Այսօր՝ մայիսի 9֊ի երեկոյան Ախալքալաքի կենտրոնում՝ Ազատության եւ Ռուսթավելի փողոցների խաչմերուկում հնչել են կրակոցներ, որի արդյունքում կա տուժող կամ տուժողներ։
Ըստ մեր ունեցած տեղեկության վիճաբանություն է սկսվել երիտասարդների միջեւ, ինչի արդյունքում հնչել է կրակոց, որի հետեւանքով կա տուժող՝ առնվազն մեկը։
Akhaltskha.net-ը եղել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում, որտեղից պարզ է դարձել, որ տուժել է Խուլգումո գյուղի բնակիչը եւ այս պահին նրան վիրահատում են։
Պաշտոնական տեղեկատվություն առայժմ հայտնի չէ, դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները։
Latest posts by Sona Tonakanian (see all)
- Ախալքալաքում մեկնարկեց “Cool school” նախագիծը - 17.05.2022
- Ֆուտբոլի հուշամրցաշար Բեժանո գյուղում - 15.05.2022
- Ընտանիքի միջազգային օրը նշվեց Ախալքալաքում - 15.05.2022