
Ադրբեջանը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբ չի ստեղծել
Ադրբեջանի Միլի մեջլիսը Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբ չի ստեղծել: Այսօր Ադրբեջանի խորհրդարանի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկման է դրվել «Ադրբեջանի Միլի մեջլիսի միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբերի ղեկավարների ընտրության մասին» որոշման նախագիծը: Դրանում Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ստեղծման հարցն արտացոլված չէ: Ադրբեջանի խորհրդարանի Ֆրանսիայի հետ կապերի հարցերով աշխատանքային…