ՀՀ նախագահ ընտրվեց Վահագն Խաչատուրյանը
Ազգային ժողովի պատգամավորները քիչ առաջ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։ Ընդդիմադիր պատգամավորները, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չեն մասնակցել քվեարկությանը։ Խաչատուրյանն ընտրվեց 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով՝ ընտրության երկրորդ փուլով: Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չէր ընտրվել նախագահի պաշտոնում։ Նրա ընտրության համար հարկավոր էր 81 ձայն, ինչն ապահովել հնարավոր չէր եղել: Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին…
