ԵՄ տնտեսությունը մտնում է ռեցեսիայի փուլ. եվրահանձնակատար
ԵՄ-ն և եվրագոտու երկրները 2022 թ. չորրորդ եռամսյակում և 2023 թ. առաջին եռամսյակում տեխնիկական ռեցեսիայի մեջ կմտնեն: Այդ մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին Եվրահանձնաժողովի հրապարակած աշնանային կանխատեսման մեջ։ Politico պարբերականը նշում է, որ այդ անկումը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով, որոնք սրել են էներգետիկ ճգնաժամը և մեծացրել գնաճը, ինչպես նաև…
