ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն Իլհամ Ալիևին կրկին հորդորել է պահպանել հրադադարը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը: Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և կոչ է արել երկու կողմին ծրագրել հետագա բանակցությունները, ինչպես համաձայնեցվել է Վաշինգտոնում: Բլինքենը նաև հորդորել է…
