ԱՄՆ Սենատը այս շաբաթ չի քննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Politico
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը այս շաբաթ ԱՄՆ Սենատում չի քննարկվի, գրում է Politico թերթը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը լրագրողներին ասել է, որ օրինագծի քննարկման ժամկետը համաձայնեցնում է Սպիտակ տան և Ներկայացուցիչների պալատի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ «շատ ուշադիր» ուսումնասիրում է…
