Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի առաջնորդների հայտարարության նախագիծը. Եվրախորհրդարանը աջակցում է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելուն
Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի առաջնորդները համատեղ հայտարարություն են պատրաստել՝ աջակցելու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտին,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ հրապարակման, հայտարարության նախագծում ասվում է. «Նախագահների համաժողովի անունից Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի ղեկավարները կդիմեն անդամ երկրների և կառավարությունների ղեկավարներին, որոնք երկու շաբաթից կհանդիպեն Բրյուսելում՝ որոշում կայացնելու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ։ Մենք…
