Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի գինն ավելի բարձր կլինի ՆԱՏՕ-ի համար, քան Կիևին երկարատև օգնությանը. Ստոլտենբերգ
Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի գինը ՆԱՏՕ-ի համար ավելի բարձր կլինի, քան Կիևին երկար ժամանակ աջակցություն ցուցաբերելունը։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այն գինը, որը մենք պետք է վճարենք այն դեպքում, եթե Պուտինը հասնի իր նպատակներին՝ Եվրոպայում անկախ երկրի դեմ ռազմական ուժ կիրառելու միջոցով, շատ ավելի բարձր կլինի,…
