ՃՏՊ Ախալքալաքում

ՃՏՊ Ախալքալաքում

Այսօր՝ փետրվարի 18-ին Ախալքալաքի Աղամաշենեբելի փողոցում իրար են բախվել Opel եւ Mercedes մակնիշի փոքր մարդատար մեքենաները։ Ականատեսների խոսքով, վթարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամամել շտապ օգնության աշխատակիցները, առաջին բուժօգնությունից հետո մեքենաներից մեկի կին ուղեւորին տեղափոխել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց։ Բուժաշխատողնրի փոխանցմամբ կնոջ մոտ թեթեւ վնասվածքներ են։ Դեպքի վայրում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն են։

Read More
Հայաստանի և Խորվաթիայի վարչապետները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Հայաստանի և Խորվաթիայի վարչապետները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս տեղի է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան, ինչը երկկողմ հարաբերություններում ունի պատմական նշանակություն: Վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Խորվաթիայի…

Read More
Վան Յին և Օլաֆ Շոլցն անդրադարձել են աշխարհում մատակարարման շղթաների ոչնչացմանը

Վան Յին և Օլաֆ Շոլցն անդրադարձել են աշխարհում մատակարարման շղթաների ոչնչացմանը

Չինաստանի կոմկուսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վան Յին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեմ են արտահայտվել միակողմանի գործողություններին, որոնք հանգեցնում են աշխարհում ձևավորված մատակարարման շղթաների ոչնչացմանը՝ հայտնել են Չինաստանի արտգործնախարարությունից: «Չինաստանը և Գերմանիան պետք է համատեղ ջանքերով աջակցեն բազմակողմ մեխանիզմներին ու ազատ առևտրին, միասնաբար հանդես գան մատակարարումների շղթաների խզման դեմ»,-…

Read More
Իլիա Դարչիաշվիլի. Մյունխենի համաժողովում Իրակլի Ղարիբաշվիլին կխոսի եվրոպական էներգետիկ անվտանգության գործընթացում շատ կարևոր մաս լինելու Վրաստանի մտադրության մասին

Իլիա Դարչիաշվիլի. Մյունխենի համաժողովում Իրակլի Ղարիբաշվիլին կխոսի եվրոպական էներգետիկ անվտանգության գործընթացում շատ կարևոր մաս լինելու Վրաստանի մտադրության մասին

Մյունխենի անվտանգության համաժողովում, այսօր նախատեսված պանելային քննարկման ժամանակ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կխոսի Վրաստանի մտադրության մասին՝ դառնալու Եվրոպայի էներգետիկ անվտանգության կարևոր մաս՝ Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացման գործընթացում,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Արտգործնախարարության ղեկավարն ընդգծել է Վրաստանի դերը էներգետիկ անապահովության ֆոնին և այս տեսակետից կարևորել Սևծովյան սուզանավային մալուխային նախագիծը։ «Նոր աշխարհաքաղաքական միջավայրում…

Read More
Չինաստանի բանակի 24 ինքնաթիռ և 4 նավ մոտեցել են Թայվանին

Չինաստանի բանակի 24 ինքնաթիռ և 4 նավ մոտեցել են Թայվանին

Թայվանի զինված ուժերy անցած օրվա ընթացքում կղզուն հարող շրջանում գրանցել են Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի 4 նավ և 24 ինքնաթիռ: Այս մասին ասված է Թայվանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ կղզու զինված ուժերը հետևում են իրավիճակին և գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում: Չինաստանի զինված ուժերը վերջին ամիսներին պարբերաբար պարեկային հսկողություն է իրականացնում կղզու…

Read More
Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով: Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և…

Read More
Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն՝ հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նախօրեին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումնից հետո Ֆոն դեր Լայենը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «ԵՄ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է։ Հաջորդ շաբաթ Հայաստան է ուղարկվելու խաղաղությանն ու կայունությանը նպաստող 100 հոգանոց առաքելություն։ Մենք…

Read More
Թուրքիայում երկրաշարժից հետո թալանով զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել 152 մարդ
		18.02.2023 . Միջազգային

Թուրքիայում երկրաշարժից հետո թալանով զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել 152 մարդ 18.02.2023 . Միջազգային

Read More
Ախալցխայում անհրաժեշտ է ստեղծել հավաքական թանգարան
		17.02.2023 news «Երեկոյան Զրույց», Մշակույթ

Ախալցխայում անհրաժեշտ է ստեղծել հավաքական թանգարան 17.02.2023 news «Երեկոյան Զրույց», Մշակույթ

Ախալցխայում անհրաժեշտ է ստեղծել հավաքական թանգարան։  

Read More
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ

Փետրվարի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ։ Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։ ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները։

Read More
Պատրաստ են Ռուսաստանի փոքր աջակցությամբ սկսել ՄիԳ-25-ի արտադրություն. Լուկաշենկո
		17.02.2023 . Միջազգային

Պատրաստ են Ռուսաստանի փոքր աջակցությամբ սկսել ՄիԳ-25-ի արտադրություն. Լուկաշենկո 17.02.2023 . Միջազգային

Այսօր Նովո Օգարևոյում կայացել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հերթական հանդիպումը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ պետությունների ղեկավարները նոր հանդիպման մասին պայմանավորվել էին փետրվարի 5-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Նախօրեին Ալեքսանդր Լուկաշենկոն օտարերկրյա և բելառուս լրագրողների հետ հարցազրույցում ասել էր, որ ծրագրում է ռուս գործընկերոջ հետ քննարկել անվտանգության և պաշտպանության հարցերը։ Իր հերթին Կրեմլի մամուլի…

Read More
Վենետիկի ավանդական կառնավալն այս տարի նշվում է մեծ մաշտաբով

Վենետիկի ավանդական կառնավալն այս տարի նշվում է մեծ մաշտաբով

Շաբաթ օրը՝ փետրվարի 4-ին, Վենետիկում սկսվել է ավանդական կառնավալը և կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։ Այս տարվա ծրագիրը ներառում է դիմակահանդեսներ, գոնդոլների շքերթներ և փողոցային ներկայացումներ: COVID-19-ի համաճարակից ի վեր առաջին անգամ փառատոնն անցկացվում է մեծ մասշտաբով։  Տարեցտարի կառնավալը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների, որոնք ցանկանում են ընկղմվել տոնի և հեքիաթի զարմանալի մթնոլորտում: Այն տարվա ամենասպասված իրադարձություններից…

Read More
Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները քննարկել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող հարցին

Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները քննարկել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող հարցին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:   Քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:   Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը:…

Read More
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կենտրոնացած է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հարցի վրա. Վեդանտ Պատել

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կենտրոնացած է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հարցի վրա. Վեդանտ Պատել

ԱՄՆ վարչակազմը շարունակում է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու փորձերը, այդ հարցի վրա կենտրոնացած է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը։ «Մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը կօգնի մեզ ամուր խաղաղության հասնելու»,- հավելել է Վեդանտ Պատելը։ Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ, Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ տարածաշրջան հնարավոր…

Read More
Արցախի շրջափակման հետևանքով 755 տնտեսվարող սուբյեկտ կասեցրել է իր գործունեությունը
		17.02.2023 . Արցախ

Արցախի շրջափակման հետևանքով 755 տնտեսվարող սուբյեկտ կասեցրել է իր գործունեությունը 17.02.2023 . Արցախ

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել է հանրապետության շրջափակման 68-րդ օրվա վիճակագրական տվյալները: 3 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 261 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 660 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով…

Read More
Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Ղրիմի վերաբերյալ Նուլանդի հայտարարությանը

Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Ղրիմի վերաբերյալ Նուլանդի հայտարարությանը

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իգոր Գիրենկոն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խոսքերին: Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմի թիրախների ուղղությամբ Կիևի հարվածներին: Ռուսական կողմը նրա հայտարարությունը որակել է Ուկրաինայի հակամարտությանը Վաշինգտոնի անմիջական մասնակցության հաստատում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Փետրվարի 17-ին Վիկտորյա Նուլանդը Քարնեգի կենտրոնում տեղի ունեցած վիրտուալ միջոցառման ժամանակ…

Read More
Մհեր Գրիգորյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Մհեր Գրիգորյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր: 

Read More
ԱԺ նախագահն ընդունել է Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով մեր երկիր ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին

ԱԺ նախագահն ընդունել է Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով մեր երկիր ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների…

Read More
Վրաստանի երկաթուղի. Առատ ձյան պատճառով հիմնական ուղղությամբ շարժվող գնացքները կարող են ուշացումներ ունենալ

Վրաստանի երկաթուղի. Առատ ձյան պատճառով հիմնական ուղղությամբ շարժվող գնացքները կարող են ուշացումներ ունենալ

Վրացական երկաթուղին հայտարարություն է տարածել առատ ձյան պատճառով սպասվող ուշացումների վերաբերյալ։ Ինչպես նշում են երկաթուղում, անհարմարություններից խուսափելու համար ընկերությունը պատրաստ է նախատեված երթուղիների համար վերադարձնել վաճառված տոմսերը և ամբողջությամբ փոխհատուցել դրանց վճարները։ «Արևմտյան Վրաստանում վատ եղանակի և առատ ձյան պատճառով մայրուղու ուղղությամբ շարժվող գնացքները կարող են ուշացումներ ունենալ։ Այստեղ պետք է նշել, որ չնչին ուշացումները…

Read More
Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի սկսած հարձակման մասին

Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի սկսած հարձակման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին BBC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մի քանի ուղղություններով հարձակում է սկսել։ Նա միաժամանակ չի հստակեցրել, թե կոնկրետ որ ուղղություններով է ընթանում հարձակումը։ Մինչ այդ Զելենսկին հայտնել էր, որ ամենալարված իրավիճակն այժմ Արտյոմովսկի (Բախմուտ) և Ուգլեդարի շրջանում է։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ միայն արևմտյան զենքի արագացված մատակարարումները կարող են շտկել…

Read More
Թուրքիայի հյուսիսում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել

Թուրքիայի հյուսիսում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել

Թուրքիայի հյուսիսում` Հաթայ նահանգում, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել` 5 մագնիտուդ հզորությամբ: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկրաշարժի հետևանքով փլուզվել են մի քանի շենքեր, որ վնասվել էին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով: Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Read More
ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել Բալթյան երկրների ինքնիշխանությունը. Օսթին

ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել Բալթյան երկրների ինքնիշխանությունը. Օսթին

Միացյալ Նահանգները մտադիր է զսպել սպառնալիքները Բալթյան երկրների նկատմամբ և հավատարիմ է նրանց ազատության և ինքնիշխանության ապահովմանը՝ Տալլինում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Նա նշել է, որ Էստոնիա է ժամանել Եվրոպայի և աշխարհի համար վճռորոշ ժամանակաշրջանում: Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Էստոնիան իր տնտեսության հետ հարաբերակցությամբ՝ Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն է ցուցաբերել,…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ ռազմագերիներ են փոխանակել: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ բանակցությունների արդյունքում ռուսական կողմ է վերադարձել 101 ռազմագերի: Նրանց տեղափոխել են Մոսկվա՝ ցուցաբերելու անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ Ուկրաինա են վերադարձել 100 ռազմագերի և մեկ քաղաքացիական անձ:

Read More
Ստոլտենբերգը Թուրքիային կոչ է արել վավերացնել ՆԱՏՕ-ին միանալու՝ Ստոկհոլմի և Հելսինկիի հայտերը
		16.02.2023 . Միջազգային

Ստոլտենբերգը Թուրքիային կոչ է արել վավերացնել ՆԱՏՕ-ին միանալու՝ Ստոկհոլմի և Հելսինկիի հայտերը 16.02.2023 . Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Օրակարգում են երկրին երկրաշարժերի հասցրած վնասը, այն հաղթահարելու համար Արևմուտքի աջակցությունը և ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը: Ստոլտենբերգը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը Անկարային կոչ է արել վավերացնել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու՝ Ստոկհոլմի և Հելսինկիի հայտերի վերաբերյալ Անկարայի պահանջները: Թուրքիայի արտգործնախարարն ի պատասխան պնդել է՝…

Read More
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Դորին Ռեչանի գլխավորությամբ

Մոլդովայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Դորին Ռեչանի գլխավորությամբ

Մոլդովայի խորհրդարանը այսօր տեղի ունեցած նիստում հաստատել է նոր կառավարության կազմը՝ Դորին Ռեչանի գլխավորությամբ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանի 101 անդամից նոր կառավարությանը կողմ է քվեարկել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության 62 պատգամավոր: Փետրվարի 10-ին վարչապետ Նատալյա Գավրիլիցան հրաժարական էր ներկայացրել, ինչից հետո երկրի նախագահ Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է իր խորհրդական, անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար…

Read More
Հայկական Վաքըֆ գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չկան. Փայլան

Հայկական Վաքըֆ գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չկան. Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ հայկական Վաքըֆ գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։ «Տներ են վնասվել: Մենք դա համերաշխորեն կշտկենք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փայլանը: Türkiye’nin son Ermeni köyü Vakıflıköy’de can kaybımız yok. Evlerde hasar var. Dayanışma ile onaracağız… pic.twitter.com/1Ad6Z20PYC — Garo Paylan — Կարօ Փայլան (@GaroPaylan) February 16, 2023

Read More
Հունաստանի արտաքին գործերի նախարար. Մենք աջակցում ենք Վրաստանի եվրոպական հեռանկարին և կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու դրա համար

Հունաստանի արտաքին գործերի նախարար. Մենք աջակցում ենք Վրաստանի եվրոպական հեռանկարին և կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու դրա համար

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի խոսքով, Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի այցը Հունաստանի Հանրապետություն նշան է այն բանի, որ երկու երկրները ցանկանում են խորացնել երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչին կնպաստեն բարձր մակարդակի այցերը։ Դենդիասի խոսքով, մոտ ապագայում նա նախատեսում է այցելել Թբիլիսի։ «Անցյալ տարի լրացավ մեր երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30 տարին։ Այսօր դիվանագիտական ​​կրթության ոլորտում…

Read More
Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել ազատ արձակել Սաակաշվիլուն

Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել ազատ արձակել Սաակաշվիլուն

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Վրաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և թույլ տալ նրան բուժում ստանալ արտերկրում: Եվրապատգամավորները կոչ են արել Վրաստանի նախագահին՝ ներում շնորհել Սաակաշվիլիին: Իշխող «Վրացական երազանք. դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի բանաձևը չի կարելի լուրջ ընդունել, քանի…

Read More
Արցախի ԱԺ նախագահը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին
		16.02.2023 . Արցախ

Արցախի ԱԺ նախագահը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին 16.02.2023 . Արցախ

Փետրվարի 16-ը պետական գործիչ, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է: Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի պատգամավորների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին: Քաղաքական գործչի գիտական նախասիրությունների իրագործման ժամանակաշրջանը համընկել է Ղարաբաղյան ազատագրական պայքարի բուռն վերելքի հետ: «Այս հողն է ինձ ծնել, այս…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 8 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ, 4 բուժառու վերադարձել է

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 8 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ, 4 բուժառու վերադարձել է

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 16-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:   4 բուժառուներ, ովքեր պետական…

Read More