Իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի մեքենաները․ 4 մարդ տեղում մահացել է․ Արցախի ՆԳՆ

Իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի մեքենաները․ 4 մարդ տեղում մահացել է․ Արցախի ՆԳՆ


Օգոստոսի 12-ին՝ ժամը 08:50-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

 

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական և ԱՆ շտապ բուժօգնության խումբը։

 

Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992 թ.) վարած HAVAL H9 և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996 թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։

 

 

ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

 

Վերջինիս ուղևորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970 թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972 թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966 թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են:

 

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։

 

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք, ապաքինվել է ևս 592 պացիենտ 03.04.2022 . Վրաստան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք, ապաքինվել է ևս 592 պացիենտ
		03.04.2022 . Վրաստան


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 13 061 թեստ, այստեղից 9 714-ը՝ հակագենի արագ թեստով և 3 347-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 1,66%, վերջին 14 օրը – 2,88%, վերջին 7 օրը – 2,24%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 649 222 դեպք: Ապաքինվել է ևս 592 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 627 958:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 756 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 861 817 պատվաստում, օրական՝ 61:

Աղբյուր՝ 1tv.ge:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինային։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

«Վրաց ժողովուրդը ցնցված է Ուկրաինայում ռուսական ագրեսիայից։ Մենք համերաշխ ենք ուկրաինացի ժողովրդի հետ և կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները։ #ՍլավաՈւկրաինա».

 

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք, որից 359-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք, որից 359-ը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 22 444 նոր դեպք, որից 359-ը Սամցխե-Ջավախքում։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 13 245 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 53 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 68 392 թեստ, այստեղից 42 943-ը արագ, իսկ 25 449-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 32,82 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,93 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 32,84 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 398 059 դեպք, որից 1 154 476 հիվանդ ապաքինվել է, 15 404-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 764 352 պատվաստում, օրական՝ 3 454։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 085 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 858 անձ:

Երեկ, փետրվարի 9-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 25 161 նոր դեպք, ապաքինվել է 16 789 պացիենտ, մահացել 51 մարդ:

Բացի 4 ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցումը Վրաստանի կառավարությունը նաև այլ աջակցության ծրագրեր է մշակել․ Էդուարդ Այվազյան

Բացի 4 ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցումը Վրաստանի կառավարությունը նաև այլ աջակցության ծրագրեր է մշակել․ Էդուարդ Այվազյան

Վրաստանի կառավարությունը նախատեսում է փոխհատուցել աշնան վերջին և ձմեռվա 3 ամիսների կոմունալ ծախսերը, ընդհանուր առմամբ պետությունը կփոխհատուցի բոլոր քաղաքացիների 4 ամսվա կոմունալ ծախսերը։ Սակայն կան բացառություններ։
ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանն ասաց, որ պետությունը փոխհատուցելու է էլեկտրաէներգիայի գումարը, եթե ընտանիքի ծախսը չի գերազանցում 200 կվտ-ը, իսկ բնական գազինը 200 խմ-ն։ Եթե ծախսերը գերազանցում այդ ցուցանիշները, ապա ընտանիքը փոխհատուցում չի ստանա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ սա աջակցության միակ ծրագիրը չէ։ «Վրաստանի իշխանությունները նաև այլ ծրագիր են մշակել, մասնավորապես, մինչև 18 տարեկան դպրոցական երեխաներից յուրաքանչյուրի համար 200 լարի փոխհատուցում կտրվի՝ ուսման ծախսերի թեթևացման համար։ Նախատեսված է աշխատանք կորցրած անձանց համար ևս որոշակի օգնության տրամադրում։ Առայժմ խոսվում է 300 լարի փոխհատուցում տրամադրելու մասին, այս ծրագիրը դեռևս հաստատված չէ, եթե հաստատվի, ապա սա նույնպես կգործի աշնան վերջին և ձմռան ամիսներին։ Պետությունը նաև աջակցություն է սահմանել աղքատ ընտանիքների ուսանողների համար, նրանց մեկ տարվա ուսման վարձը պետությունը կհոգա»։

Այվազյանն ասաց, որ բանն այն է, որ Վրաստանում ավելի մեծ տնտեսական կորուստներ են արձանագրվել, քան Հայաստանում։ «Այստեղ թե գործազրկությունն է ավելի մեծ մասշտաբների հասել, թե՝ տնտեսական ակնումը։ Բնակչության համար այս ամենը չափազանց կարևոր օգնություն կլինի, սակայն, միաժամանակ, չպետք է մոռանալ, որ աշնանը Վրաստանում տեղի կունենան ընտրություններ և շատերը սա հենց ընտրությունների հետ են կապում։ Իշխանություններն այդպիսով փորձում են իրենց համար քվեարկողների թիվը ավելացնել»,-ասաց նա։

ArmDaily.am

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից

Հայաստանում հունիսի  2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 10 009 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 59917 (մեկ օրում արվել է 1249 թեստավորում)

Փաստացի այս պահին բուժվում է 6368 անձ (ավելացել է 472-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 3427 անձ, վերջին մեկ օրում 25-ը հոգի:

Ընդհանուր առմամբ, 158 պացիենտ մահացել է (ավելացել է 19-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է:

Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ

Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ

Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ավարտվել են ներքին հարդարման աշխատանքները։ Բարերարների օգնության շնորհիվ ամիսներ տեւած աշխատանքների արդյունքում թարմացվել է եկեղեցու պատերի ներսի  ծեփը եւ եկեղեցու  սյուներից հետո ավարտին է հասցվել մնացած աշխատանքը։

Այժմ նոր բարերարներ լինելու պարագայում նախատեսվում է իրականացնել եկեղեցու արտաքին տեսքի վերանորոգում։

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 97

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 97

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է մինչև 97: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում `stopcov.ge:

4876 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմով, իսկ 264 մարդ հիվանդանոցում գտնվում է հսկողության տակ:

Նշենք, որ 97 վարակվածներից 18-ը արդեն ապաքինվել է:

Սամցխե-Ջավախքում կառուցվելու է 4 շտապ բուժ օգնության կենտրոն

Սամցխե-Ջավախքում կառուցվելու է 4 շտապ բուժ օգնության կենտրոն

2019-2020 թվականներին Սամցխե-Ջավախքի չորս քաղաքապետարաններում կառուցվելու է շտապ բուժ օգնության կենտրոն։ Շրջանի մասշտաբով  բոլոր գործող ամբուլատորները վերանորոգվելու են։

Երկու տարվա ընթացքում Ասպինձայում, Ադիգենիում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում կառուցվելու են շտապ բուժ օգնության կենտրոններ։

Ինչպես հայտարարում են Առողջապահության նախարարությունում՝ Սամցխե-Ջավախքի վեց քաղաքապետարաններում վերանորոգվելու են բոլոր գործող ամբուլատորները։ Ծրագրված է նաեւ նոր ամբուլատորների կառուցում, բայց որ քաղաքապետարանում  եւ քանի շենք, դա դեռ հայտնի չէ։

Շտապ բուժ օգնության օբիեկտների եւ ամբուլատորների շինարարության եւ վերանորոգման համար պետությունը նախատեսել է 20 մլն լարի։ Երկու տարվա ընթացքում երկրի շրջաններում  կառուցվելոի եւ վերանորոգվելու են 360-ից  ավել բժշկական  կենտրոններ։

Հիշեցնենք, որ Շտապ բուժ օգնության կենտրոններ արդեն կառուցվել են Ախալցխայում եւ Բորժոմիում։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է համայն հայությանը Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ:

26 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր մղում հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայ ժողովրդի դարերի երազանք հանդիսացող Հայոց բանակը:

Հայոց բանակի ձեւավորումով աշխարհի յուրաքանչյուր հայ, անկախ նրա քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից ու բնակության վայրից ուրախալի վստահությամբ ներշնչվեց Հայաստանի անվտանգ ապագայի ու վաղվա օրվա նկատմամբ։

Բանակը իշխանության համակարգի մաս չէ, քանզի այն մշտապես իր երկրի ժողովրդի կողքին է առանց քաղաքական համակրությունների։ Եւ հենց դա է պատճառը, որ որոշ թշնամաբար տրամադրված երկրների ծրագրում նպատակ կա զրկել հայկական բանակը ինքնուրույն գործելու հնարավորությունից։

Հայկական բանակը կարելի է համարել մեր անկախ պետականության բոլոր համակարգերից ամենաարդյունավետ գործող համակարգը, որը ունի մեծ ժողովրդականություն եւ վայելում է մարդկանց վստահության ամենաբարձր ցուցանիշը։

Հարկ է նշել, որ Հայոց բանակը պատմության այս կարճ ժամանակահատվածում կարողացավ հավասարվել աշխարհի հզոր երկրների լավագույն բանակներին, վստահություն եւ հպարտության ներշնչելով մեր ժողովրդին:

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

 

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Ապրիլի 24-26-ը Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղարի
հրավերով պաշտոնական այցելությամբ Թբիլիսի է ժամանել Թուրքիայի Ազգային
Անվտանգության Խորհրդի Գլխավոր Քարտուղարը։ Եռօրյա այցելության
շրջանակներում Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի Գլխավոր Քարտուղարը
հանդիպումներ է անցկացրել Վրաստանի նախագահի, Ազգային Անվտանգության
Խորհրդի Քարտուղարի, Արտաքին Գործերի փոխնախարարի, Վրաստանի պաշտպանության
նախարարի, Վրաստանի արտաքին հետախուզության ղեկավարի, Վրաստանի
պետանվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև Վրաստանում աշխատող որոշ
ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների հետ։

«Վրաստանի նախագահի և Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի Գլխավոր
քարտուղարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև
ռազմավարական համագործակցության խորացման հարցեր, Սևծովյան տարածաշրջանում
համագործակցության զարգացման հարցեր, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանությանը
և անվտանգությանը վերաբերող հարցեր», -ասված է Վրաստանի նախագահի
վարչության տարածած հայտարարությունում։

«Մենք խոսել ենք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի Ազգային
Անվտանգությունների Խորհուրդների միջև եռակողմ հանդիպումների մասին։ Խոսել
ենք համատեղ մեմորանդումի մասին։ Ուսումնասիրվել է Վրաստանի, Ադրբեջանի և
Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության ձևաչափը։ Խոսել ենք տնտեսական,
էներգետիկ և պաշտպանության բնագավառներում եռակողմ համագործակցության
մասին», -հայտարարել է Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի ղեկավար
Դավիթ Ռակվիաշվիլին։

Հայաստանում Վրաստանի դեսպանատան հովանու ներքո Երևանում կայացել է
Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25
ամյակի տոնումը։ «Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել «Վրացական
գրի երեք տեսակների կենդանի մշակույթը» անվամբ ցուցահանդես։ Միջոցառման
ընթացքում նաև կազմակերպվել է Հայաստանի Ազգային Գրադարանում պահպանվող
վրացալեզու գրքերի ցուցահանդես», -ասված է Հայաստանի Հանրապետությունում
Վրաստանի դեսպանատան հայտարարությունում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ «ըստ նախնական տվյալների՝ 2017թ․-ի
մարտին անցյալ տարվա մարտի համեմատությամբ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5․3%։
Եռամսյակային աճը կազմել է 0․5%։ Բյուջեի եկամուտները կազմել են 1 060 600
000 լարի, իսկ ծախսերը՝ 757 400 000 լարի։ Բյուջեի եկամուտները տարվա
առաջին եռամսյակում կազմել են 2 435 700 000 լարի, իսկ ծախսերը՝ 2 071 300
000 լարի։

Պանկիսիի մունիցիպալիտետի Ջակոլո գյուղում (քիստին-սուննիներով բնակեցված
շրջան) քանդվել է քրիստոնեական եկեղեցի։ Շաբաթվա կեսին Ջակոլո գյուղ են
այցելել վրացական եկեղեցու ներկայացուցիչները։ Ըստ նրանց գնահատականի՝
եկեղեցու քանդումը քրիստոնեաների և մուսուլմանների միջև կոնֆլիկտ ստեղծելու
նպատակ ունի։ «Ժողովուրդն իմաստուն է, նա ամեն ինչ տեսնում և հասկանում է»,
-հայտարարել է վրացական եկեղեցու ներկայացուցիչը։ Ըստ տարածված
տեղեկության՝ Ջակոլո գյուղի բնակիչը Զատիկին հաջորդող օրերի ընթացքում
որոշել է վերականգնել քանդված եկեղեցու շենքը։ Բայց մեկ օր անց, երբ նա իր
համագյուղացիների հետ գնացել է շինարարության վայրը, քրիստոնեական եկեղեցին
ամբողջությամբ քանդված է եղել։

Տնտեսության հարցերով Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալի
հայտարարության համաձայն՝ «բնական գազի սակագները կբարձրացվեն»։ «Այն բանի
հաշվառմամբ, որ երկրում գազի սակագները չեն փոփոխվել 2005թ․-ից ի վեր և
քանի որ այդ ընթացքում շատ բան է փոխվել, փոխվել է լարիի կուրսը դոլարի
հանդեպ, փոփոխվել է համաշխարհային շուկան և այլն, այս ամենից ելնելով՝ մոտ
ապագայում մենք պետք է ակնկալենք, բնական գազի սակագների աճ», -ապրիլի
27-ին հայտարարել է տնտեսության հարցերով Խորհրդարանական հանձնաժողովի
փոխնախագահը։

Իրավաբանական հարցերով Խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան
հայտարարել է, որ «Վրաստանն արդեն իրականացրել է Եվրախորհրդի առջև ստանձնած
բոլոր պարտականությունները»։ «Բոլոր այն պարտականությունները, որոնք մեր
երկիրը ստանձնել է Եվրախորհրդի կազմ մտնելիս, արդեն իրականացրել է»։
Հիշեցնենք, որ Վրաստանը մինչ օրս դեռևս չի վավերացրել «Տարածաշրջանային
լեզուների մասին Եվրոպական խարտիան»։ Եվրոպական Խորհրդի առջև տվյալ
փասթաթղթի վավերացման պարտականությունը Վրաստանն իր վրա վերցրել է դեռևս
1999թ․-ին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ «2016թ․ գրանցված ամուսնությունների
քանակը 2015թ․-ի համեմատությամբ կրճատվել է 13․9% և կազմել է 25 1014
ամուսնություն։ Միաժամանակ 4,7%-ով աճել է ամուսնալուծությունների քանակը՝
9 539 ամուսնալուծություն։ 2016թ․-ին Վրաստանում ծնվել է 56 569 երեխա (28
887 տղա և 27 682 աղջիկ), ինչը 4,5%-ով քիչ է 2015թ․-ն ծնված երեխաների
քանակի համեմատությամբ»։

«2017թ․-ի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության քանակությունը
կազմել է 3 718 200 մարդ, ինչը 0․1%-ով քիչ է, քան 2016թ․-ի հունվարի 1-ի
դրությամբ», -ասված է պաշտոնական վիճակագրությունում։

Վրաստանի Հայ Համայնք

Հայտարարություն

Հայտարարություն

Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում
հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին
նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական
միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի
դեսպանատան մոտ) կկայանան։

Խոսքի և հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական
իրավունքն է։

«Բոլորը, բացի այն անձանցից, ովքեր մտնում են Ներքին Գործերի նախարարության
կամ Պաշտպանության նախարարության կազմում, իրավունք ունեն առանց նախնական
զգուշացման հավաքվել հրապարակայնորեն և անզեն, ինչպես փակ տարածությունում,
այնպես էլ ցանկացած այլ վայրում», -Վրաստանի Սահմանադրություն, Կետ 25։

Վրաստանում գործող Օրենսդրության համաձայն՝ Վրաստանի Հայ Համայնքը նախօրոք
տեղեկացրել է Թբիլիսիի Քաղաքապետարանին Ցեղասպանության 102-րդ տարելիցին
նվիրված ցույցերի անցկացման տեղի, ժամանակի և ձևաչափի մասին։

Մենք՝ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին ներկայացնող Վրաստանի Հայ
Համայնքը, հուսով ենք, որ Վրաստանը՝ մեր տունը և միաժամանակ Հայաստանի և
հայ ժողովրդի հետ բարիդրացիության և եղբայրության բազմադարյա
ավանդույթներով կապված երկիրը հանդիսանալով՝ չի դառնա աշխարհի այն միակ
պետությունը, որտեղ հայերին արգելված կլինի անցկացնել հրապարակային
հավաքներ՝ նվիրված հայ ժողովրդի Ցեղասպանության տարելիցին։

Վրաստանի Հայ Համայնք

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց

Մարտի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են Continue reading “Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց”