
Արցախում կտրոնով գնվող 5 անուն ապրանքին կավելանան ձուն, բանջարեղենը, միրգն ու լվացքի փոշին
Արցախի պետպահուստից առևտրի կետերին մատակարարվող և կտրոնով վաճառվող 5 անուն ապրանքին կավելանան ձուն, բանջարեղենը, միրգն ու լվացքի փոշին: Հունվարի 21-ից արդեն կտրոնով էին վաճառվում ձեթը, շաքարավազը, մակարոնեղենը, հնդկաձավարն ու բրինձը: Նոր ապրանքատեսակների համար կտրոնների տրամադրման գործընթացը մեկնարկել է այսօր, դրանք կգործեն փետրվարի 21-ից: Ամսվա կտրվածքով մեկ անձի համար նախատեսված է 10 ձու, մեկ տուփ լվացքի…