Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
Հյուսիսատլանտյան դաշինքի կանխատեսմամբ՝ Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։ «Կողմերը կունենան զգալի կորուստներ, կգերակշռի հրետանին, երկու երկրի զորքերը հերթով առաջխաղացում կգրանցեն, սակայն Ռուսաստանի կամ Ուկրաինայի ուժերը բավարար չեն, որպեսզի նրանցից մեկը վճռական հաղթանակ տանի մարտի դաշտում»,- կարծիք է հայտնել Ջոանեն։ Անդրադառնալով հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի…
