Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղափոխվել է 46 մոնումենտալ հուշարձան

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղափոխվել է 46 մոնումենտալ հուշարձան


Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավարտել է Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից պատմամշակութային հուշարձանների տեղափոխման գործընթացը: Տեղափոխվել է մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։
Լեռնիկ Հովհաննիսյան (Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) — Բնակչության տարհանման պլանի համաձայն՝ երբ բնակչությունը տարհանվում է, տարհանվում են նաև մշակութային արժեքները, գրադարանային ֆոնդ, թանգարանային ֆոնդ, թանգարանային ցուցանմուշներ, մոնումենտալ արվեստի ցուցանմուշներ և այլն:
Տարհանված հուշարձանների առումով նախարարությունը առաջարկներ է ստացել՝ խաչքարերի մի մասը տեղադրել Ստեփանակերտի եկեղեցիների բակում կամ կառուցել պուրակ, որտեղ կտեղադրվեն Ներքին Սուսից տեղափոխված հուշարձանները: Դրանք առայժմ կմնան Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի մերձակա տարածքում, մինչև վերջնական որոշումները:
Լեռնիկ Հովհաննիսյան — Տեղափոխեցինք Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում գտնվող հուշակոթողները, տեղափոխեցինք Աղավնոյի կամրջի մոտ գտնվող խաչքար-հուշարձանը, տեղափոխեցինք Սուրբ Նահատակաց եկեղեցու 11-12-րդ դարի խաչքարը, որն այնտեղ էր բերվել այլ վայրից, տեղափոխեցինք նաև Բերձոր-Գորիս մայրուղում գտնվող այն հուշարձանները, որոնք տեղադրվել էին տարբեր տարիների:
Օգոստոսի 25-ի դրությամբ Արցախի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերից բնակիչները հեռացել են: Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

Լաչինի միջանցքի նոր երթուղու գործարկմամբ Քաշաթաղի շրջանի Հունանավան, Մեղվաձոր, Մարաթուկ և Մելիքահող բնակավայրերը դուրս կգան Ադրբեջանական վերահսկողությունից և կանցնեն ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտի:

46 ათასი ლარი ახალქალაქის სოფელ ბუზავეთში სკოლის სახურავისთვის, სკოლაში 19 მოსწავლე სწავლობს

46 ათასი ლარი ახალქალაქის სოფელ ბუზავეთში სკოლის სახურავისთვის, სკოლაში 19 მოსწავლე სწავლობს


ახალქალაქის მუნიციპალიტეტის სოფელ ბუზავეთის საჯარო სკოლის სახურავის რეაბილიტაციისთვის, რომელიც მერის თქმით, გასულ წელს დაზიანდა, 46 000 ლარზე მეტის გამოყოფა იგეგმება.

აღნიშნულისთვის ტენდერი უკვე გამოცხადდა. ინფორმაცია სახელმწიფო შესყიდვების სააგენტოს ვებ გვერდზეა გამოქვეყნებული.

სატენდერო დოკუმენტის მიხედვით, კომპანია, რომელიც სამუშაოების შესრულების ვალდებულებას აიღებს, სკოლა 60 დღის ვადაში უნდა გადახუროს.

მერი მელქონ მაკარიანი გვეუბნება, რომ მუნიციპალიტეტს სახელმწიფო ბიუჯეტიდან 80 ათასი ლარი აქვს მიღებული, რომლის ფარგლებშიც შეკეთდება ზემოთაღნიშნული სკოლის სახურავი და ასევე მოეწყობა სოფელ ბარალეთის საჯარო სკოლის ცენტრალური გათბობა.

სოფელ ბუზავეთის სკოლის მონაცემებით სკოლაში 19 მოსწავლე სწავლობს.

 

 

Թեքսասը դարձավ ԱՄՆ 46-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թեքսասի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, հայտնում է  Asbarez-ը։ Այսպիսով Թեքսասը դարձավ ԱՄՆ 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Ավելի վաղ, 2015-ին, Թեքսասում մերժվել էին մի շարք հակահայկական բանաձեւեր, նաեւ ընդունվել էր հայտարարություն նահանգի այն բնակիչների ավանդի ճանաչման մասին, որոնք աջակցել են Մերձավոր արեւելքի օգնության կոմիտեին, որն օգնում էր Օսմանյան կայսրությունում տուժած արաբներին, ասորիներին, հույներին, արամեցիներին, նաեւ փրկել էր 132 հազար հայ որբերի։

Բանաձեւը համատեղ կազմել էին երկու կուսակցություններից նահանգի ավելի քան 50 կոնգրեսականներ։ Տեքստում ասվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը սկսել է սիստեմատիկ ոչնչացնել հայ բնակչությունը, որը այն ժամանակ կայսրության սահմաններում ավելի քան 2 միլիոն էր կազմում։ Զոհվել է 1․5 միլիոն հայ։ Այսօր Հայաստանում ապրում է ընդամենը մոտ 3 մլն հայ, իսկ Հայաստանի ներկա տարածքը հայերի պատմական հայրենիքի 10 տոկոսից էլ քիչ է կազմում։ Իսկ հայկական սփյուռքը կազմում է 8-10 մլն մարդ, աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում։

Ավելի վաղ, 2017-ի ապրիլին, Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը (բայց նահանգի օրենսդիր ժողովը դեռ չի ընդունել բանաձեւը)։ Այսպիսով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթղթեր դեռ չեն ընդունել Վայոմինգ, Այովա, Ինդիանա, Ալաբամա ու Միսիսիպի նահանգների օրենսդիրները։