Զապորոժիեի ԱԷԿ-ի  պատյանի վնասն առաջացել է անօդաչու թռչող սարքից. ԱԷՄԳ

Զապորոժիեի ԱԷԿ-ի պատյանի վնասն առաջացել է անօդաչու թռչող սարքից. ԱԷՄԳ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) խումբը գրանցել է Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) տուրբինի պատյանի արտաքին վնասը, որը, ըստ ռուսական կայանի ղեկավարության, առաջացել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Այս մասին կիրակի՝ մայիսի 31-ին, հայտնել է ԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը։ ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսիի խոսքով՝ հարվածը լուրջ միջադեպ է, որը «վտանգի տակ է դրել միջուկային անվտանգության հիմնական սկզբունքները»։ ԶԱԷԿ-ի Telegram…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում ներդրվել է սննդի վաուչերների նոր համակարգ սոցիալապես խոցելի ընտանիքների համար

Ախալցխայի քաղաքապետարանում ներդրվել է սննդի վաուչերների նոր համակարգ սոցիալապես խոցելի ընտանիքների համար

Ախալցխայի քաղաքապետարանում ներդրվել է վաուչերային համակարգ՝ «Սոցիալական օգնություն կարիքավոր բնակչությանը» և «Հարկադրաբար տեղահանված մարդկանց — փախստականի և մարդասիրական  կարգավիճակ ունեցող անձանց» գործող սոցիալական ենթածրագրերի շրջանակներում։ Ծրագրում ներառված նորամուծությունը վարչական միավորների ներկայացուցիչներին ներկայացրել են Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը և քաղաքապետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչները։ Ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին տարեկան երկու անգամ կտրամադրվեն սննդի վաուչերներ։…

Read More
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ախալքալաքում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ախալքալաքում

Ախալքալաքի կենտրոնական այգում տոնական միջոցառմամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնի կապակցությամբ երեխաներին շնորհավորեցին քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մչեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը։ Մունիցիպալիտետի Քաղաքապետարանի կողմից կազմակերպված կենտրոնական այգում երեխաների համար կազմակերպվել էր անակնկալներով լի օր՝ ներկայացվեց տիկնիկային թատրոն, հեքիաթային հերոսներ, ժամանցային շոու ծրագիր, դեմքի նկարչություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ։ Երեխաների…

Read More
Թբիլիսիում նշվեց ավանդական 112-րդ Վարդատոնը

Թբիլիսիում նշվեց ավանդական 112-րդ Վարդատոնը

Մայիսի 31-ին Թբիլիսիի Գորգասալիի հրապարակը վերածվել էր սիրո, հիշողության և մշակույթի տոնի։ Նշվեց Վարդատոնի 112-րդ հոբելյանը։ Տոնական օրը սկսվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագով, որտեղ ժողովուրդը հիշեց մեծ աշուղ Սայաթ-Նովային, որին հաջորդեց հոգեհանգստյան կարգ՝ մեծ աշուղի շիրիմի մոտ։ Երբ եկեղեցու զանգերը լռեցին, քաղաքը լցվեց երգի ու մշակույթի հնչյուններով՝ սկսվեց բացօթյա համերգը։ Տոնական համերգին  ողջույնի…

Read More
Քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության. Թրամփ

Քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին։ Այն կարդացել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը, որը մասնակցել է «Կասպյան նավթ և գազ» կասպիական նավթի և գազի միջազգային 31-րդ ցուցահանդեսի, «Կասպյան ուժ» Կասպիական միջազգային էներգետիկայի և կանաչ էներգիայի 14-րդ ցուցահանդեսի և Բաքվի էներգետիկայի 31-րդ ֆորումի պաշտոնական բացման արարողությանը, որը…

Read More
ԻՀՊԿ-ն հարվածել է ԱՄՆ ավիաբազային, որտեղից հարձակվել էին իրանական Սիրիկ կղզու վրա

ԻՀՊԿ-ն հարվածել է ԱՄՆ ավիաբազային, որտեղից հարձակվել էին իրանական Սիրիկ կղզու վրա

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարձակվել է ԱՄՆ ավիաբազայի վրա, որտեղից ամերիկացի զինվորականները հարված են հասցրել Հորմոզգան նահանգի Սիրիկ կղզում գտնվող հեռահաղորդակցության աշտարակին, հայտնում է Mehr գործակալությունը: Իրանցի զինվորականների տվյալով՝ գործողությունը հաջող է անցել, ոչնչացվել են բոլոր նախանշված թիրախները։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ եթե ագրեսիան կրկնվի, պատասխանը կլինի բոլորովին այլ ծավալի և բնույթի, իսկ ցանկացած նման…

Read More
ՄԱԿ-ին սնանկացում է սպառնում ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի վճարումների ուշացման պատճառով. WSJ

ՄԱԿ-ին սնանկացում է սպառնում ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի վճարումների ուշացման պատճառով. WSJ

ՄԱԿ-ը սնանկության շեմին է հայտնվել ԱՄՆ-ի և Չինաստանի վճարումների ուշացման պատճառով, որոնք կազմում են բյուջեի եկամուտների 42%-ը: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը (WSJ): Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնի պարտքը կազմակերպությանը, գերազանցում է 4 մլրդ դոլարըը։ Իսկ Պեկինը, չնայած մայիսի վերջին Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայան կատարած այցի ժամանակ գրեթե 850…

Read More
«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը

Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը, հաղորդում է «Ռոսսելխոզնադզորը»։ «Ստուգման արդյունքների հիման վրա՝ 2026 թվականի հունիսի 2-ից, հայկական կողմը պետք է կասեցնի Ռուսաստան կենդանի ձուկ և ձկնամթերք արտահանող բոլոր հայկական ընկերությունների անասնաբուժական հավաստագրումը, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը՝ բացառությամբ երկուսի, որոնք անցել են ստուգումը»,- ասվում է հայտարարության…

Read More
Սիրիայի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Սիրիայի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Սիրիայի և ԱՄՆ նախագահներ Ահմեդ ալ Շարաայի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Սիրիայի առաջնորդի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները։ Զրույցի ընթացքում Ալ Շարաան նշել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ շփումների շարունակականությունն ու համակարգումը, ինչը նպաստում է տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը: Ավելին, Սիրիայի…

Read More
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական են։ Մենք հետաքրքրված ենք դրանց հետագա զարգացմամբ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ։ Հարգանքներով՝ Վլադիմիր Պուտին»: Նյութերը գեներացվում են…

Read More
Ռումինիայի տարածքում հայտնված ԱԹՍ-ն, անկասկած, ռուսական է. Դան

Ռումինիայի տարածքում հայտնված ԱԹՍ-ն, անկասկած, ռուսական է. Դան

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որր Գալաց քաղաքում բազմահարկ բնակելի շենքի տանիքին ընկած դրոնը ռուսական է եղել. նրա խոսքով՝ այն լիովին նույնական էր մեկ այլ սարքի, որը մի քանի շաբաթ առաջ ընկել էր Ռումինիայի տարածքում և չէր պայթել: Նախագահը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի արևմուտքի վրա հարձակման ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքերը Ուկրաինական ՀՕՊ-ի…

Read More