Ախալքալաքի կենտրոնական այգում տոնական միջոցառմամբ նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնի կապակցությամբ երեխաներին շնորհավորեցին քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մչեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը։
Մունիցիպալիտետի Քաղաքապետարանի կողմից կազմակերպված կենտրոնական այգում երեխաների համար կազմակերպվել էր անակնկալներով լի օր՝ ներկայացվեց տիկնիկային թատրոն, հեքիաթային հերոսներ, ժամանցային շոու ծրագիր, դեմքի նկարչություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ։ Երեխաների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև տոնական համերգ։
Միջոցառմանը մասնակցեցին մանկապարտեզների մանուկները և տարրական դպրոցի աշակերտները:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը շնորհավորում է բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում նրանց երջանիկ, լուսավոր ապագա։
