ԱՄՆ-ն Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով բանակցությանը
Ռուսաստանում և Ուկրաինայում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն այս շաբաթ կմեկնի Լոնդոն՝ Ուկրաինայի հարցով հրադադարի շուրջ բանակցությունների համար: Նա, սակայն, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկումների սեղանին չէ: «Նախագահ Թրամփն ավելին է արել այս 90 օրվա ընթացքում այդ պատերազմը լուծելու համար, քան նրանք արել են…
