Իրակլի Ղարիբաշվիլի. Բարեկամության կամուրջը, որը մենք կառուցեցինք միասին, մարմնավորում է Հայաստան-Վրաստան համագործակցությունն ու բարեկամությունը
Բարեկամության կամուրջը, որը մենք միասին կառուցեցինք, մարմնավորում է Հայաստան-Վրաստան համագործակցությունն ու բարեկամությունը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Վրաստան-Հայաստան սահմանին Դեբեդ գետի վրա նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողության ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ղարիբաշվիլիի խոսքով, երկու պետությունների տարածքում կառուցված 160 մետր երկարությամբ ժամանակակից չափանիշներով և պարամետրերով քառուղի կամուրջը…
