Վերջին զանգն Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում (Photo)

Այսօր՝ մայիսի 21֊ին Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում հնչեց Վերջին զանգը։

Թիվ 2 հանրային դպրոցին այս տարի հրաժեշտ տվեց  39 շրջանավարտ,  նրանցից 23֊ը բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդ են։  18 շրջանավարտ դիմել է Հայաստանի, իսկ 5-ը՝ Վրաստանի բուհեր։