Բրազիլիայի նախագահը ողջունել է ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցության հնարավոր անցկացումը

Բրազիլիայի նախագահը ողջունել է ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցության հնարավոր անցկացումը

Չինաստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը Բրազիլիայի նախագահն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել է ավարտել պատերազմն Ուկրաինայում: «Ես համարձակություն ունեցա խոսելու նախագահ Պուտինի հետ և ասելու նրան՝ դադարեցրեք այս պատերազմը և վերադարձե՛ք քաղաքականություն»,- նշել է Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: Նա ողջունել է Պուտինի առաջարկը՝ անցկացնել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություն և Ուկրաինայի…

Читать далее
Պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ. Զելենսկի

Պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: «Միայն նա կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացնել», — նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հերքել է ռուսական կողմից հնչող հայտարարությունները, թե ինքը չի կարող բանակցել Պուտինի հետ՝ ավելի վաղ կատարված օրենսդրական փոփոխությունների պատճառով: «Ինձնից բացի ոչ ոք չի կարող…

Читать далее
Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով

Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նաև հստակեցրել է, որ ռուսական պատվիրակության կազմը կբացահայտվի այն ժամանակ, երբ կլինեն նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հանձնարարականները։ «Մենք գնահատում ենք միայն նախագահ Պուտինի հայտարարությունները․ նա առաջարկել է պատվիրակությունների բանակցություններ անցկացնել հինգշաբթի՝ Ստամբուլում։ Մեր պատվիրակությունն այնտեղ կլինի և…

Читать далее
Իսրայելի զինուժն առաջիկա օրերին Գազա կմտնի «ամբողջ կարողությամբ». Նեթանյահու

Իսրայելի զինուժն առաջիկա օրերին Գազա կմտնի «ամբողջ կարողությամբ». Նեթանյահու

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի Զինված ուժերը առաջիկա օրերին Գազա կմտնեն «ամբողջ կարողությամբ»՝ ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ: «Առաջիկա օրերին մենք կգործադրենք մեր ամբողջ կարողությունը՝ գործողությունն ավարտելու համար։ Գործողության ավարտը նշանակում է ՀԱՄԱՍ-ի ջախջախում։ Դա նշանակում է ՀԱՄԱՍի ոչնչացում»,- ասել է Նեթանյահուն: Իսրայելը վերսկսել է գործողությունները Գազայի հատվածում մարտի 18-ին: Այս ամսվա…

Читать далее
Միայն Պուտինը կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացնել. Զելենսկի

Միայն Պուտինը կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացնել. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: «Ամեն ինչ կանենք, որ Պուտինի հետ հանդիպումը տեղի ունենա։ Միայն նա կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացնել»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հերքել է ռուսական կողմից հնչող հայտարարությունները, թե ինքը չի կարող բանակցել Պուտինի հետ՝ ավելի վաղ կատարված օրենսդրական…

Читать далее
პარლამენტმა უმაღლეს სასწავლებლებში ქართული ენის სავალდებულო სწავლებასთან დაკავშირებული კანონპროექტი პირველი მოსმენით მიიღო

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց բարձրագույն ուսումնական հաստատություններում վրաց լեզվի պարտադիր դասավանդման մասին օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց «Բարձրագույն կրթության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և միաձայն 79 ձայնով աջակցեց դրան։ Հարցը լիագումար նիստում քննարկման է ներկայացրել Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միկանաձեն։ Բարձրագույն կրթության մասին օրենքում կատարված փոփոխությունը ենթադրում է վրաց լեզվի պարտադիր դասավանդում բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Օրենքի նախագծի համաձայն՝ բարձրագույն…

Читать далее
Ախալցխան պատրաստվում է զբոսաշրջային սեզոնի բացմանը

Ախալցխան պատրաստվում է զբոսաշրջային սեզոնի բացմանը

Ախալցխայում, զբոսաշրջային սեզոնի բացմանը նվիրված միջոցառմանը, ելույթ կունենա Զուկա Խուցիշվիլին իր խմբի հետ։ Ինչպես նշված է Պետական ​​գնումների գործակալության կայքում, ելույթի վճարը կկազմի 12,000 լարի։ Ախալցխայի քաղաքապետարանի տվյալներով՝ միջոցառումը տեղի կունենա մայիսի 15-ին , ժամը 18:00-ին Ռաբաթի բերդի տարածքում ։

Читать далее
Մեկնարկել է Թրամփի այցը Պարսից ծոցի երկրներ

Մեկնարկել է Թրամփի այցը Պարսից ծոցի երկրներ

Դոնալդ Թրամփը մեկնել է Սաուդյան Արաբիա: Էր Ռիադում ներդրումային ֆորումին մասնակցությունից հետո նա հանդիպումներ կունենա նաև Կատարում և Միացյալ Արաբական Էմիրություններում։ ԱՄՆ նախագահը պատմական է որակել Ծոցի երկրներ այցելությունը:   Թրամփին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը։ ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ նախագահի հանդիպումների օրակարգում են լինելու հիմնականում տնտեսական գործակցության հարցեր, այլ ոչ…

Читать далее
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իրինա Մազուրը հայտարարել է, որ Ադրբեջանում կազմակերպության գրասենյակը փուլ առ փուլ կդադարեցնի իր գործունեությունն առաջիկա ամիսներին: Ավելի վաղ Ադրբեջանում իրենց աշխատանքի դադարեցման մասին էին հայտարարել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն էր ուղարկել կառավարությանը և…

Читать далее
Քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի բանակների միջև փոխգործակցությունը

Քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի բանակների միջև փոխգործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ: Ալիևը շնորհավորել է Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարման կապակցությամբ, դա անվանել պատմական իրադարձություն, որը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:  Գյուլերն ընդգծել է Ադրբեջանի Զինված ուժերի հետ համագործակցությունն ընդլայնելու Թուրքիայի մտադրությունը։   Կողմերը քննարկել են երկու երկրի բանակների միջև փոխգործակցությունը, ներառյալ՝ համատեղ զորավարժությունները,…

Читать далее
Ուիտկոֆն առանձնացրել է այն հարցերը, որոնք պետք է լուծվեն ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար

Ուիտկոֆն առանձնացրել է այն հարցերը, որոնք պետք է լուծվեն ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը BreitbartNews-ին տված հարցազրույցում խոսել է այն առանցքային հարցերի մասին, որոնք պետք է լուծվեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման համար: Դոնալդ Թրամփի ներկայացուցչի խոսքով՝ այդ հարցերի թվում են Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները, Զապորոժիեի ատոմակայանը և ջրային ռեսուրսներին Ուկրաինայի հասանելիությունը և դեպի օվկիանոս դուրս գալու հնարավորությունը: Ամերիկացի պաշտոնյան նշել…

Читать далее
Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Լիբիայում կրակոցներ են հնչել․ սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը

Տրիպոլիում սպանվել է Լիբիայի նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավար Աբդել Ղանի ալ-Քիքլին, իսկ քաղաքի մի քանի շրջաններում կրակոցներ են լսվել, գրում է Al Wasat-ը։ Լիբիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տրիպոլիի Միտիգա միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը բախումների պատճառով։ Սոցիալական ցանցերում հրապարակվում են կադրեր, որոնք ենթադրաբար դեպքերի վայրից են։ Լիբիայի Տրիպոլի քաղաքի արտակարգ ծառայությունը հայտարարել է բարձր պատրաստվածության…

Читать далее
Էրդողանը Զելենսկուն հորդորել է բաց չթողնել խաղաղ բանակցություններ սկսելու հնարավորությունը

Էրդողանը Զելենսկուն հորդորել է բաց չթողնել խաղաղ բանակցություններ սկսելու հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Անդրադառնալով հրադադարին՝ Էդրողանը հայտարարել է, որ չի կարելի բաց թողնել խաղաղ բանակցություններ սկսելու հնարավորությունը։ «Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կրակի համընդգրկուն դադարեցումը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների մեկնարկի համար, և որ չի կարելի բաց թողնել ստեղծված հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Էրդողանը…

Читать далее
Լավրովը և Ֆիդանը քննարկել են ռուս-ուկրաինական բանակցություն սկսելու` Պուտինի նախաձեռնությունը

Լավրովը և Ֆիդանը քննարկել են ռուս-ուկրաինական բանակցություն սկսելու` Պուտինի նախաձեռնությունը

Մայիսի 12-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 15-ին Ստամբուլում ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնության հետ կապված հարցեր։

Читать далее
Թրամփը՝ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին

Թրամփը՝ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարևոր է անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հնարավոր հանդիպումը, որը նախատեսվում է Ստամբուլում մայիսի 15-ին։ Նա հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքում դրական արդյունքներ կգրանցվեն։ «Ես պնդեցի, որ այդ հանդիպումը տեղի ունենա, և այն տեղի կունենա: Կարծում եմ, որ երկու առաջնորդներն էլ այնտեղ կլինեն»,- ասել է Թրամփը: Նա հայտարարել է,…

Читать далее
Սթարմերը խոստացել է ավելի խիստ վիզային կանոններ՝ «խափանված» միգրացիոն համակարգը շտկելու համար

Սթարմերը խոստացել է ավելի խիստ վիզային կանոններ՝ «խափանված» միգրացիոն համակարգը շտկելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոստացել է վերանայել «խափանված» ներգաղթային համակարգը, որի բարեփոխումների թվում են վիզայի բոլոր դիմողների համար անգլերենի թեստերը խստացնելու ծրագրերը։ Դրանց համաձայն՝ ներգաղթյալները պետք է սպասեն արդեն 10 տարի, որպեսզի դիմեն Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատելու համար: Մինչ այդ նրանք կարող էին հինգ տարի անց ավտոմատ կերպով ստանալ կացության կարգավիճակ։ Լեյբորիստական ​​կուսակցության երկար…

Читать далее
Մոսկվան ժամանակ ունի մինչև երեկո. Մակրոն

Մոսկվան ժամանակ ունի մինչև երեկո. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին վերջնաժամկետ է ներկայացրել Ուկրաինայում կրակը դադարեցնելու համար։ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ լրացուցիչ բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ, քանի որ Ռուսաստանին ներկայացված ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկն անվերապահ 30-օրյա հրադադարի մասին, ուժի մեջ է մինչև երկուշաբթի երեկո։ «Մենք բոլորս պետք է հիմա ողջամիտ լինենք։ Կամ Ռուսաստանը լուրջ է…

Читать далее
Ախալքալաքում ընթանում է ճանապարհային բարելավման աշխատանքներ

Ախալքալաքում ընթանում է ճանապարհային բարելավման աշխատանքներ

Ախալքալաքում ընթանում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։ Ճանապարհաշինարարական աշխատանքների  փոսերի հարթեցման և ասֆալտապատման աշխատանքները իրականացնում է Ջավախ ավտոգզա ընկերությունը։ Ազատության փողոցից սկսած գրեթե բոլոր երթևեկելի մասերը ամբողջությամբ փոխարինվել է և վնասված մասերը լիոովին վերականգնվել է ։ Քաղաքում աշխատանքները շարունակվում  են ակտիվ ռեժիմով  և կբարելավվի ողջ քաղաքի  փողոցները:

Читать далее
ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի համաձայնեցման գործընթացը

ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի համաձայնեցման գործընթացը

ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի համաձայնեցման գործընթացը: Այդ մասին ասվում է ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստի օրակարգում: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է սև ցուցակում ներառել ռուսական նավթ տեղափոխող 60 ֆիզիկական անձի ու կազմակերպություն, ինչպես նաև 150 լցանավ, որոնք անտեսում են գնային բարձր նիշեր սահմանելու Արևմուտքի փորձերը:…

Читать далее
Կատարը նախագահ Թրամփին «Թռչող պալատ» կոչվող ինքնաթիռ կնվիրի

Կատարը նախագահ Թրամփին «Թռչող պալատ» կոչվող ինքնաթիռ կնվիրի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կատարի թագավորական ընտանիքի կողմից որպես նվեր ընդունել շքեղ Boeing 747-8 ինքնաթիռը։ ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին, ենթադրում է, որ Թրամփն այն կօգտագործի որպես նախագահական ինքնաթիռ։ Նվերի մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի հաջորդ շաբաթ, երբ ԱՄՆ նախագահը կայցելի Կատար, սակայն «Թռչող պալատ» անվանումը ստացած ինքնաթիռի հանձնումը տեղի չի ունենա…

Читать далее
ԱՄՆ-ի հետ բանակցությունների չորրորդ փուլը դժվար էր, բայց արդյունավետ. Բաղաեի

ԱՄՆ-ի հետ բանակցությունների չորրորդ փուլը դժվար էր, բայց արդյունավետ. Բաղաեի

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում ավարտված անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը դժվար էր, բայց արդյունավետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ «Այն հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները և գտնել տեսակետների տարբերությունները լուծելու ողջամիտ և իրատեսական եղանակներ»,- նրա խոսքն է մեջբերում Mehr գործակալությունը։ Բաղաեին հավելել է, որ «Օմանը կհամակարգի միջուկային հարցի շուրջ…

Читать далее
ՀԱՄԱՍ-ը խոստացել է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին. BBC

ՀԱՄԱՍ-ը խոստացել է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին. BBC

ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ նախատեսում է ազատ արձակել իր վերջին ամերիկացի պատանդին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող Էդան Ալեքսանդրին, հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել Ալեքսանդրին՝ այդ քայլն անվանելով «բարի կամքի դրսևորում Միացյալ Նահանգների նկատմամբ»։  Զինվոր Էդան Ալեքսանդրը առևանգվել է…

Читать далее
Քրդական PKK-ն հայտարարել է ինքնալուծարման և Թուրքիայում ապստամբության ավարտի մասին

Քրդական PKK-ն հայտարարել է ինքնալուծարման և Թուրքիայում ապստամբության ավարտի մասին

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը` PKK-ն, որը Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական, հայտարարել է լուծարվելու և զինաթափվելու որոշման մասին, ինչը քայլ կլինի Անկարայի հետ տասնամյակներ շարունակվող հակամարտության ավարտի ուղղությամբ։ Պատմական որոշման նպատակն է վերջ դնել չորս տասնամյակ տևած զինված հակամարտությանը, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել, հաղորդել է Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված…

Читать далее
Իրանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձեցել են. Արաղչի

Իրանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձեցել են. Արաղչի

Իրանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները միջուկային հարցի շուրջ բանակցությունների չորրորդ փուլից հետո մերձեցել են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։   «Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձեցել են բանակցությունների այս փուլում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։   Արաղչին հայտնել է, որ կողմերը մանրամասն բանակցություններ են վարել, մասնավորապես՝ քննարկել են այն հարցերը, որոնց վերաբերյալ ԱՄՆ-ն…

Читать далее
Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու առաջարկին, Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի դրան», — գրել է նա։ Հիշեցնենք՝ ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է ուղիղ բանակցություններ սկսել արդեն հաջորդ…

Читать далее