Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է սեպտեմբերի 18-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովի» (73rd International Astronautical Congress) մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև «Տիեզերքը բոլորի համար» (Space for All) խորագրով ցուցահանդեսը: Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից՝ ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք…
