Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ճամբար 30.07.2022 . Միջազգային
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Շնորհակալություն Սուրբ Հակոբ հայկական դպրոցին հայ երիտասարդների համար նման միջավայր ստեղծելու համար: Շնորհակալություն երեխաներին, որ թույլ տվեցին միանալ իրենց և մի փոքր զվարճանալ»,- գրել է Կանադայի գլխավոր դիվանագետը: Ժոլին այցելել է նաև «Արմենիա»…
