Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ մայիսի 10-ը, իսկ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից փակվում են Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները

Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ մայիսի 10-ը, իսկ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից փակվում են Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի քաղաքները

Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ մայիսի 10-ը։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը մեկ օրվա ընթացքում ավելացավ 30-ով եւ հասավ 299-ի։ Այս իրավիճակից ելնելով Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում ապրիլի 15-ից ժամը 21:00-ից, դեպի մեծ քաղաքներ եւ քաղաքներից դուրս արգելվի երթեւեկությունը։ Տվյալ քաղաքներն են Թբիլիսին, Ռուսթավին, Բաթումին և Քութաիսին։…

Read More
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության տոնը, որը հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոնին հավատացյալները միմյանց հանդիպելիս ավետում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» և պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Այս տարի եկեղեցիներում տեղի ունեցող ծիսակատարությունները կանցկացվեն առանց հավատացյալների մասնակցության կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: Սակայն հավատացյալները Պատարագից հետո հերթով հնարավորություն կունենան մուտք գործելու…

Read More
45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան

45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան

Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։ Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան։ Վրաստանում ՀՀ…

Read More
Իսպանիայում ապրող մեծ թվով հայեր իրենց աջակցությունն են հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարում

Իսպանիայում ապրող մեծ թվով հայեր իրենց աջակցությունն են հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարում

Իսպանիայում ապրող մեծ թվով հայեր իրենց աջակցությունն են հայտնում երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում։ Վալենսիա քաղաքում ապրող Ատոմ Բաղդասարյանը վարակի տարածման այս ծանր օրերին որոշեց ձեռքերը ծալած չնստել: Իր ռեստորանում, որն այս օրերին կարանտինի պատճառով փակ է, ընտանիքի անդամների հետ, ամեն օր վաղ առավոտից հաց են պատրաստում և հասցնում ծառայության մեջ գտնվող ոստիկաններին, բուժաշխատողներին, վաճառակետերում աշխատողներին,…

Read More
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին ճանապարհեց Հայաստան

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին ճանապարհեց Հայաստան

Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի…

Read More
Ախտահանվում են Սամցխե-Ջավախքի փողոցները

Ախտահանվում են Սամցխե-Ջավախքի փողոցները

Կորոնավիրուսի տարածման  կանխարգելման միջոցառումներ են իրականացվել նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի քաղաքապետարանների փողոցներում։ Փողոցները լվանալու են ախտահանիչներով: Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին տեղական իշխանության ներկայացուցիչների հետ ծանոթացել է ընթացող աշխատանքներին: Ախտահանման աշխատանքներն իրականացվել են ՆԳՆ բարեկարգման, քաղաքային մաքրման կենտրոնների և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հետ համատեղ: Սամցխե-Ջավախքի բոլոր վեց քաղաքապետարաններում արդեն մի քանի օր է, ինչ կատարվում են…

Read More
Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ մեկնել են հայրենիք

Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ մեկնել են հայրենիք

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով): Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում…

Read More
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է 921, Վրաստանում 214

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է 921, Վրաստանում 214

Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 40 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 921 է։ Բուժվածների թիվը 138 է, մահացածներինը 10։ Վրաստանում ապրիլի 9-ի առավոտյան տվյալներով վարակվածների թիվը 214-ից բուժվել է 50 հոգի, մահացել 3 հոգի։

Read More
Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության

Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության

Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության։ Բոլոր ծիսական արարողություններից հետո հավատացյալները հնարավորություն կունենան հերթով ու համապատասխան հեռավորություն պահպանելու միջոցով մուտք գործել եկեղեցի աղոթելու ու մոմ վառելու նպատակով։ «Եկեղեցական արարողակարգի ժամերի մեջ հանգամանքներից ելնելով  որոշակի փոփոխություններ են մտցվել։ Շաբաթ օրը ճրագալույցի պատարագը տեղի կունենա սովորականից շուտ, որից հետո ժամը 16։00-ից…

Read More
Վրաստանում այսօր հիշում են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Վրաստանում այսօր հիշում են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը

Վրաստանը ապրիլի 9-ը նշում է, որպես անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման ընթացքում զոհված մարդկանց հիշատակի օր: Ախալցխայում նույնպես  ամեն տարի նշում են ապրիլի 9-ը: Մարդիկ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հավաքվում են քաղաքի կենտրոնական այգում տեղադրված ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարի մոտ, որտեղ եւ մշտապես կազմակերպվում…

Read More
Ախալցխայի հոգեւոր տեսչությունը օգնություն է տրամադրել կարիքավոր ընտանիքներին

Ախալցխայի հոգեւոր տեսչությունը օգնություն է տրամադրել կարիքավոր ընտանիքներին

Կորոնավիրուսի համաճարաքի հետևանքով ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին օգնության ձեռք է մեկնում թե ՜ եկեղեցին և թե ՜պետությունը։ Այս սկզբունքով առաջնորդվելով, սույն թվականի Ապրիլի 7-ին Օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի, Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների Հոգևոր…

Read More
Սպասում եմ հայ գիտնականների արձագանքին․ հայատյաց հայտարարություն «Մթավարիի» եթերում

Սպասում եմ հայ գիտնականների արձագանքին․ հայատյաց հայտարարություն «Մթավարիի» եթերում

Aliq.ge-«Վրաստանի լրագրողական էթիկայի քարտիան» ռասիզմ և խտրականություն պարունակող և հակահայկական է որակել «Մթավարի» հեռուստաընկերության նյութն ու հաղորդավարի հայտարարությունը: «2020 թվականի ապրիլի 5-ին «Մթավարի» հեռուստաընկերության PostFactum հաղորդման շրջանակներում եթեր է գնացել «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով ռեպորտաժ, որում խոսվել է գենետիկական կոդերի կարևորության և էթնիկ պատկանելիության առավելությունների մասին: Սյուժեից հետո հաղորդավար Գիորգի Գաբունիան արմենոֆոբ հայտարարություն է արել»,- նշված է…

Read More
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդին եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Դրանք մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ…

Read More
Վրաստանում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է առաջին մահը

Վրաստանում կորոնավիրուսի հետեւանքով գրանցվել է առաջին մահը

Վրաստանում առաջին մահն է գրանցվել կորոնավիրուսի հետեւանքով։  Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցի տնօրեն Լևան Ռատիանիին: «Սա 79 տարեկան կին է Մառնեուլի-Բոլնիսի կլաստերից: Նա ունեցել է ծանր ուղեկցող հիվանդություններ ՝ սրտի անբավարարություն », — ասաց Ռատիանին: Հիվանդը ուշացումով է դիմել բժշկներին եւ ունեցել է կորոնավիրուսով պայմանավորված սուր թոքաբորբ: Հոսպիտալացումից առաջ նա կապ է…

Read More
ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան

ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան

Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի…

Read More
Վրաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի

Վրաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի

Ապրիլի 3-ի առավոտյան Վրաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի: Տվյալները հասանելի են StopCoV.ge կառավարության կողմից ստեղծված կայքում: Օրվա ընթացքում Վրաստանում լաբորատոր հաստատված վարակների թիվը աճել է 18-ով, ինչը բավականին աճ է ցույց տալիս: Սրանից չորսի հիվանդությունը հայդարձավ երեկվա օրվա ընթացքում ՝ ապրիլի 2-ին: Վրաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:…

Read More
Համաձայն կառավարման համակարգող խորհրդի որոշման անցակետեր են ձեւավորվելու նաեւ Ախալցխայում

Համաձայն կառավարման համակարգող խորհրդի որոշման անցակետեր են ձեւավորվելու նաեւ Ախալցխայում

Համաձայն կառավարման համակարգող խորհրդի որոշման, անցակետեր են ձեւավորվելու նաեւ Ախալցխայում և Թելավիում, որոնք վերահսկելու է ներքին գործերի նախարարությունը և Պաշտպանության նախարարությունը: Քաղաքացիների ջերմության ստուգումն իրականացվելու է տեղում: «Վրաստանի ամբողջ 7 համայնքներում գործարկվել է կարանտինի ռեժիմ, կազմակերպվել են հատուկ անցակետեր, և այդ տարածքները գտնվում են խիստ հսկողության տակ: Համակարգող խորհուրդը որոշեց ավելացնել ևս երկու կետ, որոնցից…

Read More
 Ամբողջ Վրաստանի տարածքում հայտարարվում է կարանտին

 Ամբողջ Վրաստանի տարածքում հայտարարվում է կարանտին

Ամբողջ Վրաստանի տարածքում հայտարարվում է կարանտին: Համապատասխան հայտարարությունը  արել է վարչապետ Գեորգի Գախարիան: Նրա խոսքով ՝ համընդհանուր կարանտինը մեկնարկելու է վաղը առավոտյան 8:00-ից։ Քաղաքացիներին արգելվում է փողոցները շրջել 21: 00-ից մինչեւ 6:00-ն: — Պարետային ժամ ՝ 21.00-ից մինչև 06.00 — Ամբողջովին դադարեցնում է հասարակական տրանսպորտի գործունեություն — Ներդրվում են տաքսիի շահագործման խիստ կանոնակարգեր։ Տաքսու հետեւի նստարաններում…

Read More
Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 97

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 97

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 97: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում `stopcov.ge: 4876 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմով, իսկ 264 մարդ հիվանդանոցում գտնվում է հսկողության տակ: Նշենք, որ 97 վարակվածներից 18-ը արդեն ապաքինվել է:

Read More
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացավ 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացավ 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթը գուժեց Պատրիկ Դեւեջյանի մահը: Նա կորոնավիրուսի հիվանդությամբ հոսպիտալ էր տեղափոխվել չորեքշաբթի օրը՝ մարտի 26-ին: 75-ամյա Պատրիկ Դեւեջյանը Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ էր, մի քանի կարեւոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, եղել է արդյունաբերության նախարար, Անտոնի քաղաքի քաղաքապետը: Նա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի փաստաբանն էր, եւ մեկ այլ նախկին նախագահ Նիկոլա…

Read More
Ախալքալաքում մարտի 26-ին հնչած կրակոցների հետքերով երկու անձ է ձերբակալվել

Ախալքալաքում մարտի 26-ին հնչած կրակոցների հետքերով երկու անձ է ձերբակալվել

Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության ոստիկանության  բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, ձերբակալել են երկու անձի ՝ Ս.Պ. 1954  թվականի ծնունդ եւ Ա.Մ.-ին 2001 թ.  ծնունդ։ Ձերբակալվածները մեղադրվում են հրազենի օգտագործմամբ իրանակացված խուլիգանության մեջ: Հանցագործությունը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում: Հետաքննությամբ պարզվել է, որ մարտի 26-ին մեղադրյալները կրակոցներ են արձակել Ախալքալաքի «Gold» սրճարան-բարի շրջակա տարածքում: Քննությունն ընթանում…

Read More
Վրաստանում կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 83-ից աճել է 85-ի

Վրաստանում կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 83-ից աճել է 85-ի

Վրաստանում կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 83-ից աճել է 85-ի: Այս մասին տեղեկացնում է StopCov.ge կառավարության կայքը: Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան ասաց, որ երկու նոր հիվանդներից մեկը գտնվում է իրենց կլինիկայում: Ըստ նրա, մենք խոսում ենք մի կնոջ մասին, որը հոսպիտալացվել է մարտի 27-ի երեկոյան: Էզուգբայը նշել է, որ հիվանդը շփման…

Read More
Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան

Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան

Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։ Տեղեկացնենք, որ…

Read More
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա…

Read More
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի, արդեն բուժվել է 13 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81-ի, արդեն բուժվել է 13 մարդ

Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի ևս 2 դեպք: Համապատասխան տեղեկությունը տեղադրված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge վեբ-կայքում: Պաշտոնական տվյալներով Վրաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք: Սրա հետ մեկտեղ, կարանտինում է գտնվում 4427, իսկ ստացիոնար բուժում է ստանում 247 քաղաքացի:

Read More
Ախալքալաքում այսօր կրակոցներ են հնչել, Ախալցխայի ոստիկանության բաժանմունքում այժմ ընթանում է հարցաքննություն

Ախալքալաքում այսօր կրակոցներ են հնչել, Ախալցխայի ոստիկանության բաժանմունքում այժմ ընթանում է հարցաքննություն

Այսօր ժամը 16:00-ի կողմերը Ախալքալաքում ՝ Նինոծմինդա-Ախալքալաքի մեծամասնական պատգամավորի տան եւ Սամվել Պետրոսյանի ռեստորանի մոտակայքում, հնչել են հրազենային կրակոցներ: Ախալքալաքի բնակիչների խոսքերով սկզբում վիճաբանություն է եղել Սամվել Պետրոսյանի եւ Հենզել Մկոյանի միջեւ, որի հետեւանքով կրակոցներ են հնչել։ Akhaltskha.net-ի տեղեկություններով այժմ կողմերը գտնվում են Ախալցխայի ոստիկանության բաժանմունքում, որի շուրջ ինչ,որ մարդիկ են հավաքված։ Այս պահի դրությամբ…

Read More
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Aravot.am-ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը երեկվանից գտնվել է…

Read More
Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 77

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 77

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 77: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում ՝ stopcov.ge: Կարանտինային ռեժիմով կա 4,055 մարդ, իսկ հիվանդանոցում ստուգվում է 252 մարդ: Նշենք, որ 77 վարակվածներից 10-ը արդեն վերականգնվել են:

Read More
Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ մեկնեցին Հայաստան

Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ մեկնեցին Հայաստան

Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման։ Դեսպանությունը նախ հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, այնուհետև երկու օր շարունակ…

Read More