Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու՝ հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու՝ հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար

«Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու՝ հնարավոր չէ հասնել կարգավորման»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությո՞ւնն է նկատի ունեցել, երբ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի…

Read More
Մենք կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները, այժմ հերթը Եվրամիությանն է, մենք սպասում ենք եվրոպացիների ճիշտ, իմաստուն և արդար որոշմանը. Իրակլի Ղարիբաշվիլի

Մենք կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները, այժմ հերթը Եվրամիությանն է, մենք սպասում ենք եվրոպացիների ճիշտ, իմաստուն և արդար որոշմանը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ասոցացված եռյակի շարքում, որը միավորում է Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, Վրաստանը բոլոր պարամետրերով անվիճելի առաջատարն է։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ սա եվրոպացի ու ամերիկացի գործընկերների ու հեղինակավոր կազմակերպությունների ու կառույցների գնահատականն է։ «Ուզում եմ պարզաբանում տալ մեր քաղաքացիների համար: Մենք շատ լավ հասկանում ենք, որ սա հեշտ գործընթաց չէ։ Տվյալ դեպքում, բնականաբար,…

Read More
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Սալիվանը բացառել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ամբողջական խզումը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Սալիվանը բացառել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ամբողջական խզումը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը բացառել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ամբողջական խզումը։ Այդ կարծիքը նա հայտնել է ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։ Մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները՝ դիվանագետը նշել է, որ երկրների ներկայացուցիչները «առնվազն ամեն օր» նստում են միմյանց կողքի Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին։ Շփումը պետք է պահպանվի՝ ասել է Սալիվանը, չնայած տարաձայնություններին,…

Read More
Ալեն Սիմոնյանը և Վյաչեսլավ Վոլոդինը կարևորել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը

Ալեն Սիմոնյանը և Վյաչեսլավ Վոլոդինը կարևորել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ: Երկուստեք…

Read More
Քննարկվել են Արցախի համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող խնդիրները

Քննարկվել են Արցախի համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների: Քննարկվել են համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող իրավական ու կազմակերպչական խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները: Օրակարգի մեկ այլ հարցով որոշվել է լուծարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը՝ լիազորությունների և գործառույթների զգալի…

Read More
Շալվա Պապուաշվիլին հունիսի 8-ին կներկայացնի խորհրդարանի գործունեության տարեկան հաշվետվությունը և հաջորդ տարվա գործողությունների ծրագիրը

Շալվա Պապուաշվիլին հունիսի 8-ին կներկայացնի խորհրդարանի գործունեության տարեկան հաշվետվությունը և հաջորդ տարվա գործողությունների ծրագիրը

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հունիսի 8-ի լիագումար նիստում կներկայացնի օրենսդիր մարմնի գործունեության տարեկան հաշվետվությունը և հաջորդ տարվա գործողությունների ծրագիրը։ Ժամը 12:00-ին Շալվա Պապուաշվիլին ելույթ կունենա խորհրդարանում։ Խորհրդարանի գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելը նախագահի կողմից սահմանվում է կանոնակարգով։ Կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանը սովորաբար գարնանային նստաշրջանի լիագումար նիստերի առաջին շաբաթվա ընթացքում լսում է խորհրդարանի…

Read More
ԱՄՆ-ը հրաժարվում է հացահատիկի դիմաց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումից. Politico

ԱՄՆ-ը հրաժարվում է հացահատիկի դիմաց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումից. Politico

ԱՄՆ-ը հրաժարվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարման դիմաց։ Այդ մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նշվում է, որ Վաշինգտոնը հետևում է Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի միջև բանակցությունների ընթացքին։ Հրապարակման զրուցակիցը պարզաբանել է, որ ԱՄՆ իշխանությունները թերահավատորեն են վերաբերվում Մոսկվայի հայտարարություններին՝ պարենային ճգնաժամի հաղթահարմանն օգնելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ-ը…

Read More
Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին և վրաց ժողովրդին Չինաստան-Վրաստան դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին և վրաց ժողովրդին Չինաստան-Վրաստան դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի վարչապետ Լի Կեցյանը շնորհավորում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և վրաց ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Լի Կեցյանի խոսքով, Չինաստան-Վրաստան հարաբերությունները դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ի վեր 30 տարի շարունակ զարգանում են անշեղորեն։ «Չինաստանի կառավարության և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ, Վրաստանի…

Read More
Արցախում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է

Արցախում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, Արցախի ողջ տարածքում շարունակվում է խստացված ռեժիմով ծառայությունը: Մայիսի 17-ից Ոստիկանությունն իրականացնում է հատուկ միջոցառումներ։ Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում։     «Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ տարածքային ստորաբաժանումների և Արցախի ԱԱԾ ծառայողների, երեկ՝ հունիսի 4-ին հատուկ միջոցառումներ է իրականացրել Մարտունու…

Read More
Արցախի նախագահն Ասկերանում մասնակցել է Թումո տուփի բացմանը

Արցախի նախագահն Ասկերանում մասնակցել է Թումո տուփի բացմանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին Ասկերան քաղաքում մասնակցել է «Թումո Հայաստան» կրթական ծրագրի ընդլայնման նախաձեռնությանը միացած բարերարների շնորհիվ տեղադրված Թումո տուփի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Ծրագրի շնորհիվ ընթացիկ տարում նման տուփեր են տեղադրվել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Երեք շրջկենտրոններում բացված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները նախատեսված են մոտ…

Read More
Արցախի Կառավարությունը կաջակցի Հակոբավանքի վերականգնմանը. Արայիկ Հարությունյանն այցելել է վանական համալիր
		05.06.2022 . Արցախ

Արցախի Կառավարությունը կաջակցի Հակոբավանքի վերականգնմանը. Արայիկ Հարությունյանն այցելել է վանական համալիր 05.06.2022 . Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին՝ Հոգեգալստյան տոնին, այցելել է Հակոբավանքի վանական համալիր և մասնակցել Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։ Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը կարևորել է վանական համալիրի վերականգնման ծրագիրը, նշել, որ արդեն իսկ տրված է այդ նպատակով պետական անհրաժեշտ միջոցներ տրամադրելու հանձնարարական։

Read More
Եվրամիությունը սկսել է մշակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը

Եվրամիությունը սկսել է մշակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը

Եվրոպական միությունն աշխատում է հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթի մշակման ուղղությամբ՝ հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին: Նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի հետ կապված աշխատանք է սկսվել։ Դիվանագետը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է խստացնի սահմանափակումները գազի ներմուծման ոլորտում և անջատի ռուսական մի շարք բանկեր SWIFT համակարգից,…

Read More
Զելենսկին ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայի համար նվիրատվություններ հավաքելու հարթակը

Զելենսկին ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայի համար նվիրատվություններ հավաքելու հարթակը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է Վաշինգտոնին՝ ներկայացնելով երկրի համար մարդասիրական նախագծերին ուղղված նվիրատվությունների հավաքման նոր հարթակը: «Պետք է լինի տեղ, ուր մարդիկ կվերադառնան։ Դա պետք է սկսել արդեն հիմա։ Արդեն այսօր։ Ահա թե ինչու ես նախաձեռնեցի հատուկ հարթակի՝ United 24-ի ստեղծումը»,- հայտարարել է Զելենսկին տեսաուղերձում: Նրա խոսքով՝ նոր հարթակում հավաքված միջոցները կօգտագործվեն քաղաքացիական ենթակառուցվածքների…

Read More
Ադրբեջանում արգելափակել են ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Արցախի պետնախարարի հետ հարցազրույցի համար

Ադրբեջանում արգելափակել են ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Արցախի պետնախարարի հետ հարցազրույցի համար

Ադրբեջանի տարածքում արգելափակվել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը: Ադրբեջանի արտգործնախարարությունը կայքի արգելափակման պատճառների մասին գործակալության հարցին ի պատասխան՝ «ՌԻԱ Նովոստիին» մեղադրել է «Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները շրջանառության մեջ դնելու» համար: Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» ներկայացրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի տարբեր հատվածներ, որոնցում պաշտոնյան անդրադարձել էր Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Հիմա վճռորոշ ժամանակ է, երբ մենք տեսնում ենք ռուսական լայնածավալ ագրեսիան Ուկրաինայում, Եվրամիությունը պետք է որոշի, թե արդյոք Եվրոպան կկանգնի իր դաշնակիցների կողքին

Իրակլի Ղարիբաշվիլի. Հիմա վճռորոշ ժամանակ է, երբ մենք տեսնում ենք ռուսական լայնածավալ ագրեսիան Ուկրաինայում, Եվրամիությունը պետք է որոշի, թե արդյոք Եվրոպան կկանգնի իր դաշնակիցների կողքին

Հիմա վճռորոշ ժամանակ է, երբ մենք տեսնում ենք ռուսական լայնածավալ ագրեսիան Ուկրաինայում: Եվրամիությունը պետք է որոշի, թե արդյոք Եվրոպան կկանգնի իր դաշնակիցների կողքին, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գլոբալ անվտանգության ֆորումի քննարկման ժամանակ՝ Բրատիսլավայում։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ղարիբաշվիլին, այսօր շատ լուրջ և դժվարին ժամանակաշրջան է։ «Հիմա վճռորոշ պահ է, երբ մենք…

Read More
Կիևն ավելի քան 12 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում. Ուկրաինայի ԱԳՆ

Կիևն ավելի քան 12 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի իշխանությունները պատրաստել են ավելի քան 12 հազար ռուսաստանցիներից կազմված ցուցակ, որոնց նկատմամբ ուկրաինացի դիվանագետները ձգտելու են հասնել սահմանափակող միջոցների: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։ «Ուկրաինան շարունակելու է ձգտել պատրիարք Կիրիլի և այլ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, որոնք խաթարում են երկրի ազգային անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ, ուկրաինական կողմի պատրաստած պատժամիջոցների ցուցակում…

Read More
Ստեփանակերտում շարունակվում է բնակելի նոր թաղամասի շինարարությունը

Ստեփանակերտում շարունակվում է բնակելի նոր թաղամասի շինարարությունը

Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոցի հարակից հատվածում շարունակվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։   Առաջին փուլով նախատեսվող երեք բազմաբնակարան շենքերից առաջինի կառուցման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են մի քանի ուղղություններով միաժամանակ։   ️6-րդ հարկի սյուների կառուցմանը զուգահեռ նաև կատարվում են ցածր հարկերի պատերի շարման, պատուհանների տեղադրման և ներքին…

Read More
Մանուկների օրվան նվիրված միջոցառում Ախալքալաքի գրադարանում

Մանուկների օրվան նվիրված միջոցառում Ախալքալաքի գրադարանում

Այսօր՝ հունիսի 4֊ին, Ախալքալաքի գրադարանի մանկական բաժնի ընթերցողները բաժնի ղեկավար Նինա Զուռնաջյանի գլխավորությամբ կազմակերպել էին միջոցառում։ Ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ՝ Ախալքալաքի փոխքաղաքապետեր Մկրտիչ Մղդեսյանի եւ Թեմուր Մճեդլիձեի գլխավորությամբ, դպրոցների ուսուցիչներ, ծնողներ եւ այլ հյուրեր։ Միջոցառման ընթացքում առաջինից 7֊րդ դասարանի երեխաները հանդես եկան ոտանավորներով, երգերով եւ պարերով։ «Միջոցառմանը մասնակցում…

Read More
Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակում մեկնել է Ղազախստան

Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակում մեկնել է Ղազախստան

Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի  դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը: Առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են  եղել խորհրդարանի Սենատի և Մաժիլիսի ղեկավարության, պաշտպանության նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է եղել ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությանը, քննարկվել են…

Read More
Էդգար Արամյանը պարգեւատրեց չեմպիոններին
		04.06.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ

Էդգար Արամյանը պարգեւատրեց չեմպիոններին 04.06.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ

Հունիսի 3֊ին, Ախալքալաքի մարզական համալիր այցելեց արմատներով Ծալկայից, ռուսաստանաբնակ, «R1» ընկերության գործադիր տնօրեն, բարերար Էդգար Արամյանը։ Նա դրամական պարգեւ հանձնեց մարզական համալիրի Եվրոպայի չեմպիոններին եւ մարզիչ Ատոմ Էլիզբարյանին։ Բարերարը՝ նպատակ ունենալով ակտիվացնել սպորտի զարգացումն ու տարածումը, որպես խրախուսանք 1000 ԱՄՆ դոլարով պարգեւատրեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության չեմպիոն Գոռ…

Read More
Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում. Բլինքեն

Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում. Բլինքեն

Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչպես նաև կոչ է անում Ռուսաստանին դադարեցնելու դրանք՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ վերջ դնելու այս հակամարտությանը և բոլոր տառապանքներին ու գլոբալ ցնցումներին, որոնք առաջացել են պատերազմի պատճառով: Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն…

Read More
Թողարկվել է նամականիշ՝ նվիրված ծագումով հայ նշանավոր լեհ դեղագործ Իգնասի Լուկաշևիչի ծննդյան 200-ամյակին

Թողարկվել է նամականիշ՝ նվիրված ծագումով հայ նշանավոր լեհ դեղագործ Իգնասի Լուկաշևիչի ծննդյան 200-ամյակին

Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ մայիսի 31-ին թողարկվել է նամականիշ՝ նվիրված հայկական ծագումով նշանավոր լեհ դեղագործ, Լեհաստանի նավթային արդյունաբերության հիմնադիր, գյուտարար և բարեգործ Իգնասի Լուկաշևիչի (1822-1882 թթ.) ծննդյան 200-ամյակին և Հայաստանի ու Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:   Ի. Լուկաշևիչը 1853 թ․ հայտնագործել է կերոսինի զտումը և կերոսինի լամպը, իսկ 1856թ․ Լեհաստանում կառուցել է աշխարհի…

Read More
ՃՏՊ Ախալքալաք֊Նինոծմինդա ճանապարհին (տեսանյութ)

ՃՏՊ Ախալքալաք֊Նինոծմինդա ճանապարհին (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 4֊ին, մոտավորապես ժամը 11։30֊ին, Ախալքալաքից դեպի Նինոծմինդա տանող ճանապարհին Ford մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ կողաշրջվել։ Մեքենայում միայն վարորդն է եղել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, թեթեւակի վնասվածքներ ունի Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները։

Read More
Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները մեծապես ազդում են աշխարհում պարենային անվտանգության վրա. Թրաս

Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները մեծապես ազդում են աշխարհում պարենային անվտանգության վրա. Թրաս

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը լրջորեն ազդում է համաշխարհային խաղաղության, համընդհանուր բարգավաճման և պարենային անվտանգության իրավիճակի վրա: Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը: Նրա տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական հատուկ գործողության 100 օրվա ընթացքում ավելի քան 6,6 մլն մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինան: Ֆորին օֆիսի ղեկավարը հիշեցրել է, որ…

Read More
Եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. հունիսի 1-ը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է 89 հանցագործություն

Եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. հունիսի 1-ը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է 89 հանցագործություն

Արցախի դատախազությունը տվյալներ է ներկայացրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների դեմ կատարված հանցավոր դեպքերի վերաբերյալ: Ըստ այդմ՝  2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական…

Read More
Երկաթուղային վթար Գերմանիայի հարավում. կան զոհեր և վիրավորներ

Երկաթուղային վթար Գերմանիայի հարավում. կան զոհեր և վիրավորներ

Գերմանիայի դաշնային Բավարիա նահանգում գնացքի վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 30-ը՝ հայտնում է BBC-ն։ Երկհարկանի գնացքը, որում եղել է մոտ 60 մարդ, դուրս է եկել գծերից, վագոններից մի քանիսը շրջվել են: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ գնացքում նաև դպրոցականներ են եղել։ Շրջանը հայտնի վայր է դահուկորդների և արշավների սիրահարների համար: Տեղում իրականացվում են…

Read More
Ուկրաինայի դեսպանը անբավարար է համարել Կիևին Իսպանիայի զենքի մատակարարումները

Ուկրաինայի դեսպանը անբավարար է համարել Կիևին Իսպանիայի զենքի մատակարարումները

Մադրիդում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Պոգորելցևը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի կառավարությանը 200 տոննա ռազմական օգնություն տրամադրելու համար, սակայն այդ գումարը համարել է անբավարար։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Պոգորելցևն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերին ներկա մատակարարումները կբավականացնեն միայն երկժամյա մարտական ​​գործողությունների համար, և ընդգծել, որ Ուկրաինան չի կարող բավարարվել այդ ծավալներով։ Դիվանագետը դիմել է իսպանական…

Read More
Ինքնասպանության դեպք Ախալքալաքում

Ինքնասպանության դեպք Ախալքալաքում

Այսօր՝ հունիսի 3֊ին, գիշերը մոտավորապես 3։30֊ի սահմաններում 55 ամյա կինը իրեն ցած է նետել Ախալքալաքը դեպի նախկին զինվորական ավանին միացնող կամրջից։ Ոստիկանության աշխատակիցների կանչով դեպքի վայր է ժամանել շտապ օգնության խումբը եւ կնոջն անգիտակից հասցրել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը եւ հիվանդանոցում կինը մահացել է։ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան…

Read More
Տարածաշրջանային իրավիճակը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի հայաստանյան հանդիպումների առանցքում

Տարածաշրջանային իրավիճակը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի հայաստանյան հանդիպումների առանցքում

ԵՄ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՀ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՈՒՄԸ. ԿԼԱԱՐ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և բարձր գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը: Տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Թուրքիան ձեռնպահ կմնա Սիրիայում ռազմական գործողություններից

ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Թուրքիան ձեռնպահ կմնա Սիրիայում ռազմական գործողություններից

Մոսկվային անհանգստացնում են Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին Անկարայի հայտարարությունները՝ գրում է Interfax-ը։ «Նման քայլը Դամասկոսի հետ համաձայնության բացակայության դեպքում կընդունվի Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղակի խախտում և կհրահրի լարվածության լրացուցիչ սրում այդ երկրում։ Մենք հուսով ենք, որ Անկարան զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այն…

Read More