Էր Ռիադը ցանկանում է Կատարի օրինակով ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ. Bloomberg

Էր Ռիադը ցանկանում է Կատարի օրինակով ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ. Bloomberg

Նոյեմբերի 18-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդը 2018 թվականից հետո առաջին անգամ կայցելի Վաշինգտոն։ Ենթադրվում է, որ Վաշինգտոն այցի ընթացքում թագաժառանգը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից անվտանգության երաշխիքներ ստանալ Կատարի օրինակով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Սեպտեմբերի վերջին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ ԱՄՆ-ը Կատարի…

Читать далее
Մտադիր եմ դիմել Եվրոպական դատարան ԵՄ-ի դեմ՝ ռուսական գազի ներմուծումն արգելող ծրագրերի համար. Օրբան

Մտադիր եմ դիմել Եվրոպական դատարան ԵՄ-ի դեմ՝ ռուսական գազի ներմուծումն արգելող ծրագրերի համար. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին՝ մինչև 2027 թվականի վերջը ռուսական գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու ԵՄ ծրագրերի հարցով, հաղորդում է Euractiv-ը։ Պարբերականը նշում է, որ Հունգարիան դեռևս զգալի կախվածություն ունի Ռուսաստանի էներգակիրների ներկրումից։ Ավելի վաղ Բուդապեշտը վետո էր կիրառել ռուսական էներգետիկ հատվածի դեմ եվրոպական պատժամիջոցների նախաձեռնությունների հանդեպ: Բուդապեշտը նաև հայտարարել էր,…

Читать далее
Թրամփը վերացնում է նավթի և գազի արդյունահանման սահմանափակումներն Ալյասկայում

Թրամփը վերացնում է նավթի և գազի արդյունահանման սահմանափակումներն Ալյասկայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջնականապես չեղարկել է իր նախորդի՝ Ջո Բայդենի ժամանակ գործող՝ Ալյասկայում նավթի և գազի արդյունահանման սահմանափակումները: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը, փոխանցում է Reuters-ը։ «2024 թվականի կանոնակարգերը չեղյալ համարելով՝ մենք հետևում ենք նախագահ Թրամփի ուղեգծին՝ բացահայտելու Ալյասկայի էներգետիկ ներուժը, ստեղծելու աշխատատեղեր Ալյասկայի հյուսիսային հատվածի բնակիչների համար…

Читать далее
ՀՀ արտաքին գործերի նախարարը այցելել է Վրաստան

ՀՀ արտաքին գործերի նախարարը այցելել է Վրաստան

ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Այցի շրջանակներում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հանդիպումը։ «Իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։ Մենք նաև քննարկեցինք մեր գործընկերների հետ համագործակցությունը, Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, բարեկամությունն ու…

Читать далее
Հյուսիսկորեացի սակրավորները տեղակայվել են Կուրսկի շրջանում ականազերծման համար

Հյուսիսկորեացի սակրավորները տեղակայվել են Կուրսկի շրջանում ականազերծման համար

Հյուսիսկորեացի սակրավորներին ներգրավել են Կուրսկի շրջանում ականազերծման աշխատանքներին՝ հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթը։ ՊՆ-ում պարզաբանել են, որ ԿԺԴՀ-ի զինվորականները, ի թիվս այլ բաների, վնասազերծում են հակատանկային և հակահետևակային ականներ, ինչպես նաև տարբեր հրետանային արկեր: Մինչ այդ ԿԺԴՀ-ի զինվորները լրացուցիչ պատրաստություն են անցել Ռուսաստանի ինժեներական զորքերի ուսումնական կենտրոններում՝ հայտնել է նախարարությունը: Հյուսիսային Կորեայի…

Читать далее
2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում կարգելվի սննդի հետ շփման համար նախատեսված որոշակի պլաստիկե իրերի օգտագործումը

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում կարգելվի սննդի հետ շփման համար նախատեսված որոշակի պլաստիկե իրերի օգտագործումը

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում կարգելվի սննդի հետ շփման համար նախատեսված որոշակի պլաստիկե իրերի օգտագործումը։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։ Ինչպես նշված է հրապարակված տեղեկատվության մեջ, կարգավորումը չի տարածվում պլաստիկից պատրաստված միանգամյա օգտագործման փաթեթավորման արտադրանքի (իրերի) վրա, որոնք նախատեսված են փաթեթավորված սննդի համար, մինչդեռ պլաստիկից պատրաստված պատառաքաղները, դանակները, գդալները,…

Читать далее
Ախալցխայի նկարչական  դպրոցում կազմակերպվել էր «Ապագա նկարիչներ» խորագրով ցուցահանդես

Ախալցխայի նկարչական  դպրոցում կազմակերպվել էր «Ապագա նկարիչներ» խորագրով ցուցահանդես

Ախալցխայի նկարչական  դպրոցում կազմակերպվել էր «Ապագա նկարիչներ» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված էին ձեռագործ իրեր, վիտրաժներ, նկարներ, հուշանվերներ, կտորից, ճենապակուց և կավե աշխատանքներ: Նկարչական  դպրոցի աշխատանքը և ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները ամփոփեց Ախալցխայի արվեստի դպրոցի տնօրեն Նանա Նաթենաձեն: Ցուցահանդեսին ներկա էին  Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն,  քաղաքապետ Վառլամ…

Читать далее
Թմրաբիզնեսի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական գործողությունը կսկսվի նոյեմբերին. Հեգսեթ

Թմրաբիզնեսի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական գործողությունը կսկսվի նոյեմբերին. Հեգսեթ

ԱՄՆ-ն նոյեմբերի վերջին կսկսի լատինամերիկյան կարտելների դեմ «Հարավային նիզակ» լայնածավալ գործողությունը: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Գործողության մեջ կներառվեն մեծ թվով հարձակողական և հետախուզական անօդաչու թռչող սարքեր և նավակ-դրոններ։ «Հարավային նիզակ» գործողությունը թմրավաճառներին դուրս է կմղի մեր կիսագնդից և կպաշտպանի հայրենիքը թմրանյութերից, որոնք սպանում են մեր ժողովրդին»,- գրել է Հեգսեթը սոցիալական ցանցերում։…

Читать далее
Ուկրաինային 500 միլիոն դոլար կհատկացվի ԱՄՆ-ից զենք գնելու համար

Ուկրաինային 500 միլիոն դոլար կհատկացվի ԱՄՆ-ից զենք գնելու համար

Հյուսիսային Եվրոպայի ութ երկիր՝ Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան և Շվեդիան, հայտարարել են, որ 430 միլիոն եվրո (500 միլիոն դոլար) կհատկացնեն Կիևին՝ ՆԱՏՕ-ի PURL նախաձեռնության ծրագրի շրջանակում Ուկրաինային անհրաժեշտ զենք գնելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել է այդ որոշումը: Նրա խոսքով՝ «կարևորագույն ռազմական տեխնիկայի» մատակարարումը հատուկ նշանակություն ունի, քանի որ Ուկրաինայում…

Читать далее
BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից իր ելույթը մոնտաժելու համար, բայց հրաժարվել է փոխհատուցում վճարել

BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից իր ելույթը մոնտաժելու համար, բայց հրաժարվել է փոխհատուցում վճարել

Բրիտանական հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Panorama ծրագրի վավերագրական ֆիլմի համար, որում նրա ելույթի որոշ հատվածներ միացվել էին, բայց մերժել է նախագահի փոխհատուցման պահանջները։ Կորպորացիան նաև հայտարարել է, որ չի վերահեռարձակի այդ ծրագիրը։ Թրամփի փաստաբանները սպառնացել էին 1 մլրդ դոլարի հայց ներկայացնել BBC-ի դեմ, եթե կորպորացիան չհերքի այն, ինչ հնչել է…

Читать далее
Ներկայումս չեմ քննարկում ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը. Վենս

Ներկայումս չեմ քննարկում ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը. Վենս

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ իր և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համար առայժմ վաղ է մտածել ԱՄՆ նախագահի պաշտոնի մասին։ Փոխնախագահը հավելել է, որ ինքը չի մրցակցում պետքարտուղարի հետ, Ռուբիոն իր «լավագույն ընկերն» է վարչակազմում։ «Մարկոն մրցակից չէ։ Ոչ, Մարկոն գործընկեր է»,- ասել է Վենսը։ Նա ընդգծել է, որ ներկայումս կենտրոնացած է աշխատանքի վրա,…

Читать далее
Ռուսական անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակում Կիևի վրա. 1 զոհ, 24 վիրավոր

Ռուսական անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակում Կիևի վրա. 1 զոհ, 24 վիրավոր

Ռուսաստանը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Կիևին զանգվածային համատեղ օդային հարված է հասցրել։ Քաղաքը ցնցել են մի շարք հզոր պայթյուններ, ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը` հաղորդում է Euronews-ը։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է, առնվազն 24-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա և մեկ հղի։ Հինգ մարդ հոսպիտալացվել է, մեկ տղամարդ ծանր վիճակում…

Читать далее
Ստանձնելով պարտավորությունները՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Տնտեսական և սոցիալական խորհրդին՝ որպես ՄԱԿ-ի համակարգի հենասյուն

Ստանձնելով պարտավորությունները՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Տնտեսական և սոցիալական խորհրդին՝ որպես ՄԱԿ-ի համակարգի հենասյուն

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի լիագումար նիստին ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի 2024-2025թթ. զեկույցի քննարկմանը, ՄԱԿ-ում մշտական ​​ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը գոհունակոություն է հայտնել Տնտեսական և սոցիալական խորհրդի՝ 2025թ. նստաշրջանի ընթացքում կատարած համապարփակ աշխատանքի համար:   Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Տնտեսական և սոցիալական խորհրդի 2025թ. նստաշրջանի նախագահին՝ իր արդյունավետ ղեկավարման և այս աննախադեպ տարում աշխատանքային հավակնոտ ծրագրով…

Читать далее
Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ուկրաինայում. Պեսկով

Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ուկրաինայում. Պեսկով

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որ Ռուսաստանը, Վաշինգտոնի կարծիքով, Ուկրաինայում խաղաղության չի ձգտում: «Այդ հարցում մենք դժվար թե կարող ենք համաձայնել. Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում, Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդիրը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար»,- ասել է Պեսկովը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ Ռուսաստանը ստիպված կլինի շարունակել ռազմական գործողություններն…

Читать далее
Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան կալանավորվել է

Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան կալանավորվել է

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ, «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի նկատմամբ, նա կալանավորվել է: Նրան սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում: Գախարիան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այնպիսի որոշումներ կայացնելու համար, որոնց հետևանքով տուժել են մարդիկ, և խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Հոկտեմբերին «Գախարիան՝ Հանուն Վրաստանի» կուսակցությունը որոշում…

Читать далее
ՌԴ ճնշման պատճառով Կիևին ՀՕՊ համակարգեր տրամադրելու՝ եվրոպական երկրների պատրաստակամությունը նվազել է. Զելենսկի

ՌԴ ճնշման պատճառով Կիևին ՀՕՊ համակարգեր տրամադրելու՝ եվրոպական երկրների պատրաստակամությունը նվազել է. Զելենսկի

Եվրոպական ղեկավարներն ավելի քիչ պատրաստակամությամբ են սկսել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել՝ Եվրոպայի օդային տարածքի խախտումների պատճառով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Բլումբերգի հետ հարցազրույցում: Վոլոդիմիր Զելենսկու պնդմամբ՝ դա հոգեբանական ճնշում է, Ռուսաստանը նպատակ ուներ վախեցնելու Եվրոպային և հասել է այդ նպատակին: Զելենսկին նաև Եվրամիությանը կոչ է արել լուծել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման շուրջ տարաձայնությունները, քանի…

Читать далее
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

2025 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ այցի շրջանակներում կկայանա Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Կքննարկվեն ռազմավարական գործընկերության հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գործերի…

Читать далее
Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին

Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, որում ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել Է Իրանի դեմ ագրեսիայի համար և պահանջել Վաշինգտոնին և Թել Ավիվին միջազգային պատասխանատվության ենթարկել: Նամակում նշվում է, որ իսրայելական հարձակումների հետևանքով, մասնավորապես, տուժել են Իրանի խաղաղ միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո: Թեհրանի պնդմամբ՝ այդ…

Читать далее
Էրդողանը հանրությանը կոչ է արել չհավատալ ավիավթարի շուրջ ապատեղեկատվությանը

Էրդողանը հանրությանը կոչ է արել չհավատալ ավիավթարի շուրջ ապատեղեկատվությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ, քննարկել Վրաստանի տարածքում վթարի ենթարկված թուրքական Ս-130 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը: Ավելի վաղ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ խումբ են ստեղծել՝ հետաքննության համար:   Թուրքիայի նախագահը դիմել է հանրությանը, կոչ արել զգոն լինել և չհավատալ ավիավթարի վերաբերյալ ապատեղեկատվությանը, խոստացել, որ դեպքի…

Читать далее
Ռուբիոն անդրադարձել է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը

Ռուբիոն անդրադարձել է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպմանը: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են, որ երկու նախագահների հաջորդ հանդիպմանը պետք է լինի հստակ արդյունք, դրական ելքի իրական հնարավորություն:  «Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի, բայց չենք կարող շարունակել հանդիպում անցկացնել՝ հանուն հանդիպման»,- ասել է Ռուբիոն:  Վերջերս Արևելյան Եվրոպայի երկրների օդային տարածքի խախտումների վերաբերյալ Ռուբիոն…

Читать далее
ՌԴ-ն պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը. Լավրով

ՌԴ-ն պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը, եթե այն հիմնված կլինի Ալյասկայում երկու նախագահների գագաթնաժողովի արդյունքների վրա՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցը տեղի է ունեցել «Անքորիջի փոխըմբռնումների» շրջանակում, իսկ իր հետագա հեռախոսազրույցը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ «գործնական և օգտակար» էր։ Լավրովը նշել է…

Читать далее
ԱՄՆ-ում ավարտվել է ռեկորդային երկար շաթդաունը

ԱՄՆ-ում ավարտվել է ռեկորդային երկար շաթդաունը

ԱՄՆ-ում ավարտվել է ռեկորդային երկար շաթդաունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը մինչև հունվարի 30-ը ներառյալ երկարաձգելու մասին օրենքը: Նոյեմբերի 11-ին և 12-ին փաստաթղթին աջակցել են Կոնգրեսի երկու պալատները։ ԱՄՆ — ում այս անգամ շաթդաունը շարունակվել է 43 օր՝ երկրի պատմության մեջ ամենաերկար նման դադարը: Հանրապետականների և դեմոկրատների միջև դաշնային բյուջեի…

Читать далее
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հրաժարական է ներկայացրել՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով

Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հրաժարական է ներկայացրել՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը հայտարարել է, որ իր հրաժարականն է ներկայացրել՝ էներգետիկ ոլորտում լայնածավալ կոռուպցիոն նախաքննությունից հետո։   Նա Ֆեյսբուքում հրապարակած իր հաղորդագրությամբ հերքել է որևէ իրավախախտում իր կողմից։   Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն Գերագույն ռադային ներկայացրել է առաջարկ՝ պահանջելով Հրինչուկի հրաժարականը էներգետիկայի նախարարի և Հերման Հալուշչենկոյի հրաժարականը արդարադատության նախարարի պաշտոններից: Խորհրդարանն առաջարկը կքննարկի…

Читать далее
ԱՄՆ-ն ծրագրում է ռազմաբազա կառուցել Գազայի մոտ. Bloomberg

ԱՄՆ-ն ծրագրում է ռազմաբազա կառուցել Գազայի մոտ. Bloomberg

Bloomberg-ի տվյալով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը քննարկում են Գազայի հատվածի մոտ ռազմաբազա կառուցելու հնարավորությունը, որը կարող է տեղավորել մոտավորապես 10 հազար զինվորականի։ Նրանք մի շարք ընկերություններից նախահաշիվ են խնդրել Գազայի հատվածից ոչ հեռու «մոտ 10 հազար քմ տարածքում ժամանակավոր ինքնավար ռազմաբազա կառուցելու համար, որը կարող է 12 ամիս ժամկետով սպասարկել 10 հազար ծառայողի»: Կապալառուներից պահանջվում է…

Читать далее
Իմամօղլուն պահանջել է իր դատավարությունն ուղիղ հեռարձակել թուրքական հեռուստատեսությամբ

Իմամօղլուն պահանջել է իր դատավարությունն ուղիղ հեռարձակել թուրքական հեռուստատեսությամբ

Ստամբուլի կալանավորված նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր դեմ կոռուպցիայի մեղադրանքներն անվանել է «ամոթալի»: «Դա ուղղված է մեր հանրապետությունը հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) դեմ։ Սա ամոթ է։ Ես կոչ եմ անում խորհրդարանին ապահովել դատավարության ուղիղ հեռարձակումը պետական ​​TRT-ով և մյուս հեռուստաալիքներով»,- Իմամօղլուի խոսքն է մեջբերել Sozcu-ն։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավարտվել է նախկին քաղաքապետի դեմ կոռուպցիայի գործով…

Читать далее
Թրամփ-Պուտինի հնարավոր հանդիպման հարցը դեռևս օրակարգում է. Պեսկով

Թրամփ-Պուտինի հնարավոր հանդիպման հարցը դեռևս օրակարգում է. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, որ դեռ ոչինչ չունի հաղորդելու Մոսկվա-Կիև շփումների մասին: Լրագրողների հետ զրույցում Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել տեղեկությունը, որ Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը մեկնել է Ստամբուլ՝ քննարկելու գերիների փոխանակման հեռանկարը։ Հունգարիայի վարչապետն էլ անդրադարձել է Բուդապեշտում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպմանը, նշել, որ այդ հարցը դեռևս օրակարգում…

Читать далее
Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ին Կարիբյան ավազանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին հետախուզական տվյալներ տրամադրել. CNN

Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ին Կարիբյան ավազանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին հետախուզական տվյալներ տրամադրել. CNN

Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ Կարիբյան ավազանում թմրանյութերի ծովային կասկածելի ապօրինի շրջանառության վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը, քանի որ Լոնդոնը նավերին ԱՄՆ ռազմական հարվածներն օրինական չի համարում և չի ցանկանում մասնակից լինել դրանց՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ հետախուզական տվյալների փոխանցումը դադարեցվել է ավելի քան մեկ ամիս առաջ։ CNN-ի զրուցակիցները ճշտել են, որ…

Читать далее
Սամցխե-Ջավխքի շրջանի մարզպետ Զաալ Գելաշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին ծանոթացան Իվլիտա գյուղում կամրջի կառուցման ընթացքին

Սամցխե-Ջավխքի շրջանի մարզպետ Զաալ Գելաշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին ծանոթացան Իվլիտա գյուղում կամրջի կառուցման ընթացքին

Սամցխե-Ջավխքի շրջանի մարզպետ Զաալ Գելաշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին ծանոթացան Իվլիտա գյուղում կամրջի կառուցման ընթացքին։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական ​​փուլում։ Նախագծի շրջանակներում կառուցվում է 18 մետր երկարությամբ և 7 մետր լայնությամբ մոնոլիտ երկաթբետոնե կամուրջ։ Հաջորդ փուլում գյուղում նախատեսվում է վերանորոգել ևս մեկ կամուրջ, որի երկարությունը 14 մետր է,…

Читать далее
Հայտնաբերվել է թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը

Հայտնաբերվել է թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի սև արկղը

Վրաստանում հայտնաբերվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 թուրք զինծառայողներից 19-ի մարմինները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Վերջին զինվորականի մարմնի որոնումները շարունակվում են։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն հայտարարել է, որ մշտական ​​կապի և համակարգման մեջ է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի հետ։ Ստեղծվել է միջազգային քննչական խումբ,…

Читать далее
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի նորանշանակ ներկայացուցիչ Իրակլի Բերաիայի և Քաթարի Պետությունում Վրաստանի նորանշանակ դեսպան Վակո Ավալիանիի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի նորանշանակ ներկայացուցիչ Իրակլի Բերաիայի և Քաթարի Պետությունում Վրաստանի նորանշանակ դեսպան Վակո Ավալիանիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Բերաիայի և Քաթարի Պետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարլամ Ավալիանիի հետ։ Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է դիվանագետներին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ «Իրակլի Բերաիան երկար տարիներ եղել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի և արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի…

Читать далее