Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնությանը, նշել՝ այն առաջին քայլն է, որը թույլ կտա տեղահանված բնակչությանը վերադառնալ իրենց տներ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ փաստաթղթի կնքումը հարված էր Իրանին, քանի որ ՑԱՀԱԼ-ը կշարունակի մնալ հարավային Լիբանանում, մինչև Իսրայելին սպառնացող վտանգը չվերանա: Համաձայնագրի կնքումից հետո Լիբանան-Իսրայել…

Read More
Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները

Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները

Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրովանիի ռազմաբազայում ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները: Վարժանքի նպատակն էր բարձրացնել երեք երկրների ԶՈՒ նշված ստորաբաժանումների կարողությունների ներդաշնակեցումը և համակարգումը, փոխգործունակությունը և փոխանակել փորձը: Այն կենտրոնացած էր փոքր ստորաբաժանումների մարտավարության և նրանց խնդիրների կատարման վրա: Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ «Կովկասյան արծիվ» վարժանքներն ամեն…

Read More
Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր

Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր

Եվրոպայում տապի ալիքը կշարունակվի նաև առաջիկա երկու օրերին: Մի շարք երկրներում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան: Ֆրանսիայում շոգի հետ կապված մահվան դեպքերն աճել են: 55 մարդ ջրահեղձ է եղել չվերահսկվող ջրային տարածքներում լողալու պատճառով: 4 երեխա մահացել է շոգ մեքենաներում: Երկրի 37 դեպարտամենտում շարունակում է գործել եղանակային վտանգի կարմիր մակարդակը: Սահմանափակվել է ալկոհոլի վաճառքը, մի…

Read More
Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար

Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար

ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրք սահմանել եվրոպական այն երկրների ապրանքների համար, որոնք ամերիկյան ընկերությունների նկատմամբ կկիրառեն թվային ծառայությունների հարկ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ մի շարք երկրներ շատ մոտ են այդ քայլին, և դրան դիմելու դեպքում այնտեղից արտահանվող ապրանքների նկատմամբ 100 տոկոս մաքսատուրք կսահմանվի, որը կփոխարինի այդ երկրի հետ առկա առևտրային համաձայնագրերին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ…

Read More
Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել

Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել

Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել: Մասնավորապես, Զապորոժիեում հարվածի հետևանքով հրդեհվել է գազով լի ամբարը և վարչական շենքը: Խարկովի մարզի բենզալցակայաններից մեկի տարածքում հարվածի հետևանքով շենքը քանդվել է, և հրդեհ է բռնկվել 400 քմ տարածքում, վնասվել է 10 միավոր տեխնիկա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները…

Read More
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների

Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների

Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադին՝ օգտագործելով ուկրաինական արտադրության «Ֆլամինգո» թևավոր հրթիռներ: Հարվածի թիրախ է դարձել «Բարիկադներ» գործարանը՝ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկություններից մեկը։ Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել նաև ՌԴ Վլադիմիրի մարզի «Վտորովո» գծային-արտադրական-դիսպետչերական կայանին: Կայանի միջոցով դիզելային վառելիքը տեղափոխվում է Մոսկվայի Օղակաձև նավթամուղ, իսկ այնտեղից՝ Մոսկվայի մերձակայքում գտնվող խոշոր նավթաբազաներ։ Կայանը նաև ապահովում…

Read More
Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները

Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները

Ի պատասխան ամերիկյան գրոհի՝ Իրանի ռազմածովային ուժերը թիրախավորել են տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները: ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է՝ ագրեսիայի կրկնման դեպքում պատասխանն ավելի հզոր կլինի: Կորպուսը նաև շեշտել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետի համաձայն՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը պետք է համակարգվի Իրանի հետ, իսկ ԱՄՆ-ը ցանկանում էր խախտել այս պայմանը: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար…

Read More
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայի Թագավորությունում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) Խորհրդի 147-րդ և 148-րդ նստաշրջաններին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:   Նստաշրջանների ընթացքում քննարկվել են ՀՄԿ-ի կոմիտեների և աշխատանքային այլ մարմինների գործունեության տարեկան ամփոփ զեկույցները, հաստատվել են կարողությունների զարգացման, մաքսային ընթացակարգերի դյուրացման և իրավակիրառ ոլորտներին վերաբերող մի շարք գործիքներ։     Նստաշրջանների շրջանակում ՊԵԿ…

Read More
«Ռոսատոմը» Թուրքիայում սկսել է «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկումը

«Ռոսատոմը» Թուրքիայում սկսել է «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկումը

«Ռոսատոմը» սկսել է Թուրքիայում գտնվող «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկման աշխատանքը՝ հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ «Ռոսատոմը» Մերսին նահանգում կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ «Աքքույուն»։ Կայանը բաղկացած է լինելու չորս էներգաբլոկից՝ յուրաքանչյուրը 1200 մՎտ հզորությամբ։ 1-ին բլոկը նախատեսվում էր շահագործման հանձնել 2026 թվականին։ Նախագծի իրականացումը բախվել է մի շարք խնդիրների, մասնավորապես, գերմանական Siemens-ի՝…

Read More
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ևս մեկ փոխանակում են իրականացրել՝ յուրաքանչյուր կողմից 160 մարդ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ՝ հունիսի 26-ին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է փոխանակումը։ «Բանակցային գործընթացի արդյունքում այսօր ազատ է արձակվել 2022 թվականից ի վեր գերության մեջ գտնվող 160 ուկրաինացի զինծառայող: Նրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի, պետական ​​հատուկ տրանսպորտային ծառայության,…

Read More