ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար։
«Ցեղասպանությունների շարքը շարունակվելու է, եթե մենք մեղավորներին պատասխանատվության չենթարկենք»,-հավելել է Միչիգանի հայ դատի հանձնախումբը։
 

Մարտի 24-ից քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից Հայաստան շարունակվել է բնականոն ռեժիմով

Մարտի 24-ից քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից Հայաստան շարունակվել է բնականոն  ռեժիմով

Վերջին օրերին Արցախում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում:
 
«Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը մինչև ժամը 13:00-ը քաղաքացիների ելքը և մուտքը Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով:
 
Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական բոլոր շրջանակներին՝ պահպանել խիստ զսպվածություն, ավելորդ և անհարկի լարվածության մթնոլորտ հրահրող հրապարակումներ կամ հայտարարություններ չանել:
 
Ժամանակը ցույց է տվել, որ Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները և ոչինչ չի կարող զրկել մեզ հայրենի հողում խաղաղ ապրելու ու արարելու մեր ձգտումներից ու ցանկությունից»,- նշված է գրառման մեջ:
 

 

Փառուխի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Փառուխի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

«Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ:

Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրսբերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 12101 նոր դեպք է գրանցվել, որից 199 Սամցխե-Ջավախքում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 12101 նոր դեպք է գրանցվել, որից  199 Սամցխե-Ջավախքում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 12101 նոր դեպք է գրանցվել՝ 5269 դեպք՝ Թբիլիսիում, 659-ը՝ Աջարիայում, 1935-ը՝ Իմերեթում, 578-ը՝ Քվեմո Քարթլիում, 918-ը՝ Շիդա Քարթլիում, 918-ը՝ Գուրիայում: Սամեգրելո — Զեմո Սվանեթի` 801, Կախեթիում` 795, Մցխեթա-Մթիանեթիում` 340, Սամցխե-Ջավախքում` 199, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում` 136:

Հիվանդության ակտիվ դեպքերն այս փուլում կազմում են 127270, որից հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում 5358 մարդ։

Վիրուսը տնային պայմաններում բուժվում է 121 052 մարդ։

საქართველოში ბოლო 24 საათში კორონავირუსით 31 პაციენტი გარდაიცვალა

საქართველოში ბოლო 24 საათში კორონავირუსით 31 პაციენტი გარდაიცვალა

საქართველოში ბოლო 24 საათში კორონავირუსით 31 პაციენტი გარდაიცვალა. ამის შესახებ ინფორმაცია მთავრობის სპეციალურ ვებგვერდ stopcov.ge-ზე გამოქვეყნდა. ქვეყანაში ვირუსით გარდაცვლილთა საერთო რაოდენობა 14 732-ს შეადგენს. ბოლო 24 საათში „კოვიდ-19“ 7 947 პირს დაუდასტურდა, 5 550 პაციენტი გამოჯანმრთელდა. გუშინ, 23 იანვარს საქართველოში კორონავირუსის 9 696 შემთხვევა გამოვლინდა, 5 408 პაციენტი გამოჯანმრთელდა, 28 კი გარდაიცვალა.

Ապրիլի 24-ը Ախալցխայում (վիդեո-ֆոտո)

Ապրիլի 24-ը Ախալցխայում (վիդեո-ֆոտո)

Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության բազմահազարանոց թափորը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար հուշակոթող։ Քաղաքում պահանջատեր ժողովուրդը ճանաչման կոչերով, պաստառներով եւ պետական դրոշներով մեկ անգամ եւս հիշեցրեց բոլորին, որ ոչինչ չի մոռացվել եւ մեր ժողովուրդը պահանջում է արդարություն եւ հատուցում։ Խաչքար-հուշակոթող հասնելուն պես բազմաթիվ մարդիկ (այդ թվում երիտասարդներ ու պատանիներ) հանդես եկան Ցեղասպանությունը եւ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը դատապարտող ելույթներով։

Ելույթները կարդացին ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն եւ ռուսերեն լեզուներով։

Երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր:

Խաչքար հուշակոթողի մոտ Ախալցխայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը հոգեւոր կարգ կատարեց եւ խոսեց օրվա խորհրդի մասին։

Հուշակոթողի մոտ հնչեցին Ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներ։ Միջոցառման ավարտին Ախալցխայի երիտասարդական կրթամշակութային կոնտրոնի սաները հանդես եկան մի շարք բանաստեղծություններով եւ երգերով, որոնք նվիրված էին Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։

Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ավելացել է 3-ով

Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ավելացել է 3-ով

Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 3-ով և հասել 626-ի: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Միևնույն ժամանակ, վերականգնվածների թիվն աճել է 9-ով, նրանց թիվը կազմել է 297:

Կարանտինային գոտիներում կա 4702 մարդ, իսկ հիվանդանոցում վերահսկվում է 459 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ:

Ապրիլի 24-ը Ախալցխայում (լուսանկարներ)

Ապրիլի 24-ը Ախալցխայում (լուսանկարներ)

Չնայած նրան, որ Վրաստանում արգելված է երեք հոգուց ավել մարդկանց հավաքները եւ մեքենաների տեղաշարժը, մարդիկ այնուամենայնիվ գտան հնարավորությությոն այցելելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար հուշախոթող, որը գտնվում է քաղաքից դուրս Մարդա թաղամասում բլրի վրա։

Առավոտյան Ախալցխայի հոգեւոր տեսչության հոգեւորականները խաչքար հուշակոթողի մոտ կատարեցին Սրբոց Նահատակաց կարգ։ Մարդիկ իրենց հերթին առանց կուտակումներ առաջացնելու ամբողջ օրվա ընթացքում բարձրանում էին խաչքար հուշակոթողի մոտ եւ ծաղիկներ խոնարհում ու մոմեր վառում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

Armtimes.com-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային  օր կհռչակվի: Այս մասին Մակրոնը հայտարարել է երեքշաբթի՝ փետրվարի 5-ին, Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ, հայտնում է TACC-ը:

Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից սկսած ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, «որը 2001 թվականին երկարատև պայքարից հետո այդպիսին է ճանաչվել արդեն օրենքով»: Հենց այս պատճառով էլ առաջիիկա շաբաթները կանցնեն Ցեղասպանության հիշատակությամբ:

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մի մասն է, Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր երկրում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու հիմա ապրողների արժանապատվությունը», — ասել է Մակրոնը:

«Այժմ միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու մեր արժեքները այս համատեքստում», — հավելել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիայի «նախագահ Էրդողանը դեռ ամբողջ թուրք ժողովուրդը չէ»:

Մակրոնը խոստացել է շարունակել աշխատանքները՝ պատմական փաստերը լսելի դարձնելու համար. «Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»:

Նշենք, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մտադրության մասին Էմանուել Մակրոնը հայտնել էր ամիսներ առաջ՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 102-րդ տարելիցը։

Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։

Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մարդկանց  թափորը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար հուշակոթող։

Քաղաքում պահանջատեր ժողովուրդը ճանաչման կոչերով, պաստառներով եւ պետական դրոշներով մեկ անգամ եւս հիշեցրեց բոլորին, որ ոչինչ չի մոռացվել եւ մեր ժողովուրդը պահանջում է արդարություն եւ հատուցում։

Խաչքար-հուշակոթող հասնելուն պես բազմաթիվ մարդիկ (այդ թվում երիտասարդներ ու պատանիներ) հանդես եկան Ցեղասպանությունը եւ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը դատապարտող ելույթներով։ Երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր: