«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է շուրջ 10 մլն դոլար
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Հանգանակվել է 9.856.100 դոլար։ 2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։ 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի…
