Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ
Սեպտեմբերի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Վրաստանում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, կարևորվեց հայ-վրացական հարաբերությունների բազմաոլորտ օրակարգի շարունակական ընդլայնումը։ Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանում…
