Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը



Հունիսի 7-ին, ղազախական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը:
Հայկական կողմը ներկայացրել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են «Հյուպատոսական կապերի մասին» 1963 թ. Վիեննայի կոնվենցիայի դրույթների կատարմանը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիաների շրջանակներում կողմերի համագործակցությանը, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Մարտի 29-ից Արցախում գազամատակարարման վերականգնման լուրը ապատեղեկատվություն է 27.03.2022 . Արցախ

Մարտի 29-ից Արցախում գազամատակարարման վերականգնման լուրը ապատեղեկատվություն է
		27.03.2022 . Արցախ


Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Այդ մասին ասված է Արցախգազ ՓԲԸ-ի Ֆեյսբուքի էջում:
 
«Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։
 
Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՓԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է:
 
Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»,- նշված է գրառման մեջ։

 

Մայիսի 29-ից կգործի մունիցիպալ տրանսպորտը

Մայիսի 29-ից կգործի մունիցիպալ տրանսպորտը

Մայիսի 29-ից կգործի բոլոր տեսակի մունիցիպալ տրանսպորտը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:

Հունիսի 8-ից գործելու է միջքաղաքային տրանսպորտը։

Նրա խոսքով, երթևեկության ժամանակ պարտադիր կլինի դիմակի կրումը:

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հասարակական տրանսպորտով՝ մետրոյով և ավտոբուսով տեղաշարժը արգելվել էր մարտի 30-ին, իսկ երթուղային տաքսիների երթևեկությունը երկրում արգելված է մարտի 18-ից:

Մարտի 29-ին Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ

Մարտի 29-ին Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ

Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքից։

Ախալցխայում հիշեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները

Ախալցխայում հիշեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները

Այսօր՝ ապրիլի 9-ին  վրաց ժողովուրդը հիշում է 29 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերը։ Ախալցխայի կենտրոնական պարտեզում ապրիլի 9-ի զոհերին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ տեղադրեցին ու մոմեր վառեցին մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ ու հասարակ քաղաքացիներ։ Արարողությանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչները պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ քաղաքապետ Զազա Մելիքիձեի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ 1989 թ. ապրիլի 9-ին սովետական ​​միության բանակը ուժով ցրել էր ժողովրդի խաղաղ ցույցը կառավարության շենքի դիմաց, ովքեր պահանջում էին Վրաստանի անկախացումը։ Տվյալ ողբերգական իրադարձությունների արդյունքում զոհվել էր 21 անմեղ մարդ: Նրանց թվում էին կանայք եւ երեխաներ:

Ապրիլի 29-ին քաղաք Ախալցխայում կանցկացի անվճար բժշկական հետազոտություն

Ապրիլի 29-ին քաղաք Ախալցխայում կանցկացի անվճար բժշկական հետազոտություն

Ապրիլի 29-ին Անդրկովկասի բժիշկների լիգան,  ՍՊԸ «Առողջության տան» աջակցության հետ մասին ծրագրում են օգնել Ախալցխաի բնակչությանը:  Բնակչության համար անցկացվելու են տարբեր բժշկական խորհրդատվություններ: Դրանց շարքում են՝

Ալերգիայի տարբեր հիվանդություններ-ասթման, աթոպիկ դերմատիտը և զանազան ալերգետիկ հիվանդություններ: Ցանկացողներին կհետազոտի բժշկության դոկտոր-ակադեմիկ պրոֆեսոր, Ադրկովկասի բժիշկների լիգաի հիմնադիր տիկին Բարբարե Բեզարաշվիլին:

Համակարգչային սպիրոմետրիա

Թոքաբանության տարբեր հիվանդություններ-հազ, թոքերի բորբոքում և այլն:  Ձեզ կհետազոտի բժշկության դոկտոր-ակադեմիկ պրոֆեսոր, Անդրկովկասի բժիշկների լիգայի շնչառական ասոցիացիայի նախագահ պարոն Կախա Վաճառաձեն:

Մաշկաբանություն— մաշկային հիվանդությունների ախտորոշում և բժշկում, վիրուսային տարբեր հիվանդությունների բժշկում: Ցանկացողներին կհետազոտի Մաշկային հիվանդությունների ինստիտուտի դերմատոլոք-վեներոլոգ բժշկության դոկտոր տիկին  Խաթուն Ղուրճումալաձեն:

Գաստրոէնտերոլոգիա ստամոքսի խոցային հիվանդություն , աղիքային տարբեր հիվանդություններ : Ցանկացողներին կհետազոտի բժշկության դոկտոր ակադեմիկ պրոֆեսոր , Անդրկովկասի բժիշկների լիգաի գաստրոէնթերոլոգիական և ինֆեկցիոն հիվանդությունների ասոցիացիայի նախագահ պարոն Իրակլի Խմալաձեն:

Ուրոլոգիա—  բժշկության դոկտոր-ակադեմիկ պրոֆեսոր Գ.Բոճորիշվիլի:

Մամոլոգիա— բժշկության դոկտոր-ակադեմիկ, պրոֆեսոր Կ.Բառամիձե:

Վիրաբուժություն-բժշկության դոկտոր-ակադեմիկ, պրոֆեսոր Ն.Գվախարիա:

Գինեկոլոգիա— բժշկության դոկտոր-ակադեմիկ, պրոֆեսոր Ս.Կվալիաշվիլի:

Թերապեֆտ-պրոֆեսոր Մարինա Ժիժինաշվիլի:

Ցանկացող անձինք Ապրիլի 29-ին կարող են այցելել  քաղաք Ախալցխայի «Իմեդի» հիվանդանոց, ժամը 11-00 ից: Հետազոտությունը անվճար է: