Մի շարք ավերիչ պտտահողմեր են մոլեգնել Միացյալ Նահանգների հարավում 13.01.2023 . Միջազգային

Մի շարք ավերիչ պտտահողմեր են մոլեգնել Միացյալ Նահանգների հարավում
		13.01.2023 . Միջազգային


7 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են ԱՄՆ հարավային նահանգներում մոլեգնող մի շարք պտտահողմերի հետևանքով։ Ալաբամա նահանգի Սելմա քաղաքի տասնյակ տներ և ձեռնարկություններ փլատակների են վերածվել կամ մեծ վնասներ են կրել, գրում է Euronews-ը:

Ալաբամայի մեկ այլ հատվածում պտտահողմը 30 կիլոմետր լայնությամբ ճանապարհ է փորել: Հաղորդվում է, որ մի շրջանում էլ տորնադոն օդ է նետել մի քանի շարժական տուն: Ջորջիայում և Ալաբամայում մոլեգնող աղետի հետևանքով ավելի քան 98 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։

Մինչ բնակիչները վերադառնում են իրենց տները՝ գնահատելու վնասը, շտապօգնության ծառայությունները փնտրում են մարդկանց, որոնք կարող էին հայտնվել փլատակների տակ:

Վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգները հայտնվել է մի շարք էքստրեմալ եղանակային երևույթների հարվածի տակ, որոնք շատ փորձագետներ կապում են կլիմայի փոփոխության հետ: