Ջահերով երթ Ախալցխայում

Ապրիլի 23-ին՝ երեկոյան մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով  երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող:

Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները, ինչպես նաեւ բազմաթիվ վրացի երիտասարդներ։

Երթի մասնակիցները երկու հայկական հանրապետությունների եռագույն դրոշներն ու վառված մոմերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:

Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակից երիտասարդները հոգեւորականնեի աղոթքից ու խոսքից հետո հանդես եկան Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: