Մոսկվան Լաչինի միջանցքի ամբողջական վերագործարկման ուղիներ է փնտրում. Զախարովա

Մոսկվան Լաչինի միջանցքի ամբողջական վերագործարկման ուղիներ է փնտրում. Զախարովա

Ռուսական կողմը հետևողականորեն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավատացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբը արտաքին գործերի նախարարության հետ սերտ գործակցությամբ եռանդուն ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) — Երևանի և Բաքվի…

Read More
Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
		22.02.2023 . Արցախ

Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով 22.02.2023 . Արցախ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները: Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։   Դատարանը նշեց, որ այս իրավիճակը առաջացրել…

Read More
Բանակցային գործընթացների սառեցումն անարդյունավետ է. Զախարովա

Բանակցային գործընթացների սառեցումն անարդյունավետ է. Զախարովա

Այսօրվա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև տարածաշրջանային լարվածությանը: Նրա խոսքով՝ անկախ տարածաշրջանում առկա լարվածությունից՝ բանակցային գործընթացների սառեցումն անարդյունավետ է և հեռացնում է տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է՝ երեք երկրի ղեկավարների պայմանավորվածությունները կոչված են նպաստելու Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածելու գործընթացին: «Կոչ ենք անում…

Read More
Արդարադատության դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ

Արդարադատության դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ

Արդարադատության միջազգային դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ:  Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:    Դատարանը նշեց, որ Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել, որ Հայաստանը ձեռնարկել է քայլեր, որոնք խոչընդոտում են ազգությամբ ադրբեջանցիների՝ մշտական բնակության վայրերում գտնվելու իրավունքին: Ավելի վաղ…

Read More
ՀՀ վարչապետը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կարևորել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության քայլերը

ՀՀ վարչապետը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կարևորել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության քայլերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին: Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև առկա են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ և պետք է քայլեր ձեռնարկվեն երկկողմ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ասելբորնի այցը կնպաստի հայ-լյուքսեմբուրգյան կապերի հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է…

Read More
ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից. նախագահ Խաչատուրյանը՝ Քուվեյթի դեսպանին

ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից. նախագահ Խաչատուրյանը՝ Քուվեյթի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանն իր ջերմագին շնորհավորանքներն է հղել դեսպանին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Անկախության և ազատագրման երկտոնի առթիվ։  «Ուրախ եմ Ձեր ազգային տոներին ընդառաջ ընդունել Ձեզ և շնորհավորել, ինչպես նաև ի դեմս Ձեզ իմ շնորհավորանքները…

Read More
Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան. Զախարովա

Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ արտգործնախարար Սերգել Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: «Բաքվում սպասվում են բանակցություններ Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ: Երկխոսության ընթացքում նախատեսվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրներ, հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների…

Read More
Չեմ տեսնում ոչ մի պատճառ՝ փակել միջանցքը մարդկանց համար, որոնք բնակվում են ԼՂ-ում․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Չեմ տեսնում ոչ մի պատճառ՝ փակել միջանցքը մարդկանց համար, որոնք բնակվում են ԼՂ-ում․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում շեշտեց, որ Լյուքսեմբուրգը և նրա եվրոպական գործընկերները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը։ «Չեմ տեսնում ոչ մի պատճառ՝ փակել այս միջանցքը մարդկանց համար, որոնք բնակվում են ԼՂ-ում»,- ասաց Ասելբորնը։ Նա նշեց, որ տարեցները, երեխաները չեն…

Read More
«Փակ սահմաններով միակ երկիրը». Ադրբեջանում երկարաձգվել է կարանտինը

«Փակ սահմաններով միակ երկիրը». Ադրբեջանում երկարաձգվել է կարանտինը

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը մինչև մայիսի 1-ը։ Երկրի ցամաքային սահմաններն արդեն երեք տարի փակ են։ «Ադրբեջանն այսօր միակ երկիրն է աշխարհում, որտեղ պաշտոնապես փակ սահմաններ կան»,- նշել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Նաթիկ Ջաֆարլին, հաղորդում է JAM News-ը։ Երկրում հատուկ կարանտինային ռեժիմի բոլոր միջոցառումներից փաստացի գործում է միայն մեկը՝ ցամաքային սահմանները մնում…

Read More
Ստացել ենք ադրբեջանական կողմի հավաստիացումները, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա․ Միրզոյան

Ստացել ենք ադրբեջանական կողմի հավաստիացումները, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա․ Միրզոյան

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց Հանրային հեռուստաընկերության հարցին, թե ինչ հետագա զարգացումներ կարելի է ակնկալել Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկումից։ Այդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ կա ըմբռնում ԼՂ ժողովրդի հետ իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ…

Read More
Ալ Ջաֆարին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակություններին Սիրիայի երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համար

Ալ Ջաֆարին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակություններին Սիրիայի երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համար

Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար ալ Ջաֆարին շնորհակալություն է հայտնել «Հայաստանի օգնության հիմնադրամին» ու ռուս ուսանողներից կազմված պատվիրակություններին՝ Սիրիայում երկրաշարժից տուժած մարդկանց ցուցաբերած օգնության համար, հայտնում է SANA գործակալությունը։ «Սիրիան և Հայաստանը կապված են բազմաթիվ ընդհանրություններով, պատմությունը մեզ միավորել է մի շարք կարևոր ուղղություններով»,- հանդիպման ժամանակ ասել է ալ Ջաֆարին:

Read More
Ադրբեջանի գործողությունների նպատակն է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը․ Միրզոյան

Ադրբեջանի գործողությունների նպատակն է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի անհապաղ հանգուցալուծման անհրաժեշտությանը։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Միրզոյանը նշեց, որ տեղեկացրել է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը ոչ միայն ընդհանուր մարդասիրական իրավունքի, այլև իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի…

Read More
ԵՄ-ն ցանկանում է ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարը
		22.02.2023 . Միջազգային

ԵՄ-ն ցանկանում է ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարը 22.02.2023 . Միջազգային

Եվրամիության 12 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, հանդես են եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու դեմ առավել վճռական պայքարելու նախաձեռնությամբ, գրում է DW-ն։ Նախաձեռնող երկրներն առաջարկում են, մասնավորապես, գործարկել միասնական վերլուծական հարթակ, որը կարելի է օգտագործել կոնկրետ դեպքերի և կասկածելի առևտրային հոսքերի հետաքննության համար։ Առաջարկվել է նաև ընդլայնել եվրոպական միասնական շուկա ԵՄ-ից դուրս գտնվող երկրների ընկերությունների մուտքն…

Read More
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելուն աջակցելու մասին

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելուն աջակցելու մասին

Մոլդովայում կայացած նստաշրջանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելուն աջակցելու մասին։ Վեհաժողովը ողջունում է 2022 թվականի հունիսի 23-ին Եվրահանձնաժողովի կողմից ընդունված պատմական որոշումը Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ և ընդգծում է, որ բոլոր երեք երկրներն էլ ԵՄ ընդլայնման քաղաքականության մաս են կազմում։ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն փետրվարի 21-ին խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ-ն փետրվարի 21-ին խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊԲ

Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից: Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ…

Read More
Վենետիկում ջրանցքները գրեթե ցամաքել են տեղատվության պատճառով. Bloomberg

Վենետիկում ջրանցքները գրեթե ցամաքել են տեղատվության պատճառով. Bloomberg

Վենետիկի ջրանցքները վերջին օրերին գրեթե ցամաքել են ուժեղ տեղատվության և ջրի մակարդակի նորմայից կես մետր նվազման պատճառով, ինչը խանգարում է ջրային տաքսիների, գոնդոլների և քաղաքային շտապօգնության ծառայությունների աշխատանքին, որոնք օգտագործում են նավակներ, գրում է Bloomberg-ը։ Փորձագետները նշում են, որ ստեղծված իրավիճակը վերջին մի քանի ամիսների ընթացքում տարածաշրջանը պատուհասած երաշտի անուղղակի հետևանք է, իսկ տեղումների բացակայությունն…

Read More
Սերբիան չի կարողանում ստանալ Ռուսաստանում պատվիրած ռազմական տեխնիկան. Վուչիչ

Սերբիան չի կարողանում ստանալ Ռուսաստանում պատվիրած ռազմական տեխնիկան. Վուչիչ

Սերբիան Ռուսաստանից  չի կարողանում ստանալ պատվիրած «Կրասուխա» և «Ռեպելենտ» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ TV Pink-ի եթերում։ Ավելի վաղ Աբու Դաբիում ռազմական տեխնիկայի և զենքի IDEX միջազգային ցուցահանդեսի շրջանակում Վուչիչն ասել էր, որ «այժմ անհնար է պահեստամասեր ձեռք բերել Ռուսաստանից, և ընդհանրապես, ռազմական նշանակության ոչինչ կամ գրեթե ոչինչ…

Read More
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսին կոչ է անում հարգել երկրի տարածքային ամբողջականությունը և դադարեցնել միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող գործողությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսին կոչ է անում հարգել երկրի տարածքային ամբողջականությունը և դադարեցնել միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող գործողությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Բելառուսի Հանրապետության նախագահի հանդիպումը օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ,- ասված է օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչ Ասլան Բժանիայի՝ Բելառուսի Հանրապետություն ժամանման կապակցությամբ տարածված հայտարարության մեջ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության գնահատմամբ՝ այս գործողությունը փորձ է լեգիտիմացնելու Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմը։ «Նշված գործողությունը կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և…

Read More
Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել աջակցել հայ ժողովրդին
		22.02.2023 . Միջազգային

Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել աջակցել հայ ժողովրդին 22.02.2023 . Միջազգային

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որից հետո Թվիթերի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Սա Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է Երևանում։ Մեկ դար անց Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են էթնիկ զտումների՝ հայերի համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շրջափակում, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցում, երկիրը…

Read More