Լարվածության նոր ալիք է սպասվում Ջավախքում. այս անգամ՝ Տաբածղուր գյուղում
Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ մրցակից ուժերը փորձում են լարվածության տարբեր ալիքներ առաջացնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այդ նպատակով օգտագործում են տեղի հայ բնակիչներին և նրանց հուզող հիմնախնդիրները՝ հրահրելով նորանոր միջադեպեր: Օրերս Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած խաչքարի տեղադրումը բախման առիթ դարձավ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ ռուս-ադրբեջանական սադրանքից մինչև վիճահարույց եկեղեցիների հարցին լուծում չտված հայ-վրացական եղբայրական…
