Վերջին զանգն Ախալքալաքի N5 դպրոցում (Photo)

Այսօր՝ մայիսի 21֊ին դպրոցական վերջին զանգն հնչեց Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցի շրջանավարտների համար։

Դպրոցի շրջանավարտներն այս տարի  13 հոգի էին, նրանցից 8-ը պատրաստվում են ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Շրջանավարտներից 4-ը դիմել են Վրաստանի, 2-ը՝ Հայաստանի, 2-ը՝ Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։