Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հանրաքվեներ անցկացնելու համար ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ
Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ անցկացնելու համար Եվրամիության երկրները նոր պատժամիջոցներ կսահմանեն Մոսկվայի դեմ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Կշարունակենք աջակցել Ուկրաինային, անհրաժեշտության դեպքում՝ նաև ռազմական մատակարարումներով»,- ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, որ ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները ՄԱԿ-ի…
