Եվրամիությունն Ուկրաինային կուղեկցի դեպի եվրաինտեգրում. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինային կուղեկցի եվրաինտեգրման ճանապարհին, սակայն կառույցին անդամակցելու հստակ չափանիշներ կան, որոնք պետք է պահպանվեն: «Կան Եվրամիությանն անդամակցելու հստակ չափանիշներ՝ կայուն ժողովրդավարություն, օրենքի գերակայության երաշխիք և գործող սոցիալական շուկայական տնտեսություն։ Այդ համակարգը կիրառվում է»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ վերջերս Արևմտյան Բալկանների երկրներին…
