ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
		19.01.2023 . Արցախ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ 19.01.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդ՝ «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով» ախտորոշումներով, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված…

Read More
Մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը. Արցախի նախագահը ցավակցել է հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին

Մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը. Արցախի նախագահը ցավակցել է հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ժողովրդի, իշխանությունների և իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։   «Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։   Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի…

Read More
Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս

Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Պետքարտուղարը ողջունել է վարչապետի հավատարմությունը խաղաղությանը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։ Պետքարտուղարը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Նա նաև վերահաստատել է…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն

Իրակլի Ղարիբաշվիլի. Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն

Վրաստանը նպատակ ունի դառնալ վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցման կենտրոն,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Դավոս կատարած այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել գերմանական «RWE AG» էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերի հետ, որտեղ քննարկվել են Վրաստանի էներգետիկ հատվածը, ինչպես նաև ընթացիկ և առաջարկվող տարածաշրջանային նախագծերը։ «Համաշխարհային տնտեսական…

Read More
Երեխաների նկատմամբ ադրբեջանական սադրանքը նախկինում չպատժված նմանատիպ արարքի հետևանք է

Երեխաների նկատմամբ ադրբեջանական սադրանքը նախկինում չպատժված նմանատիպ արարքի հետևանք է

Ադրբեջանցի կեղծ բնապահպանները սադրանքի են դիմել Արցախ վերադարձող երեխաների ճանապարհին: Մոտեցել են նրանց տեղափոփող ավտոմեքենային, ներխուժել, փորձել նկարահանումներ անել, երեխաներից մեկը ուշաթափվել է: Միջամտել են խաղաղապահները, ինչից հետո մեքենան կարողացել է անարգել շարժվել: Ադրբեջանցի ֆեյք էկոակտիվիստների սադրանքին արձագանքել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ասել, որ սա նախկին նման գործողությունների անպատժելիության հետևանքն է: Մանրամասները` Աննա Զախարյանի…

Read More
Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է. Պուտին

Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է. Պուտին

Վլադիմիր Պուտինը չի կասկածում Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակին: Կրեմլի ղեկավարն ապավինում է իր երկրի ռազմարդյունաբերական համալիրի հզորությանը, մինչդեռ Ուկրաինայից ստացվող տեղեկություններն առայժմ Մոսկվայի լուրջ հաջողությունների մասին չեն խոսում, Դնեպրում հրթիռից բնակելի տան փլուզման լուրից հետո էլ ստացվել է ողբերգական մեկ այլ պատահարի մասին տեղեկություն. Ուկրաինայի Բրովարի քաղաքում ավիավթարի հետևանքով զոհվել են ներքին գործերի նախարարը, նրա առաջին…

Read More
Արցախի Հանրապետությունը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Արցախի Հանրապետությունը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Արցախի Հանրապետության պետական հաստատությունները  հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի: Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման հետևանքով հանրապետությունը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում:   Ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար՝ հունվարի 19-ից պետական հաստատություններ կայցելեն միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը պահանջում…

Read More
Որևէ առաջընթաց չի արձանագրվել. Արցախի նախագահը՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպման մասին

Որևէ առաջընթաց չի արձանագրվել. Արցախի նախագահը՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպման մասին

Արցախի նախագահը անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ ունեցած հաղորդակցությունից հետո Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չկա: Ավելին՝ այսօր առավոտյան Ադրբեջանը նորից Արցախը զրկել է գազամատակարարումից, ինչի հետևանքով, ըստ Հարությունյանի, լրջագույն նոր խնդիրներ են առաջացել: Մանրամասները` ռեպորտաժում:

Read More
Նիդերլանդների վարչապետը Զելենսկուն հորդորել է բանակցել Ռուսաստանի հետ

Նիդերլանդների վարչապետը Զելենսկուն հորդորել է բանակցել Ռուսաստանի հետ

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել որոշում կայացնել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնի Atlantic Council ամերիկյան վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, գրում է РИА Новости-ն: Քաղաքական գործչի խոսքով՝ այս որոշումը կարող է կայացնել միայն Զելենսկին՝ Ուկրաինայի կառավարության և ժողովրդի հետ միասին։ Իսկ արևմտյան…

Read More
Արցախում հունվարի 19-ից դասերը ժամանակավորապես կդադարեցվեն

Արցախում հունվարի 19-ից դասերը ժամանակավորապես կդադարեցվեն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։  Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Read More
Լավրովը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու՝ Վրաստանի դիքորոշումը

Լավրովը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու՝ Վրաստանի դիքորոշումը

«Վրաստանի կարողությունը՝ դիմակայելու Արևմուտքի ճնշմանը, որը բացահայտ պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, արժանի է հարգանքի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ դիվանագիտության աշխատանքի արդյունքների վերաբերյալ ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում: «Ես ուրախ եմ, որ մարդկանց հետ մեր շփումներն ակտիվորեն զարգանում են: Ինձ ասացին, որ անցյալ տարի Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով, ինչը մեծապես…

Read More
Արցախում մեկնարկել է պետպահուստից հատկացվող 5 ապրանքատեսակների կտրոններով բաշխման գործընթացը

Արցախում մեկնարկել է պետպահուստից հատկացվող 5 ապրանքատեսակների կտրոններով բաշխման գործընթացը

Արցախում մեկնարկել է պետպահուստից հատկացվող 5 ապրանքատեսակների կտրոններով բաշխման գործընթացը: Ծրագրի իրագործման համար ձևավորվել է 26 սպասարկման կետ, որից 19-ը՝ Ստեփանակերտում: Մետաքսե Ավետիսյան (սպասարկման կետի պատասխանատու) — Սպասարկման հենակետում 15 մուտքագրող ունենք և 2 կտրոն տրամադրող: Բացի դրանից, կոմիտեի կողմից տրամադրվել է 2 ադմինիստրատոր, որոնք հերթեր գոյանալու դեպքում մարդկանց ուղեկցում են դեպի համապատասխան ազատ մուտքագրողներ,…

Read More
Ավստրիայի արտգործնախարարը ողջունել է Արարատ Միրզոյանի այցը Վիեննա

Ավստրիայի արտգործնախարարը ողջունել է Արարատ Միրզոյանի այցը Վիեննա

«Ողջունում եմ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի այցը Վիեննա` քննարկելու Ավստրիայի ու Հայաստանի համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում ԵՄ նախատեսվող առաքելությանը վերաբերող հարցերը։ Կոչ եմ անում Ադրբեջանին՝ վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։

Read More
Արցախում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Արցախում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Արցախի Կառավարության տեղեկագրի համաձայն՝ շրջափակման 38-րդ օրը. 12 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 144 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 445 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից։…

Read More
Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. Փաշինյան

Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հայտարարություններին իմ վերջին ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ, կարծում եմ, որ այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն. դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն, և նաև այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունություն որոշակի գործոն հանդիսանա: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ ասաց…

Read More
Հոլանդահայ կազմակերպությունների դաշնությունը խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ

Հոլանդահայ կազմակերպությունների դաշնությունը խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ

«Հոլանդահայ կազմակերպությունների դաշնությունը (FAON) այսօր եռօրյա լուռ բողոքի ակցիա է սկսել Նիդերլանդների խորհրդարանի դիմաց` քաղաքական և հասարակական ուժերի ուշադրությունը հրավիրելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն առաջացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի դաժան ռեժիմի կողմից իրականացված Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։ Այսօր լուռ բողոքի ակցիայի ընթացքում Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության  ներկայացուցիչներին ընդունել…

Read More
Սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին
		18.01.2023 . Արցախ

Սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին 18.01.2023 . Արցախ

Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ ոչ կառուցողական է խաղաղության գործընթացում, պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո մենք չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Միևնույն ժամանակ, մենք մեր խմբագրական…

Read More
Կարծում եմ՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. Լավրով

Կարծում եմ՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. Լավրով

Մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն անդրադարձել է է Լաչինի միջանցքի արգելափակմանը: Նա հիշեցրել է, որ երեկ խոսել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ «Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի համար։ Դրանով մասնավորապես ամրագրված է, որ այդ ճանապարհով ռազմական նշանակության բեռներ չպետք է փոխադրվեն»,- նշել…

Read More
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ:   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:…

Read More
Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Մոնաստիրսկին

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Մոնաստիրսկին

Հունվարի 18-ի առավոտյան Կիևի մարզի Բրովարի բնակավայրում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը և ՆԳՆ պետական ​​քարտուղար Յուրի Լյուբկովիչը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ ողբերգությունից 18 մարդ է մահացել, այդ թվում՝ 3 երեխա: Ընդհանուր առմամբ, տուժել է 26 մարդ, ներառյալ 10 երեխա, հայտնում է ուկրաինական…

Read More
Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ Խավիեր Կոլոմինա Պիրիսին
		18.01.2023 . Արցախ

Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ Խավիեր Կոլոմինա Պիրիսին 18.01.2023 . Արցախ

Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։ Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ…

Read More
ԵՄ-ն պետք է  պատժի ահաբեկչական պետություն Ադրբեջանը. Բելամի

ԵՄ-ն պետք է պատժի ահաբեկչական պետություն Ադրբեջանը. Բելամի

Եվրոպան այլևս իրավունք չունի նյութապես աջակցելու Ադրբեջանի ահաբեկչական պետությանը, Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։   «Արդեն մեկ ամսից ավելի է, որ Ադրբեջանի կողմից փակվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը. Ալիևը պատանդ է վերցրել 120 հազար հայ խաղաղ բնակիչների՝ կտրված ամեն ինչից, զրկված սննդից և առողջապահությունից։ Եվրոպան այլևս իրավունք չունի…

Read More
Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը

Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը

Արդեն 10-րդ օրն է՝ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Արցախի Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել է վերելակների աշխատանքի խափանման դեպքերը:   Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4…

Read More
Ղազախստանի և Հայաստանի տարբեր մոտեցումները ՌԴ-ից ժամանող վերաբնակների նկատմամբ. Коммерсантъ

Ղազախստանի և Հայաստանի տարբեր մոտեցումները ՌԴ-ից ժամանող վերաբնակների նկատմամբ. Коммерсантъ

Ղազախստանի կառավարությունը հրամանագիր է հրապարակել տարբեր կատեգորիաների ներգաղթյալների համար երկրում մնալու կանոնները խստացնելու մասին։ Դրանք ներառում են նաև ռուս վերաբնակիչներին՝ մարդիկ, որոնք լքել են Ռուսաստանի Դաշնությունը 2022 թվականի ընթացքում տարբեր (հիմնականում՝ քաղաքական) պատճառներով, գրում է Коммерсантъ-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ է, նրա քաղաքացիներին թույլատրվում է առանց կացության թույլտվություն ստանալու Ղազախստանում մնալ ոչ…

Read More
Կախա Կալաձե — Ընկերներ, վերելակները ձեր սեփականությունն են, դուք պետք է համոզվեք, որ դրանք կարգին լինեն, մենք նույնպես հասկանում ենք առկա դժվարությունները, այդ իսկ պատճառով մենք ունենք բազմաթիվ լավ ծրագրեր բնակչությանը օգնելու համար |

Կախա Կալաձե — Ընկերներ, վերելակները ձեր սեփականությունն են, դուք պետք է համոզվեք, որ դրանք կարգին լինեն, մենք նույնպես հասկանում ենք առկա դժվարությունները, այդ իսկ պատճառով մենք ունենք բազմաթիվ լավ ծրագրեր բնակչությանը օգնելու համար |

Ցանկանում եմ արձագանքել հունվարի 14-ին Վազիսուբանիում տեղի ունեցած սարսափելի դեպքին, ցավակցում եմ մահացածների ընտանիքի անդամներին և հարազատներին։ Կոոպերատիվը պարտավոր է պարբերաբար ստուգել վերելակը, որպեսզի ապահովվի դրա անվտանգությունը, իսկ եթե փորձաքննությունը հայտնաբերի թերություններ, ապա այն պետք է անհապաղ վերացնել,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Կալաձեի խոսքով, վերելակների անվտանգության համար պատասխանատու է շինարարական հասարակությունը, թեև դրանց…

Read More
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:   «Հանրապետական բժշկական…

Read More
Ավելի քան մեկ ամիս ընտանիքից կտրված 19 արցախցի երեխա վերադարձել է տուն

Ավելի քան մեկ ամիս ընտանիքից կտրված 19 արցախցի երեխա վերադարձել է տուն

Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել…

Read More
Չավուշօղլուն հայտնել է, որ Աբդոլլահիանի հետ քննարկել են «3+3» ձևաչափով հանդիպման անցկացումը

Չավուշօղլուն հայտնել է, որ Աբդոլլահիանի հետ քննարկել են «3+3» ձևաչափով հանդիպման անցկացումը

Կովկասում կայունությունը կարևոր է բոլորի համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «3+3» և Թուրքիա-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպումների անցկացումը։

Read More
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում կքննարկվի Լաչինի միջանցքի ապաշրջափակումը դադարեցնելու հարցը
		17.01.2023 . Արցախ

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում կքննարկվի Լաչինի միջանցքի ապաշրջափակումը դադարեցնելու հարցը 17.01.2023 . Արցախ

ՄԱԿ-ի արդարատության միջազգային դատարանը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվեցիայի կիրառման շրջանակում հունվարի 30-ին և 31-ին կանդրադառնա Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հայցերին: «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու հայցը: Հայկական կողմը պահանջում է ապահովել միջանցքով անարգել տեղաշարժ, իսկ…

Read More