Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան

Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան

Հուլիսի 7-8-ը Անկարայում կկայանա Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովը։ Հանդիպումից առաջ տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: «Թուրքիան ակնկալում է, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք»,- հայտարարել է Էրդողանը: Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ առաջնորդները քննարկել են Անկարայի և Բեռլինի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև…

Read More
Ինքնաթիռի աղետ Ֆրանսիայում. կա 11 զոհ

Ինքնաթիռի աղետ Ֆրանսիայում. կա 11 զոհ

Ֆրանսիայում թեթև ինքնաթիռը, որը վարձակալվել էր պարաշյուտային թռիչքի համար, աղետի է ենթարկվել թռիչքից կարճ ժամանակ անց։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 11 մարդիկ մահացել են։ Նրանց թվում են եղել օդաչուն, հինգ հրահանգիչ և հինգ ուսանող։ Շտապօգնության բժիշկներից բաղկացած խումբը պլանավորել էր կատարել իր առաջին պարաշյուտային թռիչքը, հայտնում է AFP-ն։ Առավոտյան թռիչքից ընդամենը մի քանի րոպե անց, թեթև…

Read More
Գերմանիայի Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր

Գերմանիայի Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր

Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտադե քաղաքի երիտասարդական կենտրոնի մոտ տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա։ Կան զոհեր և վիրավորներ՝ հաղորդում է DPA-ն՝ հղում անելով ոստիկանության խոսնակին։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են հինգ զոհի մասին։ Ձերբակալվել է երկու անձ, մեկը՝ կասկածյալը: Նրա դրդապատճառները դեռևս անհայտ են։ Հանցագործության վայրում ընթանում է խոշոր ոստիկանական գործողություն, բնակիչներին կոչ է արվում հեռու…

Read More
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները

Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մոտ տեղի ունեցած «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Այն մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ RTVI-ի հետ հարցազրույցում։ Նա ընդգծել է. «Մենք հասել ենք ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերի լուծմանը»։ Ողբերգությունը տեղի է…

Read More
Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին

Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին

Ավստրիայի կոմունիստական ​​կուսակցությունը (KPÖ) հաղթել է հունիսի 28-ին երկրի Գրաց քաղաքում կայացած քաղաքային խորհրդի ընտրությունում: Կոմունիստները ստացել են ձայների 35,63 տոկոսը՝ ստանալով ​​քաղաքային խորհրդի 48 տեղից 18-ը: Սա KPÖ-ի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Գրացի քաղաքային ընտրությունում՝ 2021 թվականի քվեարկության անսպասելի արդյունքներից հետո: Ավելին՝ կոմունիստները ոչ միայն հաստատել են իրենց ժողովրդականությունը բնակիչների շրջանում, այլև մեծացրել են…

Read More
Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը

Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը

Պաշտոնական Բաքուն իր մտահոգությունն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշման առիթով և կոչ է արել Թել Ավիվին վերանայել այն: «Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ ավելի են խորացնում առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղություն և հաշտեցում ապահովելու ջանքերը։ Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը։ Ադրբեջանը կշարունակի հետևել…

Read More
Տոկունության առումով ոգեշնչման աղբյուր է Հայաստանը. Յոհան Վադեֆուլ

Տոկունության առումով ոգեշնչման աղբյուր է Հայաստանը. Յոհան Վադեֆուլ

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն անդրադարձել է այն պետություններին, որոնցից յուրաքանչյուրն իր ձևով է պայքարել ռուսական քարոզչական արշավների դեմ՝ ավելի ուժեղ դարձնելով ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպան: Նախարարն ընդգծել է, որ դրանք ուղղված են հանրապետությունների հասարակությունները բաժանելուն և ժողովրդավարական ինստիտուտները խափանելուն: «ԵՄ-ն վերջերս Մոլդովայի և Ուկրաինայի հետ մեկնարկեց անդամակցության բանակցությունների առաջին փուլը: Չնայած դա չի…

Read More
Անքորիջիում իսկապես որևէ համաձայնություն չի եղել․ Պուտին

Անքորիջիում իսկապես որևէ համաձայնություն չի եղել․ Պուտին

Անքորիջի գագաթնաժողովում իսկապես որևէ համաձայնություն չի եղել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ ՌԴ նախագահը նշել է՝ կասկածում է, որ եվրոպացի առաջնորդներին հաջողվել է համոզել ԱՄՆ նախագահին Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշման հարցում։   «Ես ոչինչ չգիտեմ այդ մասին և կասկածում եմ, որ դա հնարավոր է։ Հաշվի առնելով, որ…

Read More
ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների

ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ավելի խիստ միջոցներ կձեռնարկի Հորմուզի նեղուցում կանոնները խախտող նավերի դեմ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․   «Իսլամական Իրանի սիրելի և ազնիվ ժողովուրդ։   ԻՀՊԿ ռազմածովային և ավիատիեզերական ստորաբաժանումների ձեր քաջարի որդիները հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում, բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեցին ԱՄՆ ութ ​​կարևոր…

Read More
Դեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել  են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին

Դեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ երկրաբանական ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի տնօրեն Ուիլյամ Քաննինգհեմի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։   Քննարկվել են երկրաբանական ծառայության ձևավորման գործընթացում ԱՄՆ-ի փորձը և դրա հիման վրա հնարավոր համագործակցության ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին։   Զրույցի ընթացքում…

Read More
Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել

Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել

ԱՄՆ զինուժը հարվածել է Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ամերիկյան կողմը չի խախտել Իրանի հետ ստորագրված հուշագրի պայմանները, բայց բռնությունը կարժանանա բռնության: Իրանի ռազմածովային ուժերը թիրախավորել են տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները: Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կրկին հարձակվել է Իրանի վրա բանակցության ընթացքում: Հեղինակ՝ Սյուզաննա…

Read More
Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը

Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը ստորագրել է «Ատոմային էներգիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով վերացվում է միջուկային զենքի ներմուծման և տեղակայման արգելքը: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից: Հունիսի 17-ին Ֆինլանդիայի խորհրդարանն արդեն հաստատել էր այդ փոփոխությունները: Որոշումը պայմանավորված է 2023 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո դաշինքի չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտությամբ: Ստուբը հայտարարել է, որ Ֆինլանդիան…

Read More