Ալի Խամենեին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել շարունակել Էբրահիմ Ռայիսիի կուրսը

Ալի Խամենեին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել շարունակել Էբրահիմ Ռայիսիի կուրսը

Իրանի կրոնական առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին կոչ է արել շարունակել Էբրահիմ Ռայիսիի կուրսը: Լրատվամիջոցների տվյալով՝ նախկին կուրսի շարունակությունը կհանգեցնի «Իրանի ժողովրդի բարգավաճմանը և երկրի համար հաջողություններ կապահովի»: Ավելի վաղ Իրանում ներկայացրել էին նախագահի արտահերթ ընտրության երկրորդ փուլի արդյունքները: Մասուդ Փեզեշքիանը ստացել է 16384403 ձայն կամ ընդհանուր ձայների առնվազն 53,6 տոկոսը:

Read More
Դանիան 1 միլիոն կրոնի օգնություն կհատկացնի Հայաստանին

Դանիան 1 միլիոն կրոնի օգնություն կհատկացնի Հայաստանին

Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թոֆթ Սորենսենը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է Հայաստանի համար նախատեսված մարդասիրական օգնության մասին: «Դանիան Կարմիր խաչի միջոցով 1 միլիոն կրոն (140000 դոլարից ավելի.- խմբ.) է հատկացնում Հայաստանին մարդասիրական օգնության համար»,- գրել է դեսպանը:

Read More
Ադրբեջանի ԳՇ պետը և Թուրքիայի ԳՇ հետախուզության պետը քննարկել են ռազմական համագործակցության զարգացումը

Ադրբեջանի ԳՇ պետը և Թուրքիայի ԳՇ հետախուզության պետը քննարկել են ռազմական համագործակցության զարգացումը

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն ընդունել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ Իսմայիլ Գյունայդինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Կողմերը կարևորել են երկու երկրների բանակների միջև փոխգործակցության և ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության զարգացումը: Քննարկվել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Read More
Եվրամիությունը և Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա. Կոս

Եվրամիությունը և Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա. Կոս

Եվրամիությունը և Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա՝ հայտարարել է Մարթա Կոսը: «Երևանում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու մեր գործընկերության առաջնահերթությունները: «Դիմակայունություն և տնտեսական աճ» ծրագրի շրջանակում հայտարարել եմ 202 միլիոն եվրոյի տրամադրման մասին և ազդարարել նոր Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մեկնարկը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ»,- X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման…

Read More
Եվլախում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է

Եվլախում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է

Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման հարցերին։ Ադրբեջանական կողմը ներկայացնում է Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է ԼՂ հայերի հետ շփումների պատասխանատու:  Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը փետրվարի 12-ին հրավիրում է բոլորին Սազել գյուղի Սուրբ  Սարգիս Եկեղեցի մասնակցելու Սուրբ Պատարագին

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը փետրվարի 12-ին հրավիրում է բոլորին Սազել գյուղի Սուրբ Սարգիս Եկեղեցի մասնակցելու Սուրբ Պատարագին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Սարգիս Զորավարի տոնն այս տարի տոնում է Փետրվարի 12-ին։ Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը հրավիրում է բոլորին Ախալցիխեի շրջանի Սազել գյուղի Սուրբ Սարգիս Եկեղեցի մասնակցելու Սուրբ Պատարագին, որի ավարտին տեղի կունենա երիտասարդների օրհնության կարգ։ Սբ Պատարագի սկիզբը 11:00-ին է։

Read More
Ախալցխան կունենա նոր բազմաֆունկցիոնալ մարզահամալիր 

Ախալցխան կունենա նոր բազմաֆունկցիոնալ մարզահամալիր 

Ախալցխան կունենա նոր բազմաֆունկցիոնալ մարզահամալիր։ Մարզահամալիրում լինելու է մեծ և փոքր լողավազան, մարզասրահներ, ծանրամարտի, բռնցքամարտի և ըմբշամարտի դահլիճներ։ Յուրաքանչյուր սրահ և լողավազան կունենա իր հանդերձարաններն ու ցնցուղները։ Ծրագիրը նախատեսում է նաեւ բաց սրճարանի և փոքր խանութի կառուցում։ Մարզահամալիրի հարևանությամբ կկազմակերպվի ավտոկայանատեղի, շենքն ամբողջությամբ կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Շինարարության ավարտից հետո Ախալցխայի բնակչությունը կունենա լավ…

Read More
Բաքվում պահվող հայերին չազատելու դեպքում Ադրբեջանի համար հետևանքներ պետք է լինեն. Ջարեդ Գենսեր

Բաքվում պահվող հայերին չազատելու դեպքում Ադրբեջանի համար հետևանքներ պետք է լինեն. Ջարեդ Գենսեր

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ջարեդ Գենսերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին՝ դրանք որակելով էթնիկ զտում: Նա նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը և քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար: Ջարեդ Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ…

Read More

Մեծարման հանդիսույթ, նվիրված անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին

Մարտի 26-ին, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում, Վրաստանի հայ գրողների, կենտրոնի աշխատակազմի, ավագ սաների, գրողի հարազատների և մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցավ մեծարման հանդիսույթ, նվիրված անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին, նրան ՀՀ սփյուռքի նախարարույան Վիլյամ Սարոյան մեդալով պարգևատրմանը: Միջոցառումը բացեց ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ, կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Օրհնության խոսք ասաց Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր…

Read More
«Քաղաքական Խաչմերուկ»-ի հյուրն է Իսպանիայի Արարատ միության նախագահ Արարատ Ղուկասյանը

«Քաղաքական Խաչմերուկ»-ի հյուրն է Իսպանիայի Արարատ միության նախագահ Արարատ Ղուկասյանը

«Քաղաքական Խաչմերուկ»-ի հյուրն է Իսպանիայի Արարատ միության նախագահ Արարատ Ղուկասյանը։ Զրույցի թեման է Իսպանիայի մի շարք քաղաքների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստերը, ինչպես նաեւ Արցախի եւ Հայաստանի ապագայի վերաբերյալ մտքեր:

Read More
Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ «հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու, նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հարցերը»։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման ուղիները՝…

Read More
Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ, ընդունեց սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ, ընդունեց սահմանադրական փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը 115 ձայնով, երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: Դեմ է քվեարկել երեք պատգամավոր, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: Քվեարկությանն այս անգամ ևս չի մասնակցել «Ազգային շարժումը», երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկա չէր «Եվրոպական Վրաստանը», որը սահմանդրական փոփոխություններին աջակցել էր առաջին ընթերցմամբ: Սահմանադրական նախագիծը հաշվի առնելով, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն…

Read More
Լեհաստանի ՆԳ նախկին նախարարին կալանավորել են կաշառակերության մեղադրանքով. DW

Լեհաստանի ՆԳ նախկին նախարարին կալանավորել են կաշառակերության մեղադրանքով. DW

Լեհաստանում ձերբակալվել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության երկու քաղաքական գործիչ, որոնց նախագահ Անջեյ Դուդան, ամենայն հավանականությամբ, մեղադրական դատավճռից հետո պաշտպանություն է տրամադրել իր նստավայրում, գրում է DW-ն: Երեքշաբթի՝ հունվարի 9-ի երեկոյան, Վարշավայի նախագահական պալատում ոստիկանները բերման են ենթարկել Լեհաստանի ներքին գործերի նախկին նախարար, Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի նախկին ղեկավար Մարիուշ Կամինսկուն և նրա տեղակալ Մացեյ…

Read More
Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլ. կանխատեսումներ և ակնկալիքներ

Թուրքիայի նախագահի ընտրության երկրորդ փուլ. կանխատեսումներ և ակնկալիքներ

Թուրքիայում ընտրական գործընթացները շարունակվում են: Մայիսի 14-ին նախագահի թեկնածուներից որևէ մեկին չհաջողվեց ստանալ ձայների մեծամասնությունը: Խորհրդարանում Էրդողանի գլխավորած դաշինքը ունի մեծամասնություն, թեև նրա ստացած քվեների թիվը 7 տոկոսով զիջում է նախորդ ընտրության արդյունքը: Հաշվի առնելով նոր խորհրդարանի կազմը և այնտեղ հայտնված իշխանամետ և ընդդիմադիր ազգայնական կուսակցությունների մեծ թիվը՝ արդեն այսօր փորձագետներն արձանագրում են, որ Թուրքիայի…

Read More
Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումը տևել է մոտ 5 ժամ, ինչը նշանակում է՝ համատեղ աշխատանքը շատ է։ Այս մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում հայտնել է  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ շարունակելով. «Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը,…

Read More
Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն. ԱԳ նախարարի տեղակալ

Անվտանգային իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն. ԱԳ նախարարի տեղակալ

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի կողմից առցանց ձևաչափով կազմակերպված «Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովին, որտեղ հանդես եկավ բացման խոսքով: Գիտաժողովի բացման նիստին ողջույնի խոսքով հանդես…

Read More
Կոբախիձեն նշանակել է Վրաստանի կառավարության փոխվարչապետներ

Կոբախիձեն նշանակել է Վրաստանի կառավարության փոխվարչապետներ

Լրատվամիջոցներին հայտնի են դարձել Վրաստանի երեք փոխվարչապետների նշանակումների մասին: Ըստ այդ տեղեկությունների՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջին փոխվարչապետի լիազորությունները վստահել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլուն: Մյուս երկու փոխվարչապետների պաշտոնները կզբաղեցնեն Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին: Կառավարության վարչակազմի ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը կղեկավարի Միխեիլ Փեյքրիշվիլին։ Փետրվարի 8-ին Վրաստանի…

Read More
Սենատում լսումները լույս սփռեցին Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա. Փալոն

Սենատում լսումները լույս սփռեցին Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսին՝ ԼՂ իրավիճակի վերաբերյալ լսումների համար: «Շնորհակալություն, սենատո՛ր Մենենդես, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումների անցկացման համար։ Դա օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որն Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- կոնգրեսականը գրել…

Read More
Ռուսաստանը պատասխանում է արտասահմանում ռուսական ակտիվների օտարման քայլին

Ռուսաստանը պատասխանում է արտասահմանում ռուսական ակտիվների օտարման քայլին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխան միջոց է անվանել օտարերկրյա ակտիվների արտաքին կառավարման մասին Վլադիմիր Պուտինի հրամանագիրը: «Օտարերկրյա ակտիվների պատասխան առգրավման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի նպատակն է ստեղծել պատասխան միջոցների փոխհատուցման հիմնադրամ այն դեպքում, եթե արևմտյան երկրները գնան արտասահմանում ռուսական ակտիվների անօրինական օտարման քայլին»,- ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին գրում…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին

Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին՝ խաղաղության գործընթացը քննարկելու համար: Այդ մասին ասված է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: «Երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայրի ընտրության կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու մասին որոշման ընդունման համար»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Գերատեսչությունից հույս են…

Read More
Ախալքալաքում դափնեպսակով դիմավորեցին Եվրոպայի չեմպիոնին

Ախալքալաքում դափնեպսակով դիմավորեցին Եվրոպայի չեմպիոնին

Այսօր՝ մայիսի 8-ին Ախաքլալաքի քաղաքապետարանի բակում հաղթական դափնեպսակով ՏԻՄ ներկայացուցիչները դիմավորեցին վերջերս բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն դարձած Գոռ Այվազյանին։ Ներկա էին քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետերը եւ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, մարզական համալիրի տնօրինությունը եւ այլ աշխատակիցների հետ։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանը շնորհավորում է երիտասարդ մարզիկին, մաղթելով բարձունքներ ու միմիայն հաղթանակներ։ Գոռ Այվազյանը Եվրոպայի…

Read More
Երկու նոր ավտոբուս Ախալքալաքում

Երկու նոր ավտոբուս Ախալքալաքում

Ախալքալաք են բերվել երկու նոր ավտոբուս։ Ավտոբուսների գնումներն իրականացվել են մրցույթի պայմաններին համաձայն։ Քաղաքապետարանը երկու ուղևորատար ավտոբուսների ձեռք բերման մրցույթը հայտարարել է ապրիլի 17-ին։ Գնման բյուջեն կազմել է 424178 լարի։ Նոր ավտոբուսները կօգտագործվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում ուղևորներ տեղափոխելու համար։ Քաղաքապետարանը և քաղաքային խորհուրդը համատեղ կորոշեն, թե որ ուղղությամբ պետք է երթևեկեն ավտոբուսները, նաև սպասարկման, կայանատեղի,…

Read More

Ветка дерева, в яме в Ахалцихе-когда ее отремонтируют?

Ветка дерева, поставленная в яме на улице Орбелиани в Ахалцихе, обозначающая поврежденную дорогу, стоит с 15 октября прошлого года. Уже почти 4 месяца поврежденный участок дороги не ремонтируется, а к ветке привязаны только ленточки. Часть дороги на улице Орбелиани повреждена. Прохожие на этой улице рассказывают нам в частных разговорах, что поврежденная дорога создает транспортные проблемы….

Read More
Չինաստանը Յոթի խմբի երկրներին կոչ է արել զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականությունից

Չինաստանը Յոթի խմբի երկրներին կոչ է արել զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականությունից

Չինաստանի իշխանությունները Յոթի խմբի երկրներին կոչ են արել զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականությունից՝ ասված է Չինաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։ «Մենք G7-ի պետություններին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ տնտեսական հարկադրանքի քաղաքականության ծրագրերից և դրան մասնակցությունից: Միացյալ Նահանգներն ակտիվորեն կիրառում է միակողմանի պատժամիջոցներ և որդեգրել է, այսպես կոչված, անջատման քաղաքականություն։ Հենց նրանք են զբաղվում տնտեսության քաղաքականացմամբ,…

Read More
Որևէ առաջընթաց չի արձանագրվել. Արցախի նախագահը՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպման մասին

Որևէ առաջընթաց չի արձանագրվել. Արցախի նախագահը՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպման մասին

Արցախի նախագահը անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ ունեցած հաղորդակցությունից հետո Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չկա: Ավելին՝ այսօր առավոտյան Ադրբեջանը նորից Արցախը զրկել է գազամատակարարումից, ինչի հետևանքով, ըստ Հարությունյանի, լրջագույն նոր խնդիրներ են առաջացել: Մանրամասները` ռեպորտաժում:

Read More
Իսրայելը հրաժարվել է զենք վաճառել Ուկրաինային. JP
		20.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Իսրայելը հրաժարվել է զենք վաճառել Ուկրաինային. JP 20.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Միջազգային

Իսրայելը հրաժարվել է զենք վաճառել Ուկրաինային և փոխարենը կտրամադրի մարդասիրական օգնություն՝ փրկարարական ծառայությունների համար պաշտպանիչ սարքավորումների տեսքով՝ ըստ Jerusalem Post-ի՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը: Նշվում է, որ այս որոշումը հետևել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ բանակցություններին, որոնց ժամանակ ուկրաինացի նախարարը զենքի վաճառքի մերժում է ստացել։ Պարբերականը ենթադրում է, որ Երուսաղեմը «դիվանագիտորեն»…

Read More
Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, 440-ը լքել են իրենց տները

Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, 440-ը լքել են իրենց տները

Առնվազն 14 մարդ է զոհվել, 440-ը ստիպված է եղել լքել իրենց տները Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Ժուիս դե Ֆորա քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով՝ հայտնել են քաղաքապետարանից: Իշխանությունները քաղաքում արտակարգ դրություն են հայտարարել։ Տարերքի հետևանքների վերացման համար ներգրավվել են դաշնային և պետական գերատեսչություններ։ Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով

Read More
Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին․ Բայրամով

Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին․ Բայրամով

Հակամարտության ավարտից հետո ի հայտ են եկել նոր հնարավորություններ՝ տարածաշրջանում նոր իրողություններ, խաղաղություն, կայունություն և համագործակցություն կառուցելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին։ Բայրամովը հերթական անգամ պնդել է, թե ժամանակն է, որ հայկական կողմը իբր «տարածքային հավակնությունների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը»:

Read More
Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների

Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք…

Read More
Շվեյցարացիները  մերժել են կենսաթոշակային տարիքի բարձրացումը

Շվեյցարացիները մերժել են կենսաթոշակային տարիքի բարձրացումը

Մարտի 3-ին Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքով քաղաքացիների 58,2 տոկոսը կողմ է քվեարկել թոշակառուների հավելավճարներին՝ այսպես կոչված «տասներեքերորդ կենսաթոշակին», գրում է DW-ն։ Տեղական արհմիությունների և ձախակողմյան կուսակցությունների ներկայացրած օրինագիծը նման է «տասներեքերորդ աշխատավարձին», որը ստանում են աշխատողները Շվեյցարիայում և եվրոպական շատ այլ երկրներում: Ամբողջ երկրում մասնակցությունը քվեարկությանը կազմել է 58 տոկոս: Շվեյցարիայում հանրաքվեներում քվեարկությունը պահանջում է,…

Read More