Իրանը ԱՄՆ-ին խնդրում է վերացնել պատժամիջոցները. Թրամփ
Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին վերացնել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, և ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսել Իսլամական Հանրապետության իշխանություններին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Փետրվարի 4-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով վերականգնվում է Վաշինգտոնի առավելագույն ճնշումը Թեհրանի վրա։ Փաստաթուղթը, մասնավորապես, ուղղված է Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն։ Այն նաև կոչ…
