Ուկրաինան Արևմուտքից զենք չստանալու դեպքում պատրաստ է «բահերով» կռվելու. Կուլեբա
Արևմտյան զենքի մատակարարման դադարեցման դեպքում Ուկրաինան կշարունակի դիմակայել Ռուսաստանին և ռազմական գործողությունները կիրականացնի բահերով՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան՝ ARD հեռուստաալիքի եթերում։ Ուկրաինացի նախարարը հորդորել է Արևմուտքին արագացնել զենքի մատակարարումը Կիևին։ Նրա խոսքով՝ ռազմական օգնությունն ուշ ստանալու դեպքում Կիևը, իհարկե, շնորհակալություն կհայտնի դրա համար, «բայց շատ բան կկորցի, շատ մարդիկ կմահանան»: Նախարարը խոստովանել է,…
