Խոնարհվում եմ Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի առաջ. Արցախի ՆԳ նախարար
Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության հռչակման օրվա առթիվ: «31 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, տասնամյակների պայքարի արդյունքում, արցախցիների արդար պահանջով՝ հռչակվեց Արցախի Հանրապետությունը: Չդադարող պատերազմների, սահմանային լարվածությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարին զուգահեռ, անցած 31 տարիներին արցախահայությունը մայր Հայաստանի և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների…
