Սամցխե-Ջավախքի Պարեկային Ոստիկանությունը ունի նոր ղեկավար

Սամցխե-Ջավախքի Պարեկային Ոստիկանությունը ունի նոր ղեկավար

Այսօր, ապրիլի 4-ին Պարեկային ոստիկանության բաժանմունքի Սամցխե-Ջավախքի հիմնական բաժնի տնօրենի պաշտոնին է նշանակվել Միխեիլ Կալաձեն։ Միխեիլ Կալաձեն նշանակվել  Պարեկային ոստիկանության շրջանի հիմնական բաժանմունքի պաշտոնին Գիորգի Կոնցելաձեի փոխարեն։ Կալաձենին Սամցխե-Ջավախք են տեղափոխել Շիդա Քարթլիի բաժանմունքից։ Նա ունի Ներքին գործերի նախարարությունում աշխատանքի 13 տարվա փորձ։ Միխեիլ Կալաձեն 1978 թվականի ծնունդ է,  ոստիկանության պոլկովնիկ մասնագիտությամբ իրավաբան։ Ներքին գործերի…

Read More
Ռուբեն Սադոյանը ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպանին

Ռուբեն Սադոյանը ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպանին

Ապրիլի 4-ին Վրաստանում ՀՀդեսպան Ռուբեն Սադոյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Վրաստանում Չինաստանի դեսպան Ժի Յանչիին։ Այս մասին տողեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյաֆ էջից։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին հայ-չինական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի դեսպանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի էությունը՝ նշելով, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցերի շուրջ։

Read More
«Երեկոյան Զրույց» Ծուղրութ գյուղի խնդիրների մասին

«Երեկոյան Զրույց» Ծուղրութ գյուղի խնդիրների մասին

Այսօրվա «Երեկոյան Զրույց» հաղորդումը նվիրված է Ծուղրութ գյուղին։ Հաղորդման ընթացքում խոսվում է գյուղում առկա խնդիրների մասին, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվում նրա պատմությանը։

Read More
«Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը

«Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը

Ախալցխայի «Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները այսօր՝ ապրիլի 2-ին հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ Երիտասարդները Հայաստանի, Արցախի ու Վրաստանի դրոշներով բարձրացան քաղաքի Մարտա թաղամասում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցրած խաչքար հուշակոթող եւ ծաղկեպսակ դրեցին խաչքարի մոտ։ Երիտասարդները նաեւ այցելեցին Ախալցխայի Սբ․Նշան եկեղեցի եւ մեկական մոմ վառեցին զոհված ազատամարտիկների հոգիների հանգստյան համար։

Read More
Թումանյանի 150- ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում

Թումանյանի 150- ամյակին նվիրված միջոցառում Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում

Սույն թվականին աշխարհասփյուռ հայությունը նշում է հայ մեծանուն  գրող  Հովհաննես Թումանյանի 150 ամյակը։ Ամենայն հայոց բանաստեղծի 150- ամյակի հոբելյանական  միջոցառումների շրջանակում Մարտի 31- ին ցերեկույթ  էր կազմակերպվել նաև Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անունը կրող թիվ  1 հայկական դպրոցում։ Միջոցառմանը հրավիրված էին  հյուրեր  Ախալքալաքի մունիցիպալիտետից, Ռեսուրս կենտրոնից, Սուրբ Խաչ եկեղեցուց,  քաղաքի դպրոցներից և մանկապարտեզներից։ Ցերեկույթին  մասնակցում էին…

Read More
Ախալցխահայությունը բողոքում է բռնցքամարտի մարզասրահի հնարավոր փակման դեմ

Ախալցխահայությունը բողոքում է բռնցքամարտի մարզասրահի հնարավոր փակման դեմ

Այսօր՝ ապրիլի 1-ին Ախալցխայի թիվ 3 Հովհաննես Թումանյանի անվան հանրային դպրոցում գտնվող բռնցքամարտի մարզասրահ այցելեցին դատարանի հարկադիր կատարող խմբի անդամները, որոնք մարզիչ Գեւորգ Շուշանյանից պահանջեցին դուրս հանել սպորտային գույքը եւ մարզասրահը հանձնել դպրոցի տնօրենին։ Տեղեկանալով դեպքի մասին մարզասրահի մոտ արագ հավաքվել սկսեցին մարդիկ, ովքեր իրենց վրդովմունքն ու անհամաձայնությունը հայտնեցին մարզասրահի փակման շուրջ։ Լսելով մարդկանց եւ…

Read More
Ախալցխայում հայտնաբերվել է տարեց կնոջ դի

Ախալցխայում հայտնաբերվել է տարեց կնոջ դի

Ախալցխայում վերջին օրերի ընթացքում որոնում էին կորած 79 ամյա կնոջ ում երեկ հայտնաբերվել են մահացած գետի մեջ։ Կնոջը որոնում էին այն բանից հետո, երբ նա մարտի 22-ի ուշ գիշերը ինքնուրույն հեռացել էր տնից եւ չէր վերադարձել։ Կնոջը հայտնաբերել է Թբիլիսիից ժամանած հատուկ խումբը, որը ունեցել է գետի մեջ սուզվելու հնարավորություն, ինչի արդյունքում հայտնաբերվել է որոնվող…

Read More
Սամցխե-Ջավախքում կառուցվելու է 4 շտապ բուժ օգնության կենտրոն

Սամցխե-Ջավախքում կառուցվելու է 4 շտապ բուժ օգնության կենտրոն

2019-2020 թվականներին Սամցխե-Ջավախքի չորս քաղաքապետարաններում կառուցվելու է շտապ բուժ օգնության կենտրոն։ Շրջանի մասշտաբով  բոլոր գործող ամբուլատորները վերանորոգվելու են։ Երկու տարվա ընթացքում Ասպինձայում, Ադիգենիում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում կառուցվելու են շտապ բուժ օգնության կենտրոններ։ Ինչպես հայտարարում են Առողջապահության նախարարությունում՝ Սամցխե-Ջավախքի վեց քաղաքապետարաններում վերանորոգվելու են բոլոր գործող ամբուլատորները։ Ծրագրված է նաեւ նոր ամբուլատորների կառուցում, բայց որ քաղաքապետարանում  եւ…

Read More
Փաշինյան-Ալիեւի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և համանախագահների մասնակցությամբ. խոսնակ

Փաշինյան-Ալիեւի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և համանախագահների մասնակցությամբ. խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընդլայնված կազմով…

Read More
Մեկնարկել է Փաշինյանի եւ Ալիեւի առանձնազրույցը

Մեկնարկել է Փաշինյանի եւ Ալիեւի առանձնազրույցը

News.am-Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում քիչ առաջ ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այս պահին երկու…

Read More
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում խոսեցին Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման վտանգի մասին

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում խոսեցին Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման վտանգի մասին

Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությանը պատկանող ՆԱՏՕ-յի եւ Եվրամիության մասով  տեղեկատվական կենտրոնի կողմից կազմակերպված առանց վիզայի երթեւեկության մասին տեղեկատվական քարոզարշավը Սամցխե-Ջավախքում սկսվեց մարտի 27-ին ժամը՝ 13:00-ին Սամցխե-Ջավախքի պետական համալսարանից, որտեղ ուսանողների եւ գիտնական- դասախոսների հետ դասախոսություն են  անցկացրել  Դիվանագիտական ինստիտուտի հետազոտող, արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլոզ Ռթվելիշվիլին եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության վերլուծության եւ…

Read More
Մարտի 29-ին Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ

Մարտի 29-ին Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ

Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքից։

Read More
Փորձնական ռեժիմում, Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղիով, Վրաստան է մուտք գործել առաջին ուղևորատար գնացքը

Փորձնական ռեժիմում, Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղիով, Վրաստան է մուտք գործել առաջին ուղևորատար գնացքը

Թուրքիայից Վրաստան է մտել շվեյցարական «Շտադլեր» ուղևորատար գնացքը, որը երթևեկելու է Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղիով: Գնացքն այս պահի դրությամբ Ախալքալաքի կայարանում է և երկաթուղու վրացական հատվածն անցնելու է թեստային ռեժիմում: Ախալքալաքիի երկաթուղու կայարանի տարածքում, հետխորհրդային 1520մմ-անոց երկաթգիծը միանում է եվրոպական 1435-անոց երկաթգծին: Մայրուղու վրա ուղևորատար երթուղու նշանակումը նախատեսվում է ընթացիկ տարում, սակայն կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Ուղևորատար…

Read More
Հույս ունեմ շուտով կողջունեմ ձեզ ՆԱՏՕ-ում. Ենս Ստոլտենբերգ

Հույս ունեմ շուտով կողջունեմ ձեզ ՆԱՏՕ-ում. Ենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թբիլիսի է ժամանել երեկ: Ենս Ստոլտենբերգը Թբիլիսիյում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեյի եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեյի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը  հայտարարել է հետեւյալը․ «Շարունակում ենք աշխատանքը այն բանի համար, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Վրաստանը ՆԱՏՕ-ի համար առանձնահատուկ գործընկեր է: Ինձ…

Read More
Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու…

Read More
1880 Թ. ՄԱՐՏԻ ՎԵՐՋ. ԱԽԱԼՑԽԱ. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԵԾԱՏՈՒՆՅԱՆՑԻ ԳՅՈՒՏԵՐԸ

1880 Թ. ՄԱՐՏԻ ՎԵՐՋ. ԱԽԱԼՑԽԱ. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԵԾԱՏՈՒՆՅԱՆՑԻ ԳՅՈՒՏԵՐԸ

Եղիշէ վարդապետ Մեծատունեանցը հայոց հին բժշկարաններից հանել է մի քանի բժշկական նոր գիւտեր. 1) Մաշարայական, այն է թոքախտական ցաւի դեղը, 2) Երկարակեցութեան դեղ, որով մարդիկներին մինչև 160 տարի ապրեցնում է (փորձված է արդէն), 3) Կանացի մի քանի դժուարին հիւանդութիւնների դեղ, 4) Ժանտախտից բժշկվելու դեղ: Յոյս ունենք, որ պարոնը նախքան իր արած գիւտերի գործադրութիւնը, իր հնարած…

Read More
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան

Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան

Այսօր Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների խնդրի լուծման համար լավ հնարավորություն կա, որովհետեւ վիրահայոց թեմը բավականին ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է հարցեր լուծել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի շրջանակներում Օղակաձեւ զբոսայգում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ նկատելով, որ եկեղեցիների պատկանելիության, օգտագործման, տնօրինման ծիսական արարողություններ կատարելու հարցերն ի հայտ են…

Read More
Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը վերակառուցվելու է

Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը վերակառուցվելու է

Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը վերակառուցվելու է։ Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը Վրաստանի ճանապարհային վարչության հետ միասին հատուկ մասնագետների խումբ է ուղարկել Նինոծմինդա, որպեսզի նրանք ուսումնասիրեն միջպետական նշանակության ճանապարհի վիճակը։ Ճանապարհի վերանորոգելու համար արդեն իսկ իրականացվում են հաշվարկներ եւ կազմվում վերանորոգման ծրագրեր։ Akhaltskha.net

Read More
Մեզանից յուրաքանչյուրն զգացել է, ինչ հետևանքներ է ունեցել նախորդ իշխանության «զրոյական հանդուրժողականության քաղականությունը»՝ «բոլոր բանտում». Մամուկա Բախտաձե

Մեզանից յուրաքանչյուրն զգացել է, ինչ հետևանքներ է ունեցել նախորդ իշխանության «զրոյական հանդուրժողականության քաղականությունը»՝ «բոլոր բանտում». Մամուկա Բախտաձե

Ոչ ոք չի փորձում ապացուցել, որ ամեն բան լավ է և խնդիրներ չկան,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն խորհրդարանում հարցապնդման կարգով ելույթ ունենալիս, որտեղ խոսել է կրիմինոգեն իրավիճակի առնչությամբ: Վարչապետի խոսքով, ցավոք, Վրաստանում հասարակության մի մասը կրկին հանդուրժողական է տրամադրված քրեական մտածելակերպի նկատմամբ, որը լուրջ խնդիր է: «Սակայն, մյուս կողմից, մեզանից յուրաքանչյուրն…

Read More
1889 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՄԱՀԸ

1889 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՄԱՀԸ

Փետրվարի 14-ին այստեղի բանտի դռների առաջ տեղի ունեցաւ հետևեալ տեսարանը: Պահապանները բանտից տանում են դուրս երկու բանտարկեալներ՝ աղբիւրից ջուր բերելու: Բանտարկեալները տակառը լցնում են ջրով և պահապանների ուղեկցութեամբ վերադառնում են բանտը: Դռների մօտ նոքա կանգ են առնում և սկսում են պահանջել, որ նոցա դարձեալ դուրս տանեն: Բանտարկեալներից մէկը, հայազգի Ալիշանօվ, տակառի փայտը վերցնելով, պահապան-զինուոր Սլաբկինին…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպեց Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպեց Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Գուրիայի տարածաշրջանի վարչական կենտրոն Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դեսպանը նախ հետաքրքրվել է հայ համայնքին հուզող խնդիրներով և խոստացել հնարավորության ողջ սահմաններում լուծում տալ դրանց։ Դեսպան Սադոյանը ծանոթացել է Օզուրգեթիի Սբ. Սահակ Պարթև կիրակնօրյա դպրոցի վերանրոգման աշխատանքներին և իր խոսքում առանձնակի կարևորությամբ շեշտել վերջինիս նշանակությունը համայնքի…

Read More
Սայաթ -Նովային նվիրված մրցույթ Թիֆլիսում

Սայաթ -Նովային նվիրված մրցույթ Թիֆլիսում

«Վիրահայերի Միությունը» նախաձեռնել է  Սայաթ -Նովային նվիրված մրցույթ։ Մրցույթը տեղի կունենա ավնադական Վարդատոնին մայիս ամսվա ընթացքում: Մասնակցության նպատակով անհրաժեշտ է նկարահանել ներկայացված նմուշը և տեղադրել ֆեյսբուքյան նշված միջոցառման նկարների համապատասխան բաժնում։ Նմուշի տեսքով հնարավոր է ներկայացնել նկար կամ կոլաժ։ Անհրաժեշտ է պահպանել համապատասխան չափսերը 50/60 սմ․ Նկարը տեղադրելիս հարկավոր է նշել հեղինակի անուն ազգանունը և…

Read More
Դեսպան Սադոյանի հանդիպումը Գուրիայի նահանգապետ Զուրաբ Նասարաիայի հետ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Գուրիայի նահանգապետ Զուրաբ Նասարաիայի հետ

Մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Գուրիայի տարածաշրջան և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում աշխատանքային այցի շրջանակներում Օզուրգեթի քաղաքում հանդիպում ունեցավ Գուրիայի նահանգապետ Զուրաբ Նասարաիայի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին հայ-վրացական համագործակցության համատեքստում Գուրիայի տարածաշրջանի հետ Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես կարևորվեց Գուրիայի և Հայաստանի տարբեր մարզերի ու քաղաքների միջև տարածաշրջանային և քաղաքային մակարդակով ապակենտրոնացված…

Read More
Վիրահայոց թեմը բողոքարկում է Թանդոյանց Գուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած Որոշումը

Վիրահայոց թեմը բողոքարկում է Թանդոյանց Գուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած Որոշումը

Վիրահայոց թեմը, Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն EMC“-ի և «Հանդուրժողականության ու բազմազանության ինստիտուտ TDI“-ի իրավաբանների հետ  մանրամասն ուսումնասիրեց Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Թբիլիսիի քաղաքային դատարանի՝ դատավոր Նանա Ճիճիլեիշվիլիի նախագահությամբ, 2019 թվականի մարտի 5-ին կայացրած դատավճիռը: Հիմք ընդունելով Դատարանի ներկայացրած փաստարկներին և  հանգամանքներին իր անհամաձայնությունը, Թեմը որոշեց բողոքարկել դատավճիռը և  2019 թվականի մարտի 18-ին…

Read More
1914 Թ. ՄԱՐՏԻ 28, ԱԽԱԼՑԽԱ. ՄՈՒԹԱՖԵԱՆՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1914 Թ. ՄԱՐՏԻ 28, ԱԽԱԼՑԽԱ. ՄՈՒԹԱՖԵԱՆՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ախալցխայի հայ հասարակութեան շրջանում, սկսած այն օրից՝ երբ մեր նախնիքը գաղթելով Էրզրումից եկած և հաստատված են այստեղ, այն է 85 տարվայ ժամանակամիջոցում, շատ քիչ եղած են այնպիսի անձնաւորութիւններ, որոնք գոնէ տեղական նշանակութիւն ունեցող իրանց բարեգործութեամբ բարերարի հռչակ վաստակած լինեն: Իբրև այդպիսին առաջին տեղը բռնում է հանգուցեալ Կարապետ արքեպ. Բագրատունին, որը առաջնորդ հանդիսանալով 1829թ. Կարնոյ գաղթականութեան՝…

Read More
Ուշացած, բայց անկեղծ խոսակցության անվիճելի օգուտները

Ուշացած, բայց անկեղծ խոսակցության անվիճելի օգուտները

Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան առիթ դարձավ, որպեսզի հայ-վրացական հարաբերություններում հերթական, ցավոտ եւ կատարելապես վնասակար թյուրիմացությանը մեկընդմիշտ վերջ դնելու ճանապարհին կարեւոր քայլ արվի։ Դժվար է ասել, որքանով էր դա կանխավ պլանավորված, բայց եւ այնպես, տեղի ունեցածը, կարելի է ասել, ճանապարհ բացեց անկեղծ խոսակցության եւ դրանից բխող գործողությունների համար, ինչը բացի երկուստեք…

Read More
Ախալցխայում անցկացվեց մասշտաբային շաբաթօրյակ

Ախալցխայում անցկացվեց մասշտաբային շաբաթօրյակ

Ախալցխայում մարտի 19-ին անցկացվեց մասշտաբային շաբաթօրյակ։ Ախալցխայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված քաղաքի մաքրման գործողություններին մասնակցում էին նաեւ տեղական իշխանության ներկայացուցիչները, սակրեբուլոյի անդամները, եւ քաղաքապետարանի տարբեր ծառայությունների աշխատակիցները։ Առաջին փուլում  քաղաքը մաքրվեց քարոզարշավներից մնացած պաստառների մնացորդներից  եւ այլ տեսակի հայտարարություններից։ Քաղաքապետարանում հայտարարում են, որ եղանակի բարելավելու պես կրկին անցկացվելու են նմանատիպ շաբաթօրյակներ։

Read More
Կանանց միամսյակի շրջանակներում Նինոծմինդայի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ցուցահանդես և  համերգ

Կանանց միամսյակի շրջանակներում Նինոծմինդայի մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ցուցահանդես և համերգ

Կանանց միամսյակի շրջանակներում օրերս տեղի ունեցավ ցուցահանդես և տոնական համերգ՝ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի դահլիճում: Համատեղ կազմակերպված այս հրաշալի միջոցառմանը մասնակցեցին շրջանի անվանի նկարիչները, արտադպրոցական դաստիարկության «Արևիկ» կենտրոնի և երիտասադական «Պիտա» կենտրոնի սաները: Համերգային բաժնում հանդես եկան կենտրոնի «Փարվանա » համույթը, Գանձայի,Կաթնատուի «Գանձեր» և « Գուգարք» համույթները, երաժշտական դպրոցի վրացական պարի համույթը, երգչախումբը, երգիչ-մանկավարժները: Ասմունքի բաժինը…

Read More