումից…

Read More
Քելլի Դեգնան. Ցանկացած ենթադրություն, որ ԱՄՆ-ը միջամտել է իրավական գործընթացին, պարզապես չի համապատասխանում իրականությանը

Քելլի Դեգնան. Ցանկացած ենթադրություն, որ ԱՄՆ-ը միջամտել է իրավական գործընթացին, պարզապես չի համապատասխանում իրականությանը

Ցանկացած ենթադրություն, թե ԱՄՆ-ը միջամտել է դատական ​​գործընթացին, պարզապես չի համապատասխանում իրականությանը,- ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։ Դեսպանին խնդրել են մեկնաբանել դատավոր Լաշա Չխիկվաձեի այսօրվա հայտարարությունը, որտեղ Չխիկվաձեն խոսում է իր հետ ամերիկյան դեսպանատան ներկայացուցչի հանդիպման մասին։ Դեգնանի խոսքով՝ ԱՄՆ-ն տարիներ շարունակ օգնում է Վրաստանին անկախ, անաչառ, թափանցիկ դատական ​​համակարգ կառուցել։ «Ցանկացած ենթադրություն,…

Read More
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա

ԱՄՆ նախագահն Իսրայելից ժամանել է Էր Ռիադ՝ առաջին պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա: Երեկոյան նախատեսված է Ջո Բայդենի և թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հանդիպումը Ջիդայի Խաղաղության պալատում։ Ուրբաթ կկայանան Սպիտակ տան ղեկավարի և թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի բանակցությունները։ Չի բացառվում թագաժառանգի ներկայությունը միապետի հետ Բայդենի հանդիպմանը, գրում է Al Arabiya հեռուստաալիքը։ Տարածաշրջանային…

Read More
Պարի բաց դաս Ախալքալաքում
		15.07.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Մշակույթ

Պարի բաց դաս Ախալքալաքում 15.07.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Մշակույթ

Այսօր՝ հուլիսի 15-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ  եկեղեցու բակում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք» պարի խումբն անցկացրեց պարերի ուսուցման բաց դաս: Դասին մասնակցում էին ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչներ: Պարել կարող են բոլոր ցանկացողները, սա պարուսուցման լավ հնարավորություն է։ Անկախ տարիքից եւ նախասիրություններից, բոլորը այսուհետ յուրաքանչյուր ուրբաթ կարող են այցելել Սուրբ…

Read More
Չնայած բազմաթիվ քննարկումներին Ախալցխան դեռ չունի գլխավոր հատակագիծ

Չնայած բազմաթիվ քննարկումներին Ախալցխան դեռ չունի գլխավոր հատակագիծ

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ախալցխան զբաղեցնում է 1010 քառակուսի կիլոմետր տարածք։ Չնայած բազմաթիվ քննարկումներին, քաղաքը դեռևս չունի քաղաքի զարգացման ընդհանուր պլան։ Շատ քաղաքացիներ ու ակտիվիստներ խոսում են քաղաքի զարգացման գլխավոր ծրագրի անհրաժեշտության մասին։ Ե՛վ քաղաքապետարանը և՛ Իրակլի Լազարաշվիլին համակարծիք են, որ քաղաքի պլանային զարգացման և ընդլայնման համար անհրաժեշտ է գլխավոր հատակագիծ։ Քաղաքապետարանում հարցը բարձրացվել է երկրորդ…

Read More
Հազարավոր մարդիկ փախչում են Եվրոպայում սկսված անտառային հրդեհներից

Հազարավոր մարդիկ փախչում են Եվրոպայում սկսված անտառային հրդեհներից

Եվրոպայի մի շարք երկրներում հրդեհներ են բռնկվում ուժեղ քամիների և չոր եղանակի պատճառով, ինչը ստիպում է բնակիչներին և հանգստացողներին լքել քաղաքներն ու գյուղերը՝ հայտնում է BBC-ն: Ֆրանսիայում չորրորդ օրն է՝ փորձում են մեկուսացնել երկու խոշոր հրդեհներ Բորդոյի շրջանում և Ավինյոնի հարավում: Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ…

Read More
Որոշ առարկայական քննությունների ու կրթական ծրագրերի մասով շարունակական խնդիրներ ունենք. Արցախի պետնախարար

Որոշ առարկայական քննությունների ու կրթական ծրագրերի մասով շարունակական խնդիրներ ունենք. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դպրոցականների ավարտական և միասնական քննությունների արդյունքներին և բուհերի ընդունելության գործընթացին:   Ա.Բեգլարյանը հետաքրքրվել է Արցախի ու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների և նրանց քննությունների ցուցանիշներով, մասնագիտական կողմնորոշվածության և այլ առնչակից հարցերով:   «Քննությունների արդյունքները ցուցադրում են հանրակրթության ոլորտի թույլ և ուժեղ կողմերը, և…

Read More
ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է փոխգործակցության խորացման հարցեր

ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է փոխգործակցության խորացման հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է հայ-ռուսական հարաբերություններում արձանագրվող ինտենսիվությունը՝ ի դեմս պաշտոնական հաճախակի այցերի, որոնք ընդգծում են երկկողմ կապերի առանձնահատուկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը և նաև բարձր գնահատել ռուսական կողմի ջանքերն ու…

Read More
Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին. Էբրահիմ Ռայիսի
		15.07.2022 . Միջազգային

Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին. Էբրահիմ Ռայիսի 15.07.2022 . Միջազգային

«Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին: Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում անկայունություն ու ճգնաժամեր: Պատասխան քայլերով կստիպենք Վաշինգտոնին և իր դաշնակիցներին զղջալ: Իրանի ռազմական հզորությունն ու հեղինակությունը անվտանգության երաշխիք են տարածաշրջանում»,- նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության վրա պատժամիջոցներով և սպառնալիքներով ճնշում գործադրելու քաղաքականությունը ձախողվել է՝ գրում է IRNA-ն։ Նախօրեին Ջո…

Read More
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է Անդրկարպատներում հունգարացիների պաշտպանության ռազմական սցենարի գոյության մասին

Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է Անդրկարպատներում հունգարացիների պաշտպանության ռազմական սցենարի գոյության մասին

Հունգարիան «արտակարգ իրավիճակների ռազմական» սցենարներ ունի՝ ուկրաինական Անդրկարպատներում 150 հազար հունգարացիների պաշտպանության և փրկության համար, սակայն կցանկանար խուսափել դրանցից, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն, հայտնում է РИА Новости-ն։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հունգարիայի իշխանությունների դիրքորոշումը ռուսամետ է, ինչը ենթադրում է, որ Բուդապեշտը…

Read More
Ավարտական փուլում է Ստեփանակերտի 6-րդ դպրոցի վերակառուցումը բազմաբնակարան շենքերի

Ավարտական փուլում է Ստեփանակերտի 6-րդ դպրոցի վերակառուցումը բազմաբնակարան շենքերի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ստեփանակերտի Առաքելյան փողոցում գտնվող 6-րդ դպրոցի վերակառուցումը բազմաբնակարան շենքերի ավարտական փուլում է։ Այդ մասին ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:      «Նշենք, որ 15 բնակարանից բաղկացած առաջին մասնաշենքն արդեն հանձնվել է շահագործման։     Երկրորդ մասնաշենքը ևս բաղկացած է 15 բնակարանից, որից 11-ը երկուսենյականոց են, իսկ 4-ը՝ երեքսենյականոց։     Ներկայումս…

Read More
ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ գերմանացի զինվորականներից գողացել են գաղտնի տվյալներով համակարգիչները

ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ գերմանացի զինվորականներից գողացել են գաղտնի տվյալներով համակարգիչները

Փարիզում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում գերմանական պատվիրակությունից գողացել են գաղտնի տվյալներով դյուրակիր համակարգիչ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տեղական ԶԼՄ-ներին հղումով։ Միջադեպը տեղի է ունեցել ծովում հակահրթիռային պաշտպանության մասին սեմինարի ժամանակ։ Գերմանիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը կարճ ժամանակով լքել է դահլիճը, իսկ վերադառնալուց հետո սեղանին չի գտել իր համակարգիչը։ Կինը դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ սարքը պարունակում է…

Read More
ԱՄՆ-ն մեղմացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը
		15.07.2022 . Միջազգային

ԱՄՆ-ն մեղմացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը 15.07.2022 . Միջազգային

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ է տվել որոշ գործարքներ կատարել Ռուսաստանի հետ: Խոսքը, մասնավորապես, պարարտանյութերի, սննդամթերքի, սերմացուի, դեղերի և բժշկական սարքավորումների հետ կապված գործարքների մասին է։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից, հաղորդում է РИА Новости-ն։ Հունիսի 2-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկից հանել էր ամերիկացիներին կենսաթոշակների վճարման հետ կապված գործարքները, որոնք արգելվել…

Read More