Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեն փոփոխվող աշխարհի պահանջներին
Աշխարհը սրընթաց փոխվում է, և հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ փոփոխությունների արդյունքում ծնված պահանջներին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացման ժամանակ իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ստորեւ ներկայացնում ենք վարչապետի խոսքը. «Հարգելի՛ բարեկամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ողջունել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին:…
