ԱՄՆ դեսպանատուն. Գվարամիայի վճիռը «կասկածի տակ է դնում Վրաստանում օրենքի գերակայությունը»
«Հատկապես այն ժամանակ, երբ Վրաստանը աննախադեպ հնարավորություն ունի խորացնելու իր եվրաատլանտյան ինտեգրումը, նույնիսկ քաղաքականացված հետապնդման ընկալումը վնասակար է», — ասվում է դեսպանատան մայիսի 16-ի հայտարարության մեջ: Ըստ դեսպանատան, ընդդիմադիր գործիչների «ընտրովի հետաքննությունների և հետապնդումների մտահոգիչ պրակտիկան» «խաթարում է հասարակության վստահությունը ոստիկանության, դատախազության, դատարանների և հենց կառավարության նկատմամբ»: «Միացյալ Նահանգները խորապես հավատում է, որ առողջ ժողովրդավարությունը…
