Այսօր՝ մայիսի 9֊ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ֊ի տարած հաղթանակին։ Միջոցառումը կազմակերպել էր գյուղի գրադրանավորուհի Գոհար Գինոյանը։
Կարտիկամում Մայսինի 9֊ին նվիրված միջոցառում առաջին անգամ էր կազմակերպվել, իսկ մասնակիցները գյուղի դպրոցի բարձր դասարանի աշակերտներն ու գրդարանի ընթերցողներն էին։
Միջոցառմանը պարային համարով ելույթ ունեցավ նաև Կարտիկամ գյուղի «Արեւիկ dance» պարի համույթը։
Նշենք, որ Կարտիկամ գյուղը Հայրենական Մեծ պատերազմում ունեցել է մոտ 115 զոհ։
Latest posts by Sona Tonakanian (see all)
- Ախալքալաքում մեկնարկեց “Cool school” նախագիծը - 17.05.2022
- Ֆուտբոլի հուշամրցաշար Բեժանո գյուղում - 15.05.2022
- Ընտանիքի միջազգային օրը նշվեց Ախալքալաքում - 15.05.2022