Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել
Թուրքիայում քննարկվում է մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների հնարավոր հետաձգումը։ Նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ ընտրությունները պետք է հետաձգվեն, դրանք չեն կարող անցկացվել ո՛չ մայիսին, ոչ էլ հունիսին: «Հիմա՝ երկրաշարժերից հետո, դրանց մասին խոսելը տեղին չէ»,- նշել է նա։ Լրատվամիջոցների տվյալով՝ ընդդիմությունը դեմ է նման հեռանկարին: Նշվում է, որ սահմանադրությունն այս…
